«Զվարթնոց» օդանավակայանը մեր բացառիկ խորհրդանիշերից է, որը չէր կարող չլինել մեր մեգանախագծերի շարքում. Մանե Թանդիլյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Զվարթնոց» օդանավակայանը մեր բացառիկ խորհրդանիշերից է, որը թե՛ որպես ճարտարապետական կոթող և թե՛ որպես ռազմավարական նշանակություն ունեցող կառույց՝ չէր կարող չլինել մեր մեգանախագծերի շարքում։
Այսօր ներկայացրինք ու քննարկեցինք «Զվարթնոցի» համար 1 տերմինալի վերակառուցման նախագիծը։
«Զվարթնոցը» դառնալու է Հայաստանում նմանը չունեցող բազմաֆունկցիոնալ համալիր, որտեղ կլինեն հյուրանոց, արվեստի ցուցասրահ, ռեստորաններ, զվարճանքի, առևտրային կենտրոններ, ֆինանսական հաստատություններ, տրանսպորտային խոշոր հանգույց, որոնք գործելու են 24 ժամ։
Վերափոխված «Զվարթնոցը» կարող է դառնալ Հայաստանի այցեքարտը՝ երկիր մտնող յուրաքանչյուր մարդու ցույց տալով հայկական ճարտարապետության փայլուն ժառանգությունն ու ժամանակակից մտքի թռիչքը։
Ինչպես Երիտասարդության պալատի այնպես էլ Զվարթնոց համալիրի նախագծերը, վստահ եմ, հաջողությամբ կյանքի կկոչենք «Թարխանյան» կենտրոնի հետ համատեղ։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



