Կոչ եմ անում սեպտեմբերի 2-ին ակտիվ մասնակցել հանրահավաքին՝ ի պաշտպանություն Արցախի. Էդուարդ Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կոչ եմ անում սեպտեմբերի 2-ին ակտիվ մասնակցել հանրահավաքին՝ ի պաշտպանություն Արցախի ։
Ամսի 2-ի հանրահավաքը նվիրված է Արցախի Անկախության տարեդարձին:
Մենք պետք է ցույց տանք, որ Հայաստանում բոլորը Նիկոլ չեն եւ ոչ էլ Նիկոլի ասֆալտով հիացած քաղաքացիներ են… Կան մարդիկ, որոնք ապրում են Արցախի դարդուցավով: Հայաստանի ազգային արժեքները մեզ համար առաջնային են, դա պետք է ցույց տալ. հայրենիք, պետություն, ինքնիշխանություն եւ Աստված:
- Մասնակցելո՞ւ եք Արցախին նվիրված ակցիային:
- Միանշանակ, ոչ միայն մասնակցելու եմ, այլեւ կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել: Ինձ ճանաչող բոլոր մարդիկ, անկախ կուսակցական պատկանելությունից, որոնք կարեւորում են իմ խոսքը, թող մասնակցեն այդ հանրահավաքին՝ իրենց վճռական «այո»-ն ասելով Արցախին ու Արցախի ինքնորոշման իրավունքին: Պետք է «ոչ» ասել Ալիեւին, Էրդողանին
«Հրապարակ օրաթերթ»31.08.2023

1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



