Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ՝ Գլխավոր դատախազի հրամաններով
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի օգոստոսի 7-ի, օգոստոսի 11-ի, օգոստոսի 14-ի, օգոստոսի 16-ի, օգոստոսի 21-ի, օգոստոսի 22-ի, օգոստոսի 23-ի և օգոստոսի 24-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝
- Արմեն Մուրադյանը նշանակվել է Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ՝ ազատվելով նույն վարչության ավագ դատախազի պաշտոնից:
- Արարատի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Կարեն Հարությունյանը գործուղվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի հաստիքին՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը` ներառյալ:
- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Հայկ Մանանդյանը գործուղվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի հաստիքին՝ մինչև 2024 թվականի փետրվարի 26-ը` ներառյալ:
- Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Նիկոլայ Բարսեղյանը գործուղվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի հաստիքին՝ մինչև 2024 թվականի փետրվարի 19-ը՝ ներառյալ:
- Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Մարտին Նալբանդյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով նույն պաշտոնին նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Վիգեն Հարությունյանը:
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սիսակ Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Էդգար Շահինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:
- Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Գուրգեն Սաֆարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Վիկտոր Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



