Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շնորհավորում է Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ
SOCIETYՍիրելի աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,
Հարգելի ուսանողներ և դասախոսներ,
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շնորհավորում է ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:
Հայաստանում, Սյունիքի մարզում ու հատկապես ազդակիր համայնքներում (Կապան, Քաջարան) իրականացված մեր ծրագրերի զգալի մասը միտված է կրթության խրախուսմանը, կրթական ենթակառուցվածքների ստեղծմանն ու պայմանների բարելավմանը։
Միայն 2022 թվականին կրթության, կրթական հաստատությունների պայմանների բարելավման, ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման նպատակով, ինչպես նաև ֆիզկուլտուրայի ու սպորտի ուղղությամբ ԶՊՄԿ-ն հատկացրել է 800 միլիոն դրամ։ Մենք մտադիր ենք այս ծավալը ընդլայնել, քանի որ համոզված ենք՝ սա ծախս չէ մեր կողմից, այլ շահավետ ներդրում ապագայի համար։
Սիրելի աշակերտներ, Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, սակայն տնտեսական կայուն զարգացում ապահովելու համար կարևոր է դրանք օգտագործել առավելագույն արդյունավետությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է գիտելիք ու որակյալ կադրեր։ Այս առումով մենք վստահում ենք այս սերնդին և հավատում, որ ձեր շնորհիվ մեր ապագան առավել բարեկեցիկ ու ապահով է լինելու։
Խաղաղություն ու հզորություն Հայաստանին։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



