Yerevan, 10.June.2026,
00
:
00
BREAKING


Բացի Մոսկվայից և Թեհրանից, այժմ ոչ ոք շահագրգռված չէ տարածաշրջանի խաղաղությամբ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.net-ը «Մերժելով Ռուսաստանին՝ Փաշինյանը բացում է դարպասները պատերազմի համար» վերնագրով հոդվածում գրում է, որ օգոստոսի 16-ին Հայաստանի իշխող լիբերալ վերնախավը փորձեց օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամբիոնը՝ ընդգծելու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման թեման, սակայն ձախողվեց. նույնիսկ վերջնական հայտարարություն չեղավ, էլ չխոսենք բանաձևի մասին։ Դա սթափության կոշտ միջոց էր երկար տարիների այն պաշտոնական քարոզչությունից հետո, ըստ որի, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Հայաստանի անվտանգության ինչ-որ երաշխավորներ են և անպայման կօգնեն ԼՂՀ բնակչությանը։ Եվ հիմա երևաց, որ արևմտյան տերությունները թքած ունեն նրա վրա, որ չճանաչված հանրապետության 120 հազար բնակչի մահ է սպառնում։

Հենց դա էր 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում հակառուսական բանակցությունների հիմնական լեյտմոտիվը, երբ ԵՄ-ի և Ֆրանսիայի առաջնորդները երդվեցին Նիկոլ Փաշինյանին, որ թույլ չեն տա նոր Հայոց ցեղասպանություն։ Իրականում այն, ինչ տեղի է ունենում, Նիկոլ Փաշինյանի կապիտուլ յացիոն քաղաքականության տրամաբանական արդյունքն է, երբ նա սկսեց Բաքվի հետ քննարկել խաղաղության պայմանագիրը Արևմուտքի պայմաններով, որն ի սկզբանե նախատեսում էր Արցախի և ԼՂՀ հայ բնակչության հանձնում Իլհամ Ալիևի ողորմությունը: Երևանը պարզապես Բրյուսելին, Փարիզին և Վաշինգտոնին հաճոյանալու համար մերժեց Մոսկվայի առաջարկած համաձայնագրի տարբերակը, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը երկարաժամկետ հետաձգվում էր:

Վերջին քայլը, որը հանգեցրեց ստեղծված իրավիճակին, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, մինչդեռ Բաքուն, իր հերթին, ի պատասխան նման ժեստ չարեց և ակնհայտորեն աչք է դրել հենց Հայաստանի տարածքի վրա։ Ավելին, Իլհամ Ալիևը հրաժարվեց որևէ երաշխիք տրամադրել Արցախի ժողովրդին և դա քննարկել որևէ մեկի, այդ թվում՝ Արևմուտքի հետ։ Իսկ ի՞նչ ստացվեց արդյունքում: Հայության համար ամենաբարենպաստ ընթացքով բանակցությունները դադարեցվել են, իսկ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում սրվել է։ Եվ ամենակարևորը՝ Բաքուն վստահ է, որ ԼՂՀ բնակչության հումանիտար խեղդամահության համար իրեն ոչինչ չի լինի, քանի որ Բրյուսելը, Վաշինգտոնը, Լոնդոնը և Փարիզը կենսականորեն շահագրգռված են Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի բացմամբ, որով Ղազախստանից նավթը և հազվագյուտ հողային մետաղները կհասնեն իրենց։

Հետևաբար, արևմտյան բոլոր ուժերը, Արցախն ու նրա բնակիչներին համարելով անխուսափելի զոհ և սակարկության առարկա, աչք են փակում ադրբեջանցիների ռազմական հանցագործության վրա։ Եվ այս իրավիճակում հետաքրքիրն այն է, որ ԼՂՀ-ի շրջափակման սովորական շարունակությունը և բնակչության դանդաղ ոչնչացումն այլևս չի բավարարում Բաքվին, քանի որ դա դանդաղ գործընթաց է: Այս սցենարում ադրբեջանական իշխող վերնախավը կարող է որոշել վերջին վճռական հարձակմանն անցնել, քանի դեռ Մոսկվան զբաղված է ուկրաինական ճակատում, որպեսզի միանգամից լուծի դրված բոլոր նպատակները, և ոչ միայն Ղարաբաղում։ Հայ փորձագետները նույնպես չեն բացառում այդ հնարավորությունը։ Օրինակ, ըստ մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի, Արցախի ժողովուրդն իր անզիջողականությամբ և հաստատակամությամբ խափանել է ինչպես Երևանի լիբերալ վերնախավի, այնպես էլ Բաքվի ծրագրերը, այն է՝ սովամահ անելով և առանց կռվի գրավել ամբողջ տարածքը։

Արդյունքում, նրա կարծիքով, զինված հակամարտության նոր փուլն ուղղակի անխուսափելի է։ Դրա համար հստակ նախապատրաստություն կարելի է անվանել Ադրբեջանի այն հայտարարությունները, որ ԼՂՀ իշխանությունները այժմ սկսել են ինտենսիվ զենք բաժանել տեղի բնակչությանը, ամրապնդում են ողջ առաջնագիծը, կառուցում են նոր հենակետեր, ինչը վկայում է հայերի ագրեսիվ մտադրությունների մասին։ Ակնհայտ է նաև, որ Ադրբեջանի կողմից նման հարձակում կարող է ձեռնարկվել ոչ այնքան Ղարաբաղի վրա, որտեղ դեռևս տեղակայված են ռուս խաղաղապահները, ինչը կնշանակի ռազմական գործողություններ սկսել ռուս զինվորականների հետ, այլ հենց Հայաստանի տարածքում, այսինքն՝ նրա հարավային շրջաններում։ Իսկ ԼՂՀ-ի կողմից իբր «սադրանքները» կարող են պարզապես պատրվակ լինել։

Իրավիճակը կարող էր փոխել Հայաստանի սահմաններին ՀԱՊԿ դիտորդական առաքելության առկայությունը, որը Մոսկվան առաջարկել էր դեռ գարնանը, սակայն, ինչպես գիտենք, Երևանը կտրականապես մերժել է դա, ինչպես նաև հանրապետության տարածքում համատեղ զորավարժությունները։ Դրանով իսկ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է բացել երրորդ պատերազմի մեկնարկի դարպասները։ Ավելին, պաշտոնական ադրբեջանական քարոզչությունը նույն Սյունիքի տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ որոշ «պատմաբաններ» ժխտում են անգամ հենց հայկական պետականությունը, որպես այդպիսին, քանի որ այն իբր 1918 թվականին նվիրաբերվել է մուսավաթականների կողմից: Այսինքն, հիմա տեղեկատվական-քարոզչական մղում է՝ ցույց տալու, որ ամբողջ Հայաստանը պետք է դառնա ժամանակակից Ադրբեջանի մաս։

Սա հստակ ցույց է տալիս Բաքվի իրական ծրագրերը, որոնք կանգ չեն առնի միայն Ղարաբաղում, այլ «կխժռեն» Հայաստանի տարածքի մեծ մասը, հատկապես նրա հարավային մասը։ Նման իրավիճակում միայն Ռուսաստանի ռազմաքաղաքական ներկայությունն է Ադրբեջանի ղեկավարությանը հետ պահում ամբողջ Անդրկովկասը վերաձևելու իր ծրագրերն իրականացնելուց։ Իսկապես, բացի Մոսկվայից և Թեհրանից, այժմ ոչ ոք շահագրգռված չէ տարածաշրջանի խաղաղությամբ: Իսկ Արևմուտքը ցանկանում է ադրբեջանական սվինների օգնությամբ և Թուրքիայի աջակցությամբ դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից և նրա դեմ ստեղծել թշնամական շղթա։

Հետևաբար, անհրաժեշտ է ուժերի կուտակում և ավելի վճռական քաղաքականություն ագրեսորին հետ մղելու համար։ Իսկ դա նշանակում է Հայաստանում զորքի թվաքանակի անխուսափելի աճ, և ոչ մի դեպքում չպետք է խաղաղապահ զորախումբը դուրս բերվի Արցախից։ Միևնույն ժամանակ, այսպես կոչված, «եռակողմ ձևաչափի» շրջանակներում Մոսկվան պետք է իր կամքը պարտադրի բոլոր մասնակիցներին, այլ ոչ թե «հավասար հեռավորություն պահպանի» կողմերից, քանի որ պարզ է, որ Բաքուն միանշանակ աջակցում է «նեզալեժնուն» և ցանկանում է լինել Անդրկովկասում արևմուտքի բաբանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial Literacy