Եվրոպայի մայրամուտը
BLOGԼևոն Ստեփանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբ Զևսը փախցրեց Եվրոպային, գերվել էր աղջկա հրաշք գեղեցկությամբ։ Աղջիկը իսկապես լավն էր, Զևսն ու Եվրոպան հոյակապ սերունդ տվեցին․․․
Երբ ասում էինք եվրոպական փիլիսոփայություն, մենք տեսնում էինք Պլատոնին և Արիստոտելին, Կանտին և Հեգելին․․․ Երբ ասում էինք եվրոպական երաժշտություն՝ Բեթհովենին և Մոցարտին, Վագներին և Վերդիին․․․ Երբ ասում էինք եվրոպական գրականություն՝ Շեքսպիրին և Սերվանտեսին, Մոլիերին և Շիլլերին․․․ Երբ ասում էինք եվրոպացի քաղաքական գործիչներ՝ Գլադստոնին և Բիսմարկին, Դը Գոլին և Ադենաուերին․․․ Երբ ասում էինք եվրոպական քաջություն՝ խիզախ և ահարկու վիկինգներին, որոնց մասին պատմությունները մինչ օրս բորբոքում են մեր երևակայությունը․․․ Երբ ասում էինք եվրոպական բարոյականություն՝ գեղեցիկ օրիորդների համար իրենց գլուխները զոհելու պատրաստ ասպետներին․․․
Իսկ հիմա՞, ի՞նչ ենք տեսնում, ո՞րն է եվրոպական փիլիսոփայությունը (սպառողական մտածելակերպը, թե՞ «ինչպես կուզեմ, այնպես կապրեմ»), ո՞րն է եվրոպական երաժշտությունը (վայրենի երաժշտությամբ զանգվածներին խենթացնող երգիչնե՞րը), ո՞րն է եվրոպական գրականությունը՝ (էրոտիկան որպես կուռք հայտարարած գրողնե՞րը), ովքե՞ր են եվրոպական քաղաքական դեմքերը (Ռամպյո՞, Բառո՞զու, Քե՞մերոն․․․), ու՞ր է եվրոպական խիզախությունը, երբ տղամարդկանց աչքերի առաջ թքում և բռնաբարում են իրենց կանանց... ու՞ր է եվրոպական բարոյականությունը․ հոմոսեքսուալիզմի և ուրիշ այլասեռվածությունների մեջ խրված, մանկապիղծների իրավունքները պաշտպանող, «հայր» և «մայր» բառերը շրջանառությունից հանող կոնչիտայանման զանգվածի մե՞ջ...
Շպենգլերը կարծես թե իրավացի էր։ Եվրոպական քաղաքակրթության մայրամուտը տեսանելի է։ Երևի պատահական չէ, որ, ըստ որոշ լեզվաբանների, «Եվրոպա» նշանակում է «մայրամուտ»։ Եվրոպայում արևը աստիճանաբար մայր է մտնում։
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



