Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


Իրանն ու Սաուդյան Արաբիան հստակեցնում են ազդեցության գոտիները. իրանագետ

SOCIETY

Իրան-Սաուդյան Արաբիա առճակատում, բայց պատերազմական գործողություններ այլ երկրների հողում հնարավոր է: Մասնավորապես, Սիրիայում Իրանի և Սաուդյան Արաբիայի ուժերը կարող են բախվել և փորձել հստակեցնել իրենց ազդեցության գոտիները: Անդրադառնալով Իրան-Սաուդյան Արաբիա լարվածությանը«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

-Սաուդյան Արաբիան 47 մարդու մահապատժի ենթարկեց, այդ թվումշիա քարոզիչ Նիմր Ալ Նիմրին: Նման գորոծղության Սաուդյան Արաբիանի՞նչ խնդիր է լուծումԳլխատվածգործիչներ կանորոնք մի քանի տարիէ` բանտարկված ենԻնչո՞ւ այս փուլում Սաուդյան Արաբիան մահապատժի քայլին գնաց:

-Նախ չէի ցանկանա այստեղ սունի-շիա խնդիրն ընդգծել, որովհետև ես չեմ տեսնում, որ այս գործընթացի հիմքը կրոնական գործոնն է: Այստեղ ավելի շատ աշխարհաքաղաքական հարցեր են փորձում լուծել թե Սաուդյան Արաբիան, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը: Նրանք փորձում են իրենց ազդեցության գոտիները հստակեցնել: Դեռևս 70-ականներից սկսած նրանք ունեցել են այդ խնդիրը և միշտ էլ պայքարել են: Հետևաբար, հակված եմ կարծելու, որ սա ազդեցության գոտիները բաժանելու խնդիր է, պարզապես այստեղ օգտագործվում է կրոնը քաղաքական իսլամի շրջանակներում, այսինքն` այս խնդիրը փորձուÕ ´ են համեմել կրոնական գործոնով, իրենց հետևորդների բանակը մեծացնելով` սունիներն իրենց հերթին, շիաներն իրենց հերթին:

-Սաուդյան Արաբիան այս գործընթացի համատեքստում փորձում է իր շուրջ համախմբել գործընկերդաշնակիցերկրներինդա որքանո՞վ է հաջողվում և Իրանի վրա այդ ազդեցությունն ինչպիսի՞ն կլինի:

-Նախ ասեմ, որ Սաուդյան Արաբիայի թիվ մեկ դաշնակից համարվող ԱՄՆ-ն խստորեն դատապարտեց այս քայլը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նույնպես խստորեն դատապարտեց 47 մարդու մահապատժի ենթարկելը: Այնպես չէ, որ Սաուդյան Արաբիայի դաշնակիցները մեծապես աջակցեցին նրա գործողությունները: Իհարկե, եղան երկրներ, որոնք միավորվեցին Սաուդյան Արաբիայի շուրջը, բայց այստեղ ևս ես դիտարկում եմ նրանց շահերի բախումների խնդիրը: Նույն Բահրեյնն է վախենում Իրանի Իսլամական Հանրապետության գործելաոճից: Մենք գիտենք, որ Իրանը ևս, օգտագործելով շիաների ակտիվությունը, դ եռևս 80-ականներից փորձում է իր գաղափարները տարածել տարածաշրջանում: Այսինքն` առկա վախը հիմք հանդիսացավ, որ որոշ արաբական երկրներ միավորվեն Սաուդյան Արաբիայի շուրջ` ընդդեմ Իրանի:

-Կարո՞ղ ենք ասելոր Արևմուտք-Իրան հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժն է մտահոգությունառաջացրել արաբական և տարածաշրջանային այլ երկրների մոտ:

-Մենք կարող ենք ասել, որ Իրանի դերի բարձրացումը տարածաշրջանում անհանգստացրեց Սաուդյան Արաբիային և նրա դաշնակից երկրներին: Նրանք շատ լավ տեսան, որ վերջին 20 տարիներին, երբ Իրանը գտնվում էր պատժամիջոցերի տակ, կարծես թե տարածաշրջանում նրա դերը երկրորդային էր դարձել, այսօր այդ վիճակը փոխվում է և Իրանը գալիս է առաջնային փուլ: Արևմուտքը հստակ նշեց, որ տարածաշրջանում մի շարք խնդիրներ, այդ թվում, Սիրիայի, Եմենի, Աֆղանստանի, Իրաքի, առանց Իրանի հնարավոր չէ լուծել: Այսինքն` Իրանը դարձավ տարածաշրջանի ամենալուրջ խաղացողներից մեկը, որն անհնագստացրեց, թե Սաուդյան Արաբիային, թե Թուրքիային, թե արաբական մի շարք երկրներին: Եվ նշմարվում է, որ փորձում են կոալիցիա ստեղծել ընդդեմ Իրանի:

-Այս լարվածությունը որքա՞ն հեռու կարող է գնալ:

-Չեմ կարծում, որ այս լարվածությունը պետերազմի կհասցնի: Դժվար թե լինի Իրան-Սաուդյան Արաբիա առճակատում, բայց պատերազմական գործողություններ այլ երկրների հողում հնարավոր է: Մասնավորապես, Սիրիայում Իրանի և Սաուդյան Արաբիայի ուժերը կարող են բախվել և փորձել հստակեցնել իրենց ազդեցության գոտիները` ցույց տալով, թե ով է ավելի ուժեղ տարածաշրջանում: Եթե թվեր ներկայացնենք, ապա Իրանի զինված ուժերը 500 հազար են, իսկ Սաուդյան Արաբիայինը` 200 հազար: Իհրակե, վերջինիս շուրջը կարող են միավորվել այլ երկրներ ևս, բայց եթե մենք Իրանի 500 հազարին գումարենք նաև 800 հազար բասիջներին,ապա կտեսնենք, որ պատկերն այլ է: Բասիջներն, այլ կերպ ասած, աշխարհազորն է:

-Անուղղակի ձևով այս գործընթացը տարածաշրջանիմասնավորապեսՀայաստանի վրա ինչպե՞ս կարող է ազդել:Ինչպես գիտենքՀայաստանը Իրանի հետ կապված տնտեսական գործընթացներում որոշակի սպասումներ ունի:Որքանո՞վ է հավանականոր տարածաշրջանի քաղաքական լարված իրավիճակով պայմանավորված ծրագրերիընթացը դանդաղեցվի:

-Այն, որ տարածաշրջանն ամբողջության ալեկոծվելու է, դա կասկածից վեր է: Հայաստանն, իհարկե, այս պահին դեռ չի զգում այդ ազդեցությունը: Միակ խնդիրն այն է, որ ընդդեմ Իրանի կոալիցիայի գործողություններին ամենայն հավանականությամբ ուղղակի կամ անուղղակի կմասնակցի նաև Ադրբեջանը և այստեղ լարվածությունը Կովկասում էլ կնկատվի: Շատ ակնհայտ զգացվում է Ադրբեջանի և Թուրքիայի միաձուլումն ընդդեմ Իրանի: Այդ դեպքում, կարծում եմ, Ռուսաստանն ու Հայաստանը կփորձեն ինչ-որ կերպ մեղմել իրավիճակը Կովկասում:

Ինչ վերաբերում է տնտեսական գործընթացներին, ապա չեմ կարծում խնդիր լինի: Այն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեին Իրան-Հայաստան համագործակցության շրջանակում, դրանք այնքան մեծ ֆինանսական ռեսուսներ չեն պահանջում: Իրանը, կարծում եմ, այդ ամենը կիրականացնի:   

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025