Yerevan, 09.February.2026,
00
:
00
BREAKING


Նազենի Հովհաննիսյանը, Զոհրաբ Բեկ Գասպարենցը, Արմուշը, Լիլուն, Սարգիս և Մանո Գրիգորյանները, Մերի Երեմյանը և Մոսոն՝ նոր ֆիլմում (լուսանկարներ)

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օրեր շարունակ ԱՄՆ-ում իրականացվել են նոր կատակերգական ժանրի ֆիլմի նկարահանումները և Tert.am Life-ի հետ զրույցում ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Դավիդ Ադամյանը պատմել է ստեղծման պատմության, սյուժեի և դերասանական անձնակազմի մասին:

Ֆիլմի գաղափարը ստեղծվել է պատահական և սրճարաններից մեկում և մեկ գավաթ սուրճի ներքո: Նշում է Դավիթ Ադամյանը:
«Դե այդպես է առհասարակ, քանի որ բոլոր մեծ և գեղեցիկ գործերը ծնվում են պատահականություններից և թող, որ ասածս անհամեստ չթվա: Նստած էինք Զոհրաբ Բեկ  Գասպարենցի հետ և ծնվեց գաղափարը, որ ստեղծենք դասական կատակերգություն: Մտածելով ժանրի շուրջ հասկացան՝ կատակերգության կարիքն ունենք յուրաքանչյուրս ներկայիս աշխարհի մռայլ գույներում պետք է մի փոքր ժպիտ և ծիծաղ: Նկարահանումներն իրականացվել են ԱՄՆ - ում ՝Կալիֆորնիայում,  նախապատրաստական աշխատանքները տարվել են մոտ 3 ամիս, ու քանի որ լավ պատրաստված էինք արդեն  բուն նկարահանումներն անցան շատ դինամիկ. մի ամսում  ամբողջապես, մաքուր ձայնով ու որակյալ նկարահանումներով ամեն բան ավարտված էր»,- ասաց Դավիթ Ադամյանը:

 

Գեղարվեստական ֆիլմքի հիմքում սուտն է, որը փոխում է իրավիճակը, հոգեվիճակը և մարդկային ճակտագիրը:
«Ֆիլմի գաղափարը և սցենարը Զոհրաբ Բեկ Գասպարենցի մտքի և գրչի գործն է ՝ հիմնված ֆրանսիական դասական կատակերգության վրա։ Նա նաև գլխավոր հերոսի դերակատարն է և մարմնավորում է բիզմեսմենի,  որը կարողանում է բոլոր տհաճ ու վատ իրավիճակները հօգուտ իրեն ծառայեցնել՝ անընդհատ հայտնվելով անհավանական կոմիկական վիճակում»,- ասաց պրոդյուսերը:
Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Նազենի Հովհաննիսյանը, որը հենց նկարահանումների համար մեկնել էր ԱՄՆ:
«Մայիսից սկսած քննարկել ենք Նազենի Հովհաննիսյանի հետ համատեղ աշխատանքն ու թղթաբանական ընթացքն արագ կազմակերպեցինք և շատ մեծ հաճույքով նրան հյուրընկալեցինք՝ մեր մեծ ֆիլմային ընտանիք: Բնականաբար կա դեռահաս դուստր, որն իր առանձին գծով բացահայտում է իր տարիքին բնորոշ բոլոր խնդիրները՝ կրկին շատ ծիծաղելի վիճակներում հայտնվելով»,- հավելեց Դավիթ Բաբայանը:

 

Պատմելով այլ հերոսների մասին պրոդյուսերը նշեց՝ բոլորը ֆիլմին տալիս են գույներ, մասնավորապես՝ գործարարի օգնականը, տան սպասավորները և այլք, որոնց պատմությունները ևս բացահայտվում են: Պրոդյուսերի խոսքով՝ ֆիլմի կարևոր առանցքն է գրական հայերենն առանց ավելորդաբանությունների:
«Ֆիլմում հատուկ նպատակ էինք ունեցել նույնիսկ կատակերգական ժանրում մաքուր ու գրագետ պահել մայրենի լեզվի գեղեցիկ հնչողությունը և ճիշտ հայերենը մատուցել հանդիսատեսին՝ չտրվելով վերջերս անըդնհատ հնչող կենցաղային տարածված բառամթերքին: Ֆիլմի բեմադրող օպերատորն է Գևորգ Ճուղուրյանը, որի դերն անասելի կարևոր է նկարահանման ճիշտ ընթացքի համար, և որն աշխատում է ամերիկյան կինոարտադրողների ու կլիպմեյքըրների հետ,  ռեժիսորը՝ երիտասարդ և խոստումնալից՝ Անջել Մարտիրոսյանը: Մենք ոչինչ չենք խնայել նկարահանման հրապարակում հարմարավետ ու սիրո միջավայր ձևավորելու համար, որովհետև կադրում երևում է ցանկացած խնդիր, անհամաձայնություն կամ կիսատություն»,- նշեց Դավիթ Բաբայանը:

 

Խոսելով դերասանական անձնակազմի մասին պրոդյուսերը նշեց, որ դերասանական անձնակազմը շատ բազմաոճ է և գունեղ:
«Մեր նախագիծն առանձնահատուկ է դերասանական աստղաբույլով, մարդկանցով, որոնք առանց ավելորդ ամբիցիաների կամ կոնֆլիկտների, իսկապես մեծ սիրով ու կազմակերպվածությամբ իրենց տաղանդն ու ժամանակն էին սիրով ներդնում՝ ընդհանուր գործի հաջողության համար: Նկարահանվել են տաղանդաշատ դերասաններ Նազենի Հովհաննիսյանը, Զոհրաբ Բեկ Գասպարենցը, Լիլուն, Սարգիս Գրիգորյանը, Դելոն, Լաուրա Թորոսյանը, Մերի Երեմյանը, Մոսոն, Մանո Գրիգորյանը և այլք: Ամեն ինչ անում ենք որպեսզի ֆիլմը պատրաստ լինի այս տարվա հոկտեմբեր ամսին ու սիրով ներկայացնենք Հայաստանի ու ԱՄՆ-ի հայ հանդիաստեսի ուշադրությանը»,- նշեց նա:

Նշենք, որ ֆիլմի անունն է «COCO», որում պատմվելու է ստի, կեղծիքի և դիմացինին չհասկանալու մասին, բայց այստեղ ևս հաղթում է ճշմարտությունը:

Ֆիլմը ստեղծել են «Novus entertainment» և «DIMM Media Entertainment» ընկերությունները:

 

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live