Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Կա՛մ... կա՛մ.... մայրաքաղաքային ընտրությունների ստուգատեսը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 17-ին սպասվում են Երևանի ավագանու, կամ, ինչպես հանրության մեջ է արմատավորված, քաղաքապետի ընտրություններ. երեկ քարոզարշավն արդեն մեկնարկել է։ Ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և մեկ դաշինք։ Այն, որ պատկառելի թվով ուժեր են մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին, ինքնին ցույց է տալիս դրա նկատմամբ մեծ հետաքրքրությունը։ Բայց... Այստեղ կան մի շարք նրբություններ:

Նախ՝ նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող ուժերը չեն մասնակցում այս ընտրություններին, ինչը որոշ շրջանակների համար առիթ է դարձել նրանց քննադատելու՝ այն կոնտեքստում, թե լավ առիթ է ստեղծվել ընտրություններին մասնակցելու և իշխանություններին պարտության մատնելու համար։ Սակայն հետաքրքիր է, որ ոմանք, այդ թվում՝ այդ նույն շրջանակները, նախկինում մեղադրում էին նշյալ ուժերին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, թե դրանով լեգիտիմացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Կամ էլ նշում էին, որ եթե երկրորդ և երրորդ նախագահների ղեկավարած ուժերը չմասնակցեին խորհրդարանական ընտրություններին, ապա Նիկոլ Փաշինյանը հաղթելու հնարավորություն չէր ունենա, քանի որ հանրության մի մասը, վախենալով նախկին նախագահների իշխանության գալու հեռանկարից, նորից ձայն տվեց Փաշինյանին։Նույն կերպ էլ, երբ խորհրդարանական ընդդիմությունը փողոց էր դուրս գալիս, հիմա էլ մեղադրում էին, թե նախկին նախագահների մասնակցությունն է պատճառը, որ քիչ մարդ է դուրս գալիս փողոց։

Տարրական գրագիտություն ունեցող ցանկացած մեկին պարզ է՝ այս ամենը պարզ մանիպուլ յացիա էր, խայտառակ պարտությունից, հազարավոր զոհերից, տարածքների կորստից հետո Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու ամոթալի փաստը լղոզելու, դրա համար «մեղավորներ» գտնելու հնարք: Բայց... Ենթադրենք, թե այս «մեղադրանքներն» ինչ-որ հիմք ունեն, այդ դեպքում հարց է ծագում, թե ի՞նչ նպատակ ունի Երևանի ավագանու ընտրություններին նրանց չմասնակցելը քննադատելը: Սա՝ մեկ: Մյուս կողմից՝ նույն խորհրդարանական ընդդիմությունը տևական ժամանակ փողոցային պայքարից ձեռք է քաշել, իսկ փողոցն այդպես էլ մնացել է դատարակ, թմբկահարվող «հարյուրհազարները» այդպես էլ փողոց դուրս չեն գալիս: Եվ վերջապես՝ այսօր հնարավորություն է ստեղծվել լայն ընտրություն կատարելու 14 քաղաքական ուժերի միջև, որոնց շարքում չկան ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահների կողմից ղեկավարվող ուժերը:

Ճիշտ է, հանուն արդարության պետք է նշել, որ այդ ուժերի մի մասն իշխանություններին սպասարկելու խնդիր է լուծելու, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի սատելիտ ուժեր են ու չեն էլ թաքցնում դա։ Առնվազն 6-7 ուժ սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը՝ նպատակ ունենալով ինչ-որ աներևակայելի հրաշքով ավագանիում տեղեր ունենալու դեպքում կոալիցիա կազմել իշխանությունների հետ, քանզի ակնհայտ է, որ ՔՊ-ի համար անհնար է լինելու մեծամասնություն կազմելը։ Ավելին, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ արդար ընտրությունների դեպքում 20-25 տոկոս հավաքելը երջանկություն կլինի ՔՊ-ի համար: Այս հանգամանքը կա: Սակայն փաստ է նաև, որ այս ընտրությունները կարևոր ստուգատես կարող են դառնալ ոչ միայն մունիցիպալ դաշտում, այլև համապետական մակարդակում: Բանն այն է, որ իշխանության ու նրա սատելիտների կողմից ամեն ինչ արվելու է ավագանու ընտրությունները մաքսիմալ ապաքաղաքականացնելու, դարձնելու սոսկ քաղաքային տնտեսությանը, քաղաքի խնդիրներին նվիրված ընտրարշավ:Այնինչ, ցանկացած ընտրություն, առավել ևս՝ համամասնական ընտրակարգով, ինքնին քաղաքական է: Իսկ առկա վիճակում, շատ ավելի կարևոր է, թե ընտրություններին մասնակցող ուժերը որքանով են արմատական դիրքերից հանդես գալիս ու իրենց առաջ ամբողջական իշխանափոխության խնդիր դնում։

Արդեն իսկ պարզ է, որ, կարծես, գոնե 2-3 ուժ հենց այս դիրքերից է հանդես գալիս։ Հնարավոր է՝ նրանց թիվը մի փոքր ավելանա, թեպետ հավանականությունը մեծ չէ: Այնպես որ, երևանցիները հնարավորություն ունեն գնալ այն ուժերի հետևից, որոնք կողմնակից են ամբողջական իշխանափոխությանը և կարծում են, որ մայրաքաղաքային ընտրությունները կարող են դրա համար լավ հիմք դառնալ: Ընտրություններից հետո ինչոր նոր մեղադրանքներն այլևս չեն աշխատելու. կրկնում ենք՝ նախկին նախագահներն ու նրանց ղեկավարած ուժերը չեն մասնակցում, սատելիտ ուժերը ակնհայտ են, արմատական դիրքերից հանդես եկողները՝ համարյա նույնպես։ Մի խոսքով, այս ընտրություններում միայն մի խնդիր կա՝ կա՛մ կողմ ես ՔՊ-ին, կա՛մ դեմ ես ՔՊ-ին, այլընտրանք չկա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded