Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը սկսվում է Երևանից․ Անդրանիկ Թևանյան
VIDEOՆիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը սկսվում է Երևանից․ Անդրանիկ Թևանյան
------------------------------ ------------------------------ --------
«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, օգոստոսի 25-ին այցելել են Դավթաշեն վարչական շրջան։
Հայաստանին իրական խաղաղություն բերողը ոչ թե Հայաստանի պատերազմաբեր ու գլխակեր իշխանությունն է, այլ մենք ենք, որ ունենք իրական խաղաղության ծրագիր, իրական զարգացման ծրագիր, Հայաստանը թույնի ու ատելության մթնոլորտից հանելու ծրագիր,-ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Նա կոչ արեց միանալ պայքարին, տալ այդ հնարավորությունն իրենց և մասնակցել իրական իշխանափոխությանը։
«Դա սովորական քաղաքային ընտրություն չէ, դա քաղաքական ընտրություն է։ Դա ընտրություն է Նիկոլ Փաշինյանի ավերածությունները պահպանելու կամ նրան հեռացնելու միջև,-ասաց Անդրանիկ Թևանյանը,-Արցախի ու Հայաստանի անվտնագությունն ապահովելու միակ ճանապարհը իշխանափոխությունն է, և հենց մե՛ր թիմն է իրականացնելու այդ իշխանափոխությունը։ Ոնց ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ իմ «կլիենտն» է»։
«Մայր Հայաստան» դաշինքը պարտավորվում է քաղաքացու քվեն ստանալու դեպքում ամբողջական իշխանափոխություն իրականացնել, որը հնարավորություն կտա անվտանգություն ապահովել Արցախի ու Հայաստանի համար։
«Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնել է Ադրբեջանին և հարցականի տակ դրել ՀՀ գոյությունը։ Նա իր այդ ապօրինի քայլով հայտնվել է քաղաքական ոչ լեգիտիմ կարգավիճակում, նա ապօրինի է նաև իրավական առումով, քանի որ ոտնձգություն է իրականացրել Անկախության հռչակագրի ու մեր Սահմանադրության դեմ։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը բոլորիս սուրբ պարտականությունն է և միակ երաշխիքը, որ Հայաստանը, Արցախը կհայտնվեն խաղաղ վիճակում ու ապահովված կլինի մեր երկրի և մեր զինվորների անվտանգությունը,-ասաց Անդրանիկ Թևանյանը,-Ես քաղաքացիներին խոստանում եմ՝ ձեր քվեն ստանալու պարագայում անձամբ զբաղվել Նիկոլ Փաշինյանով։ Զբաղվել այնքան, մինչև նրան չվռնդենք Կառավարության կաբինետից։ Մի կողմից իշխանությունն է, մյուս կողմից՝ «Մայր Հայաստան» դաշինքը»։
Երևանում իշխանափոխությունն իշխանափոխություն է Հայաստանում․ սա՛ է «Մայր Հայաստանի» ծրագիրը։
«Նիկոլ Փաշինյանի գլխակեր իշխանությունը պետք է հեռացվի, որպեսզի մենք կարողանանք Հայաստանի համար խաղաղություն և անվտանգություն ապահովել,-նշեց Անդրանիկ Թևանյանը,-Ձեր քվեով հնարավորություն տվեք մեզ վռնդել Նիկոլ Փաշինյանին Կառավարության կաբինետից։ Ավագանու ընտրություններում մեր թիրախն իշխանափոխությունն է։ Իշխանափոխություն Երևանում, իշխանափոխություն Հայաստանում։
Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը սկսվում է Երևանից։ Ձայնը տալով «Մայր Հայաստան» դաշինքին՝ դուք հնարավորություն եք տալու մեզ իրականացնել ամբողջական իշխանափոխություն»։





















































1
UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students fr...
2
Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District
3
Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12%
4
International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent Camp
5
Over the clouds with AraratBank's Mastercard World Travel Card