Yerevan, 31.March.2026,
00
:
00
BREAKING


«Գործ ունենք տեղեկատվության ընտրողական մոտեցման հետ. մերժում ենք շահարկման յուրաքանչյուր փորձ». Արամ Անանյան

POLITICS

«Այս պահին գործ ունենք տեղեկատվության ընտրողական մոտեցման հետ»,- այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց FlyOne Armenia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, ըստ որի՝ չվերթերի ուղևորները օդանավակայանում հանկարծ անակնկալ իմացել են, որ գրանցվելու (check-in անցնելու) համար պետք է հավելյալ վճարել 30 եվրո:

«FlyOne Armenia ընկերության տոմսերը ձեռք բերելիս յուրաքանչյուր ուղևոր տեղեկացվում է, որ ավիաընկերության առցանց գրանցումն անվճար է, այն հասանելի է լինում չվերթից 24 ժամ առաջ, և օնլայն հաշվառումը ավարտվում է չվերթից չորս ժամ առաջ, որից հետո ուղևորների հաշվառումը վճարովի է։ Այս երևույթը հատուկ է բոլոր լոուքոսթ ավիաընկերություններին. և´ դեպի Հայաստան, և´ Հայաստանից դուրս չվերթեր իրականացնող բազմաթիվ ավիաընկերություններ նույնպես իրականացնում են վճարովի հաշվառում հենց օդանավակայանում»,–պարզաբանեց Արամ Անանյանը, և նշեց, որ FlyOne Armenia–ն՝ հիմնադրման առաջին օրվանից սկսած, այդ մասին բազմիցս հայտարարել և հայտարարում է։

Նա նշեց, որ բազմիցս ավիաընկերությունն իրականացրել է իրազեկման արշավներ, որպեսզի ուղևորները չվերթից 24 ժամ առաջ իրականացնեն առցանց անվճար հաշվառում։ «Կարծում ենք, որ մեր աշխատանքի առաջնայնությունից մեկը պետք է մնա ուղևորների շարունակական տեղեկացումը, և ավիաընկերությունը՝ շարունակաբար հասանելի բոլոր միջոցներով իրականացրել և իրականացնում է այդ գործառույթը»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է չթվերթերի չեղարկման հարցին, ապա Արամ Անանյանն ասաց, որ քանի որ հայկական մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած և տառացիորեն իրար կրկնող հրապարակումները որևէ կերպով հստակություն չեն մտցնում, թե մասնավորապես որ չվերթի մասին է խոսքը, ապա ձեռնպահ է մնում որևէ այլ մեկնաբանությունից։ Նա նշեց, որ, բացի այդ, օրվա ընթացքում, ավելի քան 20 չվերթ իրականացնող ավիաընկերության չվացուցակը որոշակի շեղումներ է ունենում՝ հիմնականում ավիաընկերությունից անկախ պատճառներով, բայց ուղևորները պատշաճ տեղեկանոմ են այդ մասին, և ավիաընկերությունը ամբողջությամբ կատարում է իրենց ուղևորների առաջ ստանձնած պարտավորությունները, որոնք  սահմանվում են թե՛ ներպետական, թե՛ միջազգային իրավակարգավորումներով։

«Դրականորեն ընդունելով ցանկացած կառուցողական քննադատություն` կտրականապես մերժում ենք շահարկման յուրաքանչյուր փորձ։ FlyOne Armenia-ն ունի ուղևորների իրազեկման գործուն համակարգ, և չվերթի ժամկետի ցանկացած փոփոխության պարագայում ուղևորներն իրենց կողմից նշված կապից ստանում են համապատասխան իրազեկում։ Ինչ վերաբերում է ավիաընկերության աշխատանքին տրվող կամ տրվելիք գնահատականներին, հարկ ենք համարում նշել, որ լավագույն գնահատականը, թերևս, մեր ուղևորների վստահությունն է, և ուրախությամբ անդրադառնում ենք մի քանի փաստի․ առաջին՝ հիմնադրման օրվանից ցայսօր ավիանընկերությունը տեղափոխել է մեկ միլիոնից ավելի ուղևոր, երկրորդ՝ FlyOne Armenia ավիաընկերությունը 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի ամենախոշոր ավիացիոն հարկատուն է, և 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 74–րդ հորիզոնականը, ավիաընկերությունը շահագործում է 8 օդանավ՝ երկու տասնյակից ավելի ուղղություններով»,–հավելեց ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։

IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network