Ա´յն, ինչ հիմա տեղի է ունենում Հակարիի կամրջին ապօրինի տեղադրված անցակետում, կոչվում է անտերության մատնված ազգի ներկայացուցիչների դեմ պետական մակարդակով իրականացվող ահաբեկչություն․ Արտակ Զաքարյան
BLOGՄարդկանց առևանգումը, գողությունը, ահաբեկչությունը, անպաշտպանին վնաս հասցնելը եղել և մնում է ադրբեջանցու արյան մեջ է: Ա´յն, ինչ հիմա տեղի է ունենում Հակարի գետի կամրջին ապօրինի տեղադրված անցակետում` կոչվում է անտերության մատնված ազգի ներկայացուցիչների դեմ պետական մակարդակով իրականացվող ահաբեկչություն:
Այս ամենը ոչ թե տեղի է ունենում միայն արցախահայության հետ և միայն Հակարի կամրջի վրա, այլ տեղի է ունենում ողջ հայ ժողովրդի հետ: Եթե այսօր Կապանից, Վարդենիսից, Իջևանից, Բերդից, Ջերմուկից կամ Սիսիանից մարդ չեն առևանգում` դա դեռևս չի նշանակում, որ չեն ցանկանում կամ` չեն անելու: Եթե Հայաստանը շարունակի այսպես տառապել կապիտուլյանտների կործանիչ բեռի տակ, եթե երկրում շարունակվեն քաղաքական հետապնդումները ազգային ուժերի դեմ, եթե երկրում տիրի նյութապաշտ ու մորթապաշտ անտարբերություն` վաղը Հայաստանի սահմանամերձ շրջաններից են մարդկանց առևանգումներ լինելու: Այսպես շարունակվելու դեպքում` մենք ունենալու ենք սահմանամերձ բնակավայրերից ընդհուպ մինչև երեխաների առևանգումներ, ենթակառուցվածքների պայթեցումներ, թունավորումներ, տնտեսական բնույթի վնասարարություններ և այլն:
Կապիտուլյանտն իր «խաղաղության կեղծ օրակարգով» փակուղի է մտցրել Արցախի և Հայաստանի բոլոր քաղաքացիների պսշտպանվածությունն ու կենսական անվտանգությունը: Չի բացառվում նաև, որ անպաշտպանության այս մթնոլորտը Ադրբեջանին նոր ռազմական ագրեսիայի առիթ տա: Տարրական անվտանգությունից զրկված մարդու հետ ասֆալտից, «նախկիններից» կամ չնչին ավելացված թոշակից խոսելն այս իրավիճակում` առնվազն անբարոյականություն է:
Հիմա կասեք ընդդիմության ներկայացուցիչները «յոթ երգ գիտեն` յոթն էլ իշխանափոխության մասին է»: Հավատացեք` այլընտրանք չկա. դա է իրավիճակը փոխելու միակ հնարավորությունը:
Ադրբեջանը միայն ուժի, համարժեք պատասխան գործողությունների, միջազգային և այլ ճնշումների լեզուն է հասկանում: Այնինչ` Հայաստանի իշխանությունը զավթած ռեժիմը, ոչ միայն ոչինչ չի անում, որպեսզի կասեցնի, այլև նպաստում է Հայաստանի և Արցախի թրքահպատակեցմանը:
Հ.Գ.
Իրեն հարգող իշխանությունը` իր պատկան կառույցներով ու միջազգային այլ մեխանիզմներով արդեն իսկ պատասխան օպերացիաներ իրականացրած կլիներ:
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



