Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ր դեպքերում անձը կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ցմահ ազատազրկումը դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից անժամկետ մեկուսացնելն է, որը Քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է նշանակվել առանձնապես ծանր հանցագործությունների համար:

Ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք: Նշենք նաև, որ հանցագործության նախապատրաստության համար ցմահ ազատազրկում չի նշանակվում։

Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է դիտավորությամբ կյանքից զրկելու հետ կապված երկու կամ ավելի առանձնապես ծանր հանցանքներ, ապա դատարանը, հաշվի առնելով հանցագործությունների շարժառիթը, նպատակը, եղանակը և հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, կարող է վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը, եթե նույնիսկ կատարված հանցանքներից ոչ մեկի համար Քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի սանկցիայով դա նախատեսված չէ:

Եթե հանցագործությունների համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժ է նշանակվում ցմահ ազատազրկումը: Ցմահ ազատազրկում կրող դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու դեպքում նոր նշանակված պատիժը կլանվում է ցմահ ազատազրկմամբ:

Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում:

Օրենսգրքի 133-րդ հոդվածը սահմանում է․ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական որևէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով այդ խմբի անդամներին սպանելը, նրանց առողջությանը ծանր վնաս կամ հոգեկան լուրջ խեղում պատճառելը կամ այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանն ուղղված կյանքի պայմաններ ստեղծելը, այդ թվում՝ բռնությամբ տեղահանելը, այդ խմբում մանկածնությունը կանխելուն ուղղված միջոցներ իրականացնելը կամ այդ խմբի երեխաներին մարդկային այդ խմբից այլ խումբ հարկադրաբար փոխանցելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնվեցից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ։

134-րդ հոդվածի համաձայն՝ ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը, որը կատարվել է՝

1) հանցավոր կազմակերպության կողմից կամ

2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

135-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական անձանց դեմ ուղղված լայնածավալ կամ կանոնավոր հարձակման շրջանակներում հետևյալ արարքներից որևէ մեկը կատարելը`

1) սպանությունը,

2) բնաջնջումը,

3) ստրկացումը,

4) բնակչության բռնագաղթը կամ բռնի տեղահանումը,

5) ազատությունից զրկելը` միջազգային իրավունքի հիմնարար նորմերի խախտմամբ,

6) խոշտանգումը,

7) սեքսուալ բնույթի բռնի գործողությունը, սեքսուալ ստրկացումը, պոռնկության հարկադրումը, հարկադրական հղիացումը կամ ամլացումը կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրումը,

8) նույնականացվող ցանկացած խմբի կամ հանրույթի հետապնդումը՝ պայմանավորված քաղաքական, ռասայական, ազգային, էթնիկ, մշակութային, կրոնական կամ սեռային պատկանելությամբ կամ միջազգային իրավունքով համընդհանրորեն անընդունելի ճանաչված այլ հիմքով,

9) մարդկանց բռնի անհետացումը,

10) ապարտեիդը,

11) համարժեք այլ անմարդկային արարքը, որը պատճառել է մարդու առողջությանը ծանր վնաս կամ ուժեղ տառապանք՝ պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

141-րդ հոդվածը սահմանում է, որ միջազգային զինված ընդհարման կամ միջազգային բնույթ չկրող զինված ընդհարման ժամանակ՝

1) թույնի կամ թունավոր զենքի կիրառումը,

2) հեղձուցիչ, թունավոր կամ այլ գազերի կամ նմանատիպ այլ հեղուկների, նյութերի կամ միջոցների կիրառումը,

3) մարդու մարմնում հեշտ պայթող կամ սեղմվող փամփուշտների կիրառումը, այդ թվում՝ պատյանային փամփուշտների կիրառումը, որոնց կոշտ պատյանը չի ծածկում ամբողջ միջուկը, կամ որոնք կտրվածքներ ունեն, կամ

4) ավելորդ վնասվածք առաջացնող կամ ավելորդ տառապանք պատճառող կամ իրենց բնույթով ոչ ընտրական համարվող զենքի, ռազմամթերքի կամ սարքի կիրառումը՝ ի խախտումն զինված ընդհարումների միջազգային իրավունքի, պայմանով, որ այդպիսի զենքը, ռազմամթերքը կամ սարքը համապարփակ արգելքի առարկա է՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Եթե նշված արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը` պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ (149-րդ հոդված):

ՄԱԿ-ի կամ դրա մասնագիտացած կազմակերպության կողմից հայտարարված համավարակի կամ ողջ մարդկության անվտանգությանն անմիջական սպառնալիքի իրավիճակի պայմաններում պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիվ ռազմական գործողություններ նախաձեռնելը, իրականացնելը կամ դրանք չդադարեցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ` տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ (150-րդ հոդված):

Միջազգային լարվածություն կամ պատերազմ հրահրելու կամ այլ պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով այդ պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչին կամ դրա անունից հանդես եկող անձին առևանգելը, ազատությունից ապօրինի զրկելը, պատանդ վերցնելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը կամ այդ պետության կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչության տարածքում պայթյուն, հրկիզում կամ այլ հանրավտանգ արարք կատարելը ցմահ ազատազրկմամբ չի պատժվում։ Ցմահ ազատազրկման ձևով պատիժ կարող է նշանակվե այն դեպքում, եթե տվյալ անձը սպանվի։

ՔՕ 153-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային պայմանագրով արգելված զանգվածային ոչնչացման կամ այլ զենք կամ միջոց կիրառելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Ցմահ ազատազրկում կարող է սահմանվել նաև սպանության համար։ 155-րդ հոդվածը սահմանում է․ սպանությունը`

1) անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ,

2) հղի կնոջ,

3) անօգնական վիճակում գտնվողի,

4) ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված` խոցելի վիճակում գտնվող անձի,

5) անչափահասի,

6) առանձին դաժանությամբ,

7) այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով,

8) մի խումբ անձանց կողմից,

9) մերձավոր ազգականի կողմից,

10) շահադիտական դրդումներով,

11) պատվերով,

12) խուլիգանական դրդումներով,

13) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,

14) ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի կամ զանգվածային անկարգությունների պայմաններն օգտագործելով,

15) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կամ

16) հանցագործությունից տուժած անձի բջիջը, հյուսվածքը, օրգանը կամ կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելու նպատակով` պատժվում է ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Ցմահ ազատազրկում կարող է նշանակվել նաև պետական դավաճանության և լրտեսության համար։

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California