Ռեկորդակիր-մայրիկներ․ ամենամեծաքանակ երկվորյակները պատմության մեջ (լուսանկարներ)
PHOTO
1974-ի հունվարի 11-ին Քեյփթաունում Սյու Ռոզենկովիցը միանգամից 6 երեխա ունեցավ։ Սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ բոլոր փոքրիկները ողջ մնացին։
Պատմությունը ցույց տվեց, որ սա դեռ վերջը չէ, ավելի շատ երեխաներ նույնպես հետագայում ծնվեցին։
Ահա ռեկորդակիր-մայրիկները․
1934-ի մայիսի 28-ին Օնտարիոյի գյուղերից մեկում միանգամից 5 աղջնակ լույս աշխարհ եկան։ Փոքրիկները 7 ամսական էին ծնվել ու ընդամենը 600 գրամ էին կշռում։ Ծնունդն ընդունող բժիշկը վստահ էր, որ փոքրիկները մեկ ժամից ավելի չեն ապրի, բայց ի հեճուկս բոլորի՝ փոքրիկներն ապրեցին ու հրաշալի աղջիկներ դարձան։ Երեխաների ծնողներն արդեն 3 որդի ունեին, եւ երբ կինը հղիացավ, նրանց մտքով էլ չէր անցնում, որ միանգամից 5 երեխա են ունենալու։
1970-ի փետրվարի 24-ին Նյու Յորքում եւս հնգյակ ծնվեց, որն առաջինն էր, երբ մայրը այդքան երեխա է ունենում՝ անպտղությունից բուժվելուց հետո։
1974-ին Քեյփթաունում Սյու Ռոզենկովիցը միանգամից 6 երեխա ունեցավ։ Սա պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ բոլոր փոքրիկները ողջ մնացին։ Սա առաջին նման դեպքն էր, եւ ողջ աշխարհի ուշադրությունն իր վրա բեւեռեց։
2008-ի հոկտեմբերին 31-ամյա Դիգնա Կարպիոն Նյու-Յորքից 6 երեխա ունեցավ՝ 4 տղա, երկու աղջիկ։ Ամուսիններն արդեն մեկ որդի ունեին՝ 7 տարեկան։ Ընդհանրապես, վեցնյակ ծնվում է 4,4 միլիոնը մեկ անգամ։
1997-ի նոյեմբերի 9-ին ծնվեց աշխարհում առաջին յոթնյակը՝ 4 տղա, 3 աղջիկ։ Նրանց մայրը Բոբբի Մակկոգին էր՝ ԱՄՆ-ից։ Երեխաները բեղմնավորվել էին ԷԿՕ-ի միջոցով։ Աշխարհում առաջին յոթնյակը 2015-ին տոնեց 18-ամյակը։
1998-ի հունվարի 14-ին եւս յոթնյակ ծնվեց՝ Սաուդյան Արաբիայում, նրանց մայրը 40-ամյա Հասնա Մոհամեդն էր։
2010-ի հունիսի 9-ին եւս 7նյակ ծնվեց, սակայն նրանցից մեկը մահացավ ծնվելուց հետո։ Երեխաների ծնողները չէին կարողացել երեխա ունենան 11 տարի։
2009-ի հունվարի 26-ին 33-ամյա Նադի Սուլեմանը միանգամից 8 երեխա ունեցավ՝ 8-ն էլ առողջ։ Կինն արդեն երեխաներ ուներ եւ ապրում էր մայրիկի հետ՝ Լոս Անջելեսին կից փոքրիկ քաղաքում։ Նրա մայրը ստիպված թողեց աշխատանքը՝ երեխաների խնամքի հարցում դստերն օգնելու համար։






















































