Պետք է լինի ոչ միայն անձերի, այլ հակազգային երեւույթների դեմ անկոտրուն պայքար․ Շարմազանով
BLOGՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պետք է լինի ոչ միայն անձերի , այլ հակազգային երեւույթների դեմ անկոտրուն պայքար։
Ինչու՞ չի ստացվում հեռացնել Նիկոլին։
Որովհետեւ…
1. Պետք է պայքարել ոչ թե միայն Նիկոլի,այլ նիկոլիզմի դեմ։
2. Ով Նիկոլին դեմ է իմ դաշնակիցն է՝ սխալ ու ոչ արդյունավետ թեզ է։
3. Այսօր Նիկոլի դեմ խոսում են եւ ազգային-պահպանողականները,եւ ավանդական ազգային քաղաքական ուժերը,եւ լիբերալները, եւ աշխարհաքաղաքական «լեգեոներները»,եւ Արեւմուտքի «վեցնոցները»,եւ քաղաքական տրանսգենդերները։
Պայքարը պետք է լինի հանուն,այլ ոչ՝ընդդեմ։
Հանուն ՀՀ-ի ու Արցախի։
Հանուն ազգային-պետական արժեքների։
Հանուն ավանդական ու Հայ Եկեղեցու քարոզած արժեքների ։
Թե չէ խառնել ենք ամեն ինչ իրար ու այս քաղաքական աջաբսանդալի մեջ ուզում ենք արդյունք լինի։
Սխալ է կարծել,թե Նիկոլը գնա, ով ուզում է գա՝ արդյունավետ ու ճիշտ թեզ է։
Նիկոլն ու նիկոլիզմը պետք է հեռանան,բայց փոխարեն պետք է հրապարակ գան իզմեր ունեցող ու ազգային պետականության ջատագով ուժեր։
Հակառակ պարագայում Նիկոլի գնալն իմաստ չի ունենալու։
Պետք է պայքարել հանուն մեր ազգային-պետական արժեքների վերականգնման։
Նիկոլի «ուսուցիչ» Բոլթոնն ասում էր .« Հայ ժողովուրդը պետք է ազատվի իր պատմական կաղապարներից»։
Մենք էլ պիտի ասենք.«Հայ ժողովուրդը պետք է վերադառնա իր պատմական արժեքներին եւ «կաղապարներին»։
Սա է միակ ճիշտ լուծումը»։
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armen...
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



