Yerevan, 25.September.2026,
00
:
00
BREAKING


Բոլորի «դրոշն» այսօր Արցախն է. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր Արցախի անկախության հռչակման 32-րդ տարեդարձն է: Եվ, որքան էլ ցավալի է այդ իրողությունն արձանագրել, Արցախն այսօր կանգնած է բառի բուն իմաստով լինել-չլինելու օրհասական խնդրի առաջ: Չենք կարծում, թե այս հրապարակման մեջ արժե հետադարձ էքսկուրս անել Արցախի հերոսական մաքառմանը, ազատագրական պատերազմում հաղթանակին, հարաբերական հրադադարի ու վերականգնման ժամանակահատվածին, 2018-ին Հայաստանը պատուհասած «թավիշին» ու դրա աղետալի հետևանքներին, որոնց օրգանական շարունակությունն են այսօրվա իրավիճակը, պաշարումը, ադրբեջանական սողացող ագրեսիան ու ցեղասպանական ծրագիրը՝ գործողության մեջ: Այսօր երեկոյան, ինչպես հայտնի է, Ազատության հրապարակում նախատեսված է հանրահավաք՝ «SOS Արցախ» նշանաբառով, Արցախի անկախության հռչակման տարեդարձի առիթով:

Հայտնի է նաև, որ նման հանրահավաք անցկացնելու նախաձեռնողը Հայ հեղափոխական դաշնակցությունն է: Բայց այս ընթացքում բազմաթիվ գործիչներ և ուժեր են հայտարարել հանրահավաքի նախաձեռնությանը միանալու մասին և հայրենակիցներին ակտիվ մասնակցելու վերաբերյալ կոչեր են հղել: Ամենից առաջ պետք է նկատել, որ սեպտեմբերի 2-ի «Արցախյան հանրահավաքին» ներկա են լինելու ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Կարելի է չկասկածել, որ հանրահավաքին ներկա կլինեն նաև անցած երեք տասնամյակներում պետական, հասարակական, քաղաքական գործունեության մեջ ակտիվ ներգրավված բազմաթիվ այլ գործիչներ, այսպես ասենք՝ ճանաչելի դեմքեր: Բայց առանձնահատուկ ուշադրություն է գրավում նախկին նախագահների, նաև մի քանի նախկին վարչապետների ներկայության մասին տեղեկությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք վերջին 1-1,5 տարվա ընթացքում նրանց համեմատաբար պասիվությունը՝ գոնե հրապարակային դաշտում:

Միանգամայն սպասելի էր, որ հանրահավաքի նախաձեռնությանը դրական կարձագանքեն հանրային ակտիվությամբ աչքի ընկնող մի շարք գործիչներ, որոնց ընդհանուր բնորոշմամբ ընդունված է անվանել «ազգային ուժեր» կամ շրջանակներ: Մյուս կողմից` չնայած հանրահավաքն ունի նախնական կոնկրետ նախաձեռնող, բայց կարծում ենք` իր ընդհանրական կազմով ու բովանդակությամբ այն ոչ թե կուսակցական, ոչ թե մեկ-երկու քաղաքական ուժի հավաք կամ նախաձեռնություն է, այլ վերկուսակցական և ազգային: Այսինքն, սա, գոնե որքան մենք ենք պատկերացնում, «կուսակցական դրոշների» հավաք չէ, այլ համազգային հնչողության խնդիր է, ու բոլորի «դրոշն» այստեղ Արցախն է, Հայաստանն է: Եվ Արցախը մեր ամեն ինչն է: Ո՞րն է կամ որո՞նք կարող են լինել այսօրվա հանրահավաքի հիմնական ուղերձները: Հասկանալի է, որ այսօր առաջին հերթին անհրաժեշտություն կա առնվազն բարոյահոգեբանական առումով աջակցել տևական պաշարման ու նեղության պայմաններում թշնամուն դիմակայող Արցախի մեր հայրենակիցներին: Սա՝ ինքնըստինքյան:

Երկրորդ՝ նման քաղաքական ակցիան ամենից առաջ պետք է հստակ ուղերձ լինի այսպես կոչված «օրվա իշխանությանը» առ այն, որ

ա) ի տարբերություն իրենց՝ իշխանությունների, հայ ժողովուրդը, մենք բոլորս չենք ուրանում Արցախը, չենք համարում, որ Արցախն «ադրբեջանական տարածքային ամբողջականության մեջ է»,

բ) իրենք՝ իշխանությունները, հռչակելով ու վարելով, այսպես կոչված, «խաղաղության օրակարգ», իրականում կորստյան են մատնում Արցախը, որին անխուսափելիորեն հաջորդելու է Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության կործանումը, ու դրա հետ հանրահավաքի նախաձեռնողներն ու մասնակիցները համաձայն չեն: Տրամաբանորեն դրանից բխում է ևս մեկ հետևություն, մասնավորապես առ այն, որ եթե Արցախում, Երևանում, ամբողջ Հայաստանում և ի Սփյուռս աշխարհի հայությունը համաձայն չէ «օրվա իշխանության» որդեգրած աղետաբեր դիրքորոշման ու վարած «քաղաքականության» հետ, ապա այդ իշխանությունը պետք է հեռանա, պետք է դառնա «երեկվա իշխանություն»՝ իր տեղը զիջելով ուժերի, գործիչների, որոնք ի վիճակի են համախմբել ժողովրդին ազգային նպատակների շուրջ ու միավորված դուրս բերել երկիրը այս ցնցումային ու դեպի թրքացում տանող անկումնախորխորատից:

Որքանո՞վ հստակ կհնչի կամ կարտացոլվի այդ առանցքային ուղերձը, կերևա երեկոյան տեղի ունենալիք հանրահավաքի թափից, էներգետիկայից, բովանդակությունից: Բայց, ամեն պարագայում, այսօրվա հավաքը Արցախի ինքնորոշման, Արցախի լինելիության, ազգային ինքնության պահպանման արժեքային տիրույթում է և այդ արժեքները գնահատելու և պաշտպանելու հարթության վրա: Ըստ այնմ, դա պետք է միանգամայն հստակ ուղերձ (մեսիջ) լինի նաև «միջազգային հանրությանը», որ, անկախ ամեն ինչից, այդ թվում ու առաջին հերթին՝ փաշինյանական իշխանության գործած ավերներից, Արցախն ու Հայաստանը կան, Արցախն ու Հայաստանը չեն ուզում վերանալ ու պատրաստ են և կպայքարեն՝ հանուն սեփական գոյության իրավունքի: Ու նաև այդ տեսանկյունից այսօրվա հանրահավաքը չի կարելի համարել ու այն չպետք է լինի, կներեք, «հերթական հավաք»: Կռահելի է, որ նախաձեռնողները ևս դա հրաշալի հասկանում են: Ավելին, նախաձեռնությանն անմիջականորեն առնչվող գործիչների՝ հանրահավաքի վերաբերյալ նախազդային գրառումների տակ ամենից հաճախ կրկնվող հարցը, դիտողությունը, եթե կուզեք՝ պահանջը վերաբերում էր սպասվող գործողություններին:

Դա ու նաև ընդհանրապես հանրային տրամադրությունների վերաբերյալ մեր դիտարկումները թույլ են տալիս ասել, որ կա կոնկրետ գործողությունների, կոնկրետ անելիքի ընդգծված հանրային պահանջ: Սխալ ու մոլորություն է կարծել, թե մեր հայրենակիցներին չեն հուզում Արցախի, ասել է թե՝ Հայաստանի հետագա գոյության, լինել-չլինելու հարցերը, ինչպես կարծում է հարթակային ակտիվությամբ աչքի ընկնող գործիչների մի մասը: Չէ, այդպիսիք, իհարկե, կան ու, ցավոք, քիչ չեն: Սակայն շատերը, վստահ ենք, ոչ պակաս մտահոգ են, անհանգստացած ու տագնապած, բայց նրանք սպասում, ակնկալում են գործնական մոտեցումներ, կոնկրետ քայլեր: Նույնը և այսօրվա հանրահավաքի հետ կապված:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game