Անվտանգ Երևանը մեզ համար արժեք է. Մանե Թանդիլյան
BLOG«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Անվտանգ Երևանը մեզ համար արժեք է։
Խորհրդանշական է, որ հենց այսօր՝ Սուրմալուի պայթյունի տարելիցի օրն անցկացրեցինք «Դիմակայուն Երևան» խորագրով միջոցառումը։
Ինչպե՞ս կանխել նման աղետները, նվազեցնել ռիսկերը, ինչպես Երևանը դարձնենք անվտանգ, հարմարավետ և դիմակայուն մայրաքաղաք. հենց այս հարցերի պատասխաններն ու մարտահրավերների լուծման ուղիները փորձեցինք նախանշել աղետների ռիսկի կառավարման միջազգային փորձագետ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ակադեմիկոս Միքայել Մելքումյանի, մեր քաղաքացիների և գործընկերների հետ։
Քաղաքների դիմակայունության բարձրացման ռազմավարություններում հստակ ամրագրված է, որ տեղական ինքնակառավարման մարմիններն առաջինն են արձագանքում արտակարգ իրավիճակներին, պատասխանատուներն են աղետների ռիսկի, հատուկ ճգնաժամային կառավարման մեխանիզմների գործում։
Մենք ունենք այդ ռազմավարական ծրագիրը, և մեր «Դիմակայուն Երևան» ծրագրի 52 կատարողական ցուցանիշները, թույլ են տալու նախանշել ու վերահսկել, թե որքանով է մեր քաղաքը դառնում դիմակայուն, մեր բնակչությունը՝ իրազեկ։
Մեր Երևանը լինելու է հարատև, ու որպեսզի այն լինի այդպիսին, մենք պարտավոր ենք այսօ՛ր գրագետ կառավարման միջոցով ճանաչել ու կանխարգելել բոլոր տեսակի ռիսկերը։
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...



