Սուրեն Պետրոսյանի ղեկավարած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
POLITICSԻնչպես հայտնի դարձավ Aysor.am-ին, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են հանձնել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմումն ու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է քաղաքական ուժի ղեկավար Սուրեն Պետրոսյանը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները հաստատել են ընտրություններին մասնակցելու և այդ առիթով ԿԸՀ դիմելու փաստերը։ Սակայն, այլ մանրամասներ կուսակցությունից դեռևս չեն հայտնում՝ նշելով, որ առաջիկա օրերին այդ կապակցությամբ հանդես կգան հայտարարությամբ։
Կուսակցության ներկայացուցիչները միայն նշեցին, որ հանրությանն առաջարկելու են ստեղծված իրավիճակի հաղթահարման օրակարգ և հստակ լուծումներ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



