Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ Կենաց ծառի չորուկ ճյուղերը՝ ըստ Սոս Սարգսյանի

CULTURE

Սոս Սարգսյանը ոչ միայն խոշոր մշակութային դեմք էր, հայ թատրոնի եւ կինոյի պատմության լավագույն արտիստներից մեկը, այլեւ փայլուն հրապարակախոս: Նրա «Վարագույրից այս կողմ» գրքում հայի ցավն է, մեր խնդիրները, կարծրատիպերը, անտարբերությունը: Սոս Սարգսյանը որոշ դեպքերի համար լուծումներ է առաջարկել: Ներկայացվող հատվածը գրքում «Չորուկ ճյուղեր» խորագիրն է կրում:

«.... Ազգային ծրագիր չկա, եւ կազմված չի եղել հնում ազգային մատյանը: Հին ու նոր մեր իշխանները քաղաքական պատգամներ չեն թողել: Մեր իշխանները մի՞թե բան չունեին մեզ փոխանցելու ու մի՞թե չեն հավատացել ապագային: Մեր ստացած ժառանգությունը ... «Աբսուրդային տարածք», ինչպես կասեր Նժդեհը: Դարերի աղբուփսոր: Չլուծված խնդիրներ, վերքեր, կնճռոտ հարցեր ... Բարդվեցին, ծառս եղան ազգի առաջ այս նեղ օրերին, հետն էլ իրար միս ուտելու կայուն ավանդույթ, ու հարցեր, հարցեր ... Եթե աշխարհը թագավորներով է կառավարվել, մենք ինչու ենք իշխաններով յոլա գնացել: Մի՞թե հազար տարվա մեջ գոնե տասն անգամ առիթ չենք ունեցել ստեղծելու մեր թագավորությունը: Մենք ինչո՞ ւ հպարտ ու ռազմատենչ ժողովրդի համբավ չունենք: Ինչի՞ց է, որ մեր սուրը դառնում է «Թուր Կեծակի», երբ բարձրացնում ենք իրար վրա (օտարից, թշնամուց միշտ էլ մի ճար կգտնվի, հայ «ֆիդայուց» պրծում չկա: Մարդկանց թուքը չորանում է, երբ ասում են` «ֆիդայի եմ, մեքենայից իջի». սարսափ... Խորոտ էինք, ծաղիկ հանեցինք): Երկայնաբազուկներն ու լոռիսմելիքովները ինչո՞ւ էին իրենց քաղաքական խարտիաները օտարի մատյաններում գրում ... Մի՞թե մենք ազգովի ենք կենտրոնախույս ու օտարամոլ ... Մի՞թե նախանձը մեր գենետիկ հիվանդությունն է ...

Ինչ խոսք, հաճախ են փոխվել մեր հարեւանները, հաճախ են հավատափոխվել: Մեր հարեւանները դարձել են մեր ճակատագիրը. թույլ ենք տվել, որ դառնան: Ճակատագիրն ամեն դարում ձեւավորել է յուրովի եւ նորանոր խնդիրներ է դրել մեր առաջ եւ միշտ նույն սրությամբ` լինե՞լ, թե՞ չլինել...

***

Այսքան փոքրաթիվ ազգ, եւ պարզվում է` այսքան շատ թալանչի, կաշառակեր, ձրիակեր, գող ու թմրամոլ, ու դեռ էլի ինչ ասես ... Խորհրդային ժողովուրդ ենք` անիրավությամբ, ստով ու կեղծիքով աճեցված եւ ... Չէ, հանցանքը, մեծ հանցանքը քայքայված տնտեսությունը չէ: Վերջապես, դա արդյունքն է: Հանցանքը մարդուս դատարկված հոգին է ... Այս շաղախը հիմնապատի մեջ չեն լցնի, պատը պատ չի դառնա ... Ծառը տնկում է մեկը, պտուղն ուտում են շատերը: Այդպես է, ծառ տնկողն առաքինի է, այդ առաքինի մարդիկ են պակաս:

***

Մարդը, որից վախենում են, անբարոյական է, պետական կամ քաղաքական գործիչը, որից վախենում են ավելի անբարոյական է... *** Պատմում են՝ Աֆրիկայում, հավանաբար, Եթովպիայում կամ գուցե Սենեգալում, ով գիտե, խառն ամուսնություններից այնքան սեւամորթ հայեր կան, որ հավատացած են, թե հայերը սեւամորթ են: Պատմում են, օր մը այդ երկիրն է ընկնում եվրոպահայ մը, տեղացիք կհավաքվին ասոր գլխուն ու շատ կզարմանան, հետն էլ կուրախանան` փառք քեզի, Աստված, կըսեն, չէինք հավատա, վերջապես սպիտակամորթ հայ տեսանք...

***

Գնում ենք հայող համայնքները, արտասանում այսպես կոչված` ճապաղ ոտանավորներ, շահագործում մարդկանց կորուստը. խուտուտներ ենք տանում եւ ոչ արվեստ` «Իմ թշվառ Հայրենիք ... Իմ Ղարաբաղ ... Բազմաչարչար...». ազգային զգացմունքի սպեկուլյացիա, գավառական լալկանություն, գավառական անամոթություն: Պատերազմից անմիջապես հետո երկու հարյուր հազար մարդ բերինք Սփյուռքից սոված Հայաստան, լցրինք նկուղները, գոմերը, բանտերը, սիբիրները ...

(...)

«Ախպար» ասացինք, մեզնից չափառեցինք, կոմունիզմի «վեհ գործը» չվստահեցինք, մեզ հատուկ բռիությամբ ոտնակոխ արինք նրանց ռոմանտիկ հայրենասիրությունը: Մի խոսքով, թքեցինք մեր եղբայրների հոգու մեջ: Նույն հողի վրա ապրելով, հաջողացրինք էլի «փշալար» քաշել մեր միջեւ ու նրանց սարքել երկրորդ սորտի խորհրդային քաղաքացի: Ազգավնաս մի փշալար էլ ավելի վաղ էինք քաշել: Քսաներկու թվականին հապճեպ փոխեցինք դասական մեր ուղղագրությունը, որ ո´չ մենք հասկանանք իրենց գրածը, ո´չ էլ նրանք՝ մերը, որ հայ մարդիկ միլիոններով վերջնականապես բաժանվեն Հայրենիքից, օտարանան, կորչեն ... Դժբախտաբար ե´ւ ժողովուրդը, ե´ւ իշխանությունները, ե´ւ նույնիսկ մտավորականությունը մի «փշալար» էլ այսօր է քաշում մեր եւ Ադրբեջանից փախած համարյա կես միլիոն մեր քույր ու եղբայրների միջեւ: Անսի՞րտ ենք, թե՞ անխելք: Ո´չ համբերություն, ո´չ հասկացողություն, ո´չ էլ ... Ասենք, ամոթ է գուրգուրելուց խոսելը կամ նրբանկատությունից ... Մի պոչ էլ սրանց ենք կպցնում:

***

Իմ ընկեր Ն. Թ.-ն Բեյրութից տեղափոխվել էր Փարիզ: Կիրթ, ազնիվ մտավորական, լրագրող: Փարիզում մնացել էր միայնակ ու անգործ: «- Մի փոքր սենյակ վարձով առի,- պատմում է,- ամեն առտու կերթամ գործ փնտրելու: Բնականաբար, հայերու քով կերթամ: Ամենուր մերժումի, չկայի հանդիպեցա: Այն փողոցը, ուր կապրեի, խանութ մը կար, միշտ քովեն կանցնեի, բնականաբար, մտահոգ: Օր մը խանութի տերը զիս ներս հրավիրեց, սուրճ հյուրասիրեց ու թե պարոն, քանի օր է՝ կհետեւեմ ձեզի, միշտ տխուր եք, ի՞նչ հոգս ունիք. գործներիդ լավ չէ, անշուշտ: Ըսեք ձեր մասնագիտությունը, կօգնենք: Ի՞նչ գործ կուզեք սկսիլ ... Պաղեցա այս խոսքերուն վրա: Հասկցա, որ թյուրիմացության մեջ է մարդը: Ըսի` կներեք, պարոն, ես հրեա չեմ, ես հայ եմ»: «Բարձրացիր` բարձրացրու»: Ի՞նչ եղավ, ու՞ր մնաց...

Հավաքեց Գագիկ Աղբալյանը

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League