Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ հանդիպումս անցավ Արցախ-Հայաստան` անվտանգության նոր սպառնալիքներ համատեքստում․ Տիգրան Աբրահամյան
BLOGՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ հերթական հանդիպումս «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անցավ Արցախ-Հայաստան` հավաքական առումով, անվտանգության նոր սպառնալիքներ համատեքստում:
Երբ զինված ուժերում անընդհատ խնդիրներ են առաջանում, Հայաստանի ու Արցախի շուրջ օղակը սեղմվում է, իսկ անվտանգության միջավայրը մուգ գույներ ընդունում, միշտ մտքիս այն գործիչներն ու զինվորականներն են, ովքեր բանակ են հիմնել, կայացրել, հաղթանակներ տարել, բարձր պահել զինվորականի պատիվն ու արժանապատվությունը:
Նրանցից Գրիգորի Խաչատուրովն այսօր բանտում է` ակնհայտ շինծու գործով:
Գեներալն իր ծառայությունը զինված ուժերում, պետությանն անշուշտ չի ավարտել և համոզված եմ, որ նրան համազգեստով դեռ տեսնելու ենք, բայց արանքում կմնան դավաճան իշխանությունները, նրանց սպասարկած քննիչները, դատախազները, դատավորներն ու մնացած պերսոնները, ովքեր սպասարկելով հողատու իշխանությանը, իրենց փայ թշնամությունն են արել մեր երկրին և այս դեպքում` անվտանգության համակարգին:
Ազատությու´ն մեր բոլոր քաղբանտարկյալներին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



