Փաշինյա՛ն, դու հակառակորդին անընդհատ բաներ ես խոստանում ու չես անում, այստեղ միջնորդներն էլ ոչինչ չեն կարողանալու անել. Օսկանյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Լաչինի միջանցքի շրջափակումը, Արցախի մեր հայրենակիցների սովամահության լինելու հանգամանքը շատ բանով պայմանավորված է Փաշինյանի՝ Պրահայում արած հայտարարությամբ, այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
«Փաշինյանը մեծ սխալ է արել, նա պետք է ընդունի այդ սխալը և ուղղի։ Այսօր նա հնարավորություն ունի հետ կանգնելու այդ հայտարարությունից՝ ելնելով այսօրվա իրավիճակից։ Նա կարող է հստակ ասել, որ ես ինչ-որ բան եմ փորձել, բայց տեսնում եմ, որ մեր հակառակորդը դա չարաշահում է, ես հետ եմ կանգնում այդ հայտարարությունից և դրա իրավունքը ունեմ» , - ասել է Օսկանյանը։
Նախկին պաշտոնյայի խոսքով՝ Փաշինյանի այդ հայտարարության պատճառով ոչ ոք ոչինչ չի կարողանում անել։
«Ռուսաստանը դրա մասին արդեն բացահայտ է ասել, այլ կերպ ո՞նց ասեն։ Նրանք ասացին, որ Փաշինյանի հայտարարությունն ու դրա տակ իր ստորագրությունն էապես փոխել են նոյմբերի 9-ի հայտարարության ողջ էությունը։ Արևմուտքը բացահայտ չի ասում, բայց կուլիսային հանդիպումների ժամանակ նույնն է ասում», - նշել է Վարդան Օսկանյանը։
Նա նշել է, թե Փաշինյանը հակառակորդին անընդհատ բաներ է խոստանում ու չի իրականացնում.
«Վերջիվերջո, ինչ-որ տեղ հակառակորդն անցնելու է այլ գործողությունների, և, հավատացեք, այստեղ միջնորդները ոչինչ չեն կարողանալու անել»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



