Գագիկ Ծառուկյանն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին և պատրաստակամություն հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել
BLOGԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում.
Գագիկ Ծառուկյանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Արցախի նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Գագիկ Ծառուկյանը զրուցակիցներին շնորհավորել է Արցախի անկախության տոնի առթիվ, հույս հայտնել, որ քաղաքակիրթ աշխարհի մեր դաշնակիցների ու աշխարհասփյուռ մեր հայրենակիցների կողմից գործադրվող ջանքերի շնորհիվ շրջափակման մեջ գտնվող Արցախը մոտ ապագայում կվերադառնա իր բնականոն կյանքին։ Հեռախոսազրույցների ընթացքում հանգամանորեն քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ներկայիս իրավիճակը: Գագիկ Ծառուկյանն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին և պատրաստակամություն հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել հայկական երկրորդ հանրապետության մեր հայրենակիցներին։
Արցախի նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանի հետ զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը վերջինիս մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն և ի նպաստ Արցախի Հանրապետության։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



