Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Եթե Ադրբեջանին հաջողվի վնասել հանքարդյունաբերությունը Հայաստանում, դա կլինի նրանց համար պատերազմի մի նոր հաղթանակ՝ տնտեսական ոլորտում

ANALYSIS

Այն, որ Հայաստանում, ինչպես ցանկացած զարգացող երկրում, որտեղ բազմաթիվ ոլորտներում ներդրված չեն ժամանակակից չափորոշիչներ, կան բնապահպանական խնդիրներ, անվիճելի աքսիոմա է։ Ընդ որում, դրանք կան ամենուր՝ գյուղատնտեսության ոլորտում՝ պեստիցիդների անվերահսկելի կիրառման, ջրի վատնման տեսքով, քաղաքային տրանսպորտի ու շինարարության անմխիթար վիճակի՝ ահռելի բնապահպանական և առողջապահական հետևանքների տեսքով, աղբահանության կամ աղբաչհանության տեսքով, երբ տոքսիկ նյութերը պարզապես թափվում են անվերահսկվող աղբավայրեր՝ ներթափանցելով հողի ու ջրի մեջ, և այլն։

Սակայն, ինչպես հայտնի է, բնապահպանական այս, երբեմն շատ ավելի լուրջ խնդիրները չեն արժանացել հայաստանյան բնապահպանների այն ուշադրության նույնիսկ մեկ տոկոսին, որին արժանացել է հանքարդյունաբերությունը։ Իհարկե, հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որն արժանի է բնապահպանների ուշադրությանը, արժանի է նաև քննադատությանը, քանի որ պոստսովետական երկրներում, ոչ միայն Հայաստանում, այն միշտ չէ, որ պատշաճ է իրականացվել։ Բայց արդյոք այն ահասարսուռ պատկերը, որը մի քանի տասնամյակ շարունակ ներկայացրել են հայաստանյան ակտիվիստական շրջանակները, աղերս ունե՞ր իրականության հետ։ Ոչ պակաս կարևոր է նաև, թե արդյոք անհրաժեշտություն կա՞ր այդպես վարկաբեկել Հայաստանի տնտեսության հիմք հանդիսացող ոլորտը՝ որպես կանոն, ասածների որևէ գիտական ապացույց չունենալով։

Երբ չճշտված տվյալներ, ապատեղեկատվություն տարածող խմբերը վարկաբեկում էին երկրի տնտեսության կարևորագույն ճյուղը՝ հանքարդյունաբերությունը, թերևս չէին ենթադրում, թե իրականում որքան ահռելի են իրենց ծավալած գործունեության վնասները։ Կարծիքներ կան, որ ոմանք դա անում էին որոշ արտասահմանյան հիմնադրամներից դրամաշնորհներ ակնկալելով, ոմանց գրավում էր մարդասիրական և բնասիրական վեհ կերպարի ստեղծումը։ Գուցե նրանք չէին էլ պատկերացնում, որ մի օր թշնամին հեշտությամբ այս ամենը կկիրառի Հայաստանի դեմ որպես զենք։

Եվ ահա որպես արդյունք կամ հետևանք, այսօր Ադրբեջանին շատ չարչարվել պետք չէ, ամեն ինչ նրա փոխարեն արված է, վերցնում են հայ բնասեր-բնապահպան-ակտիվիստների գեներացրած «ահազանգերը», հազարավոր պետիցիաները, միջազգային մամուլում իրենց իսկ ստեղծած հոդվածները, հայ ակտիվիստների հարցազրույցներն այն մասին, թե ինչպես է Հայաստանը «աղտոտում» տարածաշրջանը և դիմում աշխարհի կարևորագույն կենտրոններին՝ ասելով․ «Հենց իրենք՝ հայերն են հաստատում, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը վնաս է հասցնում ամբողջ տարածաշրջանին, աշխարհին, գալակտիկային, պետք է արգելել Հայաստանի հանքահումքային ձեռնարկությունների գործունեությունը»։ Սա, ադրբեջանցիների համոզմամբ, լիովին լեգիտիմ կամ կիսալեգիտիմ իրավունք է տալիս իրենց կրակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ կամ պահանջել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փակումը։

Եվ ինչո՞ւ միայն հայաստանցիները: Սփյուռքում ևս կային հեռվից հայրենիքը սիրող «բնապահպաններ», որոնք ակտիվորեն զբաղված էին Հայաստանում նախատեսված հանքարդյունաբերական ներդրումները ձախողելով։ Այս ոլորտի զարգացումներին հետեւած մարդիկ կհիշեն թերեւս, թե ինչպես էր ԱՄՆ-ում բնակվող ոմն Հարություն Բրոնոզյան օվկիանոսից այս կողմ հաջողացնում հեռավար «հետազոտություններ» իրականացնել, «ուսումնասիրությունների» տվյալներ հրապարակել, «ապացուցել», թե տվյալ հանքը (կարևոր չէ անգամ՝ որը), կործանելու է Հայաստանը, Ջերմուկը, Սևանը, երևի՝ նաև Բաքուն։ Կհիշեք երեւի, որ դրա համար սփյուռքահայ «բնապահպանը» վարձել էր միջազգային թանկ վարձատրվող էքսպերտների, հավանաբար, մի քանի տասնյակ հազար դոլար էր ծախսվել ինչ-որ զեկույցներ գեներացնելու վրա։ Քանի-քանի՝ հազարավոր էջերի այլ զեկույցներ են գրվել, հարցազրույցներ տրվել, շարժումներ կազմակերպվել, որքան ժամանակ, ջանք ու ռեսուրս է ծախսվել ապացուցելու համար, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը տարածաշրջանային աղետ է։ Ինչ խոսք, աշխատանքն ըստ արժանվույն գնահատվել է։

Ահավասիկ, հերթական գնահատականը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է ՄԱԿ-ի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանի բնապահպանական հանցագործությունների հարցով։

Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության, քննություն է տարվում ՀՀ սահմանամերձ գոտու Արաքս (Արազ՝ ըստ ադրեջանցիների) և Ողջի (Օխչուչայ՝ ըստ ադրբեջանցիների) գետերի «աղտոտվածության փաստով»։

Նշվում է, որ երկար ժամանակ անդրսահմանային Ողջի գետի ինտենսիվ աղտոտումը Հայաստանի խոշոր լեռնահանքային ձեռնարկության՝ Գարաջանի (ըստ երևույթին նկատի ունեն Քաջարանի) պղնձամոլիբդենային և Գաֆանի (ամենայն հավանականությամբ՝ Կապանի) լեռնահարստացման կոմբինատների կողմից, ինչպես նաև Երասխ գյուղում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը՝ «առանց ադրբեջանական կողմի հետ խորհրդակցության է և շրջակա միջավայրի պահպանության պայմանների խախտմամբ, ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել», այսպիսին է Ադրբեջանի դատախազության ձևակերպումը։ Ընդգծվել է նաև իրենց երկրի իրավասու մարմինների հետ շրջակա միջավայրին հասցված վնասը պարզելու հարցում համագործակցության կարևորությունը։ Թերևս այստեղ մեկ անարդարություն հաստատապես կա՝ համագործակցություն, ինչ խոսք, եղել է, նրանց ներկայացրած տվյալների մի մասը հորինվածք է, մյուս մասը հիմնականում հավաքել են Հայաստանում և արտերկրում ապրող «մտահոգ» հայ «մասնագետները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանցի բնապահպանները բաց նամակ էին հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ թվարկված էին Հայաստանի այն ձեռնարկությունները, որոնք, իրենց կարծիքով, աղտոտում են շրջակա միջավայրը և էկոհամակարգի ոչնչացմամբ վտանգ են առաջացնում ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների համար։ Նրանք կոչ էին արել Հայաստանի կառավարությանն անհապաղ դադարեցնել այդ ձեռնարկությունների գործունեությունը։ Ի պատասխան Փաշինյանը ներկայացրեց Եյլիի համալսարանի բնապահպանական քաղաքականության և իրավունքի կենտրոնի հրապարակած 2022 թ.-ի աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր երկրների վարկանիշային աղյուսակը, որի համաձայն Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 104-րդը: Վերջերս ՀՀ ՏԿԵՆ նախկին փոխնախարար Լիլյա Շուշանյանն իր հարցազրույցներից մեկում ասաց, թե ուրախ է, որ վերջապես Հայաստանի իշխանությունները հիմնվում են այս կարևոր ցուցանիշների վրա, որոնք ապացուցում են, որ տարածաշրջանում Հայաստանը առաջատար է՝ հանքարդյունաբերական ոլորտի միջազգային չափանիշների առումով։ Նրա խոսքով, պատահական չէ, որ Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի հանքերը, քանի որ դրանք մեր երկրի տնտեսական ողնաշարն են: «Եթե Ադրբեջանին հաջողվի վնասել հանքարդյունաբերությունը Հայաստանում, դա կլինի նրանց համար մի նոր պատերազմի հաղթանակ՝ տնտեսական ոլորտում»,-ասել է նա։

Թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերության կազմակերպման գործում Հայաստանի Հանրապետության առաջխաղացումներն ու ձեռքբերումներն արտահայտված են նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության գնահատականներում, այն դեպքում, երբ Ադրբեջանը դուրս է մնացել այդ նախաձեռնությունից 2017 թ.-ից՝ պահանջվող չափանիշներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։

Փաստորեն, Հայաստանը մի քանի անգամ ավելի շատ ցուցադրելու և հպարտանալու բան ունի այս ոլորտում, քան հարևան երկրները։ Գուգլ որոնողական համակարգի միջոցով կարելի է գտնել ամենատարբեր աղբյուրների հոդվածներ, որոնք ներկայացնում են բայրաքթարների ու ֆոսֆորային զենքերի առքն ապահովված Ադրբեջանի նավթարդյունաբերության՝ տարածաշրջանի բնությանը հասցրած վնասները։ Նաև այն մասին, թե Ադրբեջանի իշխանություններն ինչպիսի բիրտ հակազդեցություն են ցույց տալիս արդյունաբերական աղետալի վնասների դեմ ձայն բարձրացնող իրենց իսկ քաղաքացիների նկատմամբ։ Այս ամենը ցանկության դեպքում հնարավոր է բացահայտել և բարձրաձայնել, միայն թե այս դեպքում այդ իրապես բնապահպանական գործունեության մղումը ոչ թե գրանտներն են լինելու, այլ պարզ հայրենասիրությունը։

Հայաստանյան եւ սփյուռքի ակտիվիստները տասնամյակներ շարունակ ահռելի ժամանակ, միջոցներ, ջանք ու եռանդ են ծախսել Հայաստանի հանքարդյունաբերության դեմ հազարավոր հոդվածներ, գիտական ու փսեվդո-գիտական աշխատություններ, դոկումենտալ ֆիլմեր, հազարավոր հարցազրույցներ, հաղորդումներ պատրաստելու վրա։ Ինչպես տեսնում ենք, առայժմ նույն եռանդը չկա՝ Ադրբեջանի մասին նույնաբովանդակ աշխատություններ պատրաստելու ուղղությամբ։

Հայրենասիրության, եթե կուզեք՝ բնապահպան լինելու իրական չափորոշիչը հենց դա պետք է լինի։ Օրինակ՝ հայաստանյան հանքերից մեկի դեմ պայքարի համար մի քանի արտասահմանյան ընկերություն վարձած մեր սփյուռքահայ բարեկամը քանի՞ հազար դոլար է պատրաստ ծախսել նույնպիսի հետազոտություն Ադրբեջանի մասին պատվիրելու համար։ Թեև, ցավոք, պետք է արձանագրել, որ այս դաշտում մեր հասարակական սեկտորի կողմից ցուցաբերվող ակնհայտ քչախոսությունն արդեն իսկ խոսուն է։

Արման Գրիգորյան

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement