«Համախմբում» շարժման խորհուրդը ողջունում է Դավիթ Իշխանյանի ընտրությունն Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում
BLOG«Համախմբում» շարժման խորհուրդը ողջունում է Դավիթ Իշխանյանի ընտրությունն Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում՝ այն համարելով որպես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու ալիևա-փաշինյանական օրակարգին Արցախի պետականության կողմից ինստիտուցիոնալ դիմադրության հստակ դրսևորում և Արցախի հանրային առողջ ուժերը համախմբելուն ուղղված կարևոր քայլ։
Մեր գոհունակությունն ենք հայտնում այն կապակցությամբ, որ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը այժմ նախագահում է մի քաղաքական գործիչ, ով իր գործունեությամբ մշտապես ի ցույց է դրել պետականամետ կեցվածք և նվիրվածություն մեր ազգային շահերին, և իր փորձառությամբ ընդունակ է ամրապնդել Արցախի թուլացած պետական համակարգը:
Դավիթ Իշխանյանի կողմից պետական այս կարևորագույն ինստիտուտի գործունեությունը ղեկավարելու պատասխանատվությունը ստանձնելը Արցախում առկա անվտանգային սուր ճգնաժամի պայմաններում գնահատում ենք նաև որպես քաղաքական և անձնական խիզախության դրսևորում, և հայտնում ենք մեր զորակցությունն ու պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու դժվարին գործում:
«Համախմբում» շարժման խորհուրդ
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



