Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


«Խաղաղության օրակարգի» ներքո ադրբեջանական հանցավոր նկրտումների ձևակերպումը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկու գործընթաց է զուգահեռվում։ Մի կողմից՝ Ադրբեջանը խոսում է բանակցությունների, հաշտության պայմանագրի կնքման մասին, սակայն մյուս կողմից էլ՝ անընդհատ խախտում է հրադադարն ու սեղմում Արցախի շուրջ շրջափակման օղակը։ Տեսանելի է, որ Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու իր ագրեսիվ նկրտումներից, բայց այդ դեպքում հարց է ծագում, թե ինչո՞ւ է Բաքվին անհրաժեշտ հաշտության պայմանագրի կնքումը։ Իրականում Բաքվին ոչ թե խաղաղության պայմանագիր է պետք, այլ հայկական կողմին պարտադրված մի կապիտուլ յացիոն փաստաթուղթ, որով Հայաստանը վերջնականապես կհրաժարվի Արցախի թեմայից՝ այն համարելով Ադրբեջանի ներքին հարց, ու Բաքուն էթնիկ զտում իրականացնելու հնարավորություն կստանա։ Բայց ուշագրավ է, որ մինչ ՀՀ իշխանությունները առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,6 հազար քկմ տարածքի շրջանակներում (ներառյալ Արցախի Հանրապետությունը), Ադրբեջանը երբեք չի հայտարարել, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը Նիկոլ Փաշինյանի կողմից թմբկահարվող 29,8 հազար քկմ տարածքի շրջանակներում։

Ադրբեջանական կողմին անհրաժեշտ է, որ կնքվելիք պայմանագիրը տարընթերցման առիթներ տա։ Եթե այնպիսի բովանդակությամբ պայմանագիր կնքվի, որտեղ կոնկրետ ֆիքսված չէ ՀՀ տարածքային ամբողջականությունը և սահմանները, ապա սա հնարավորություն է տալու Ադրբեջանին նոր ագրեսիա ձեռնարկել ՀՀ-ի նկատմամբ։ Իսկ հետո էլ կարող է խոսք լինել արդեն նոր փաստաթղթի մասին։ Բացի այդ, արդեն տևական ժամանակ է, ինչ Բաքվից խոսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ադրբեջանցիների «վերադարձի» մասին։ Ու եթե սրա մասին որևէ դրույթ ամրագրվի պայմանագրում, ապա այն պայմաններ կստեղծի ադրբեջանական հավակնությունների լեգիտիմացման համար։ Ի սկզբանե պարզ է, որ Ադրբեջանը խաղաղության նպատակ չունի, իսկ խաղաղություն ասվածը Ադրբեջանը տեսնում է հայկական պետականության վերացման կոնտեքստում։ Այսինքն՝ վերջնական խաղաղությունը Ադրբեջանի համար նշանակում է Հայաստանի ոչնչացում։

Ժամանակին Փաշինյանը հայտարարում էր, թե Ադրբեջանի նախագահի մոտ ևս ինքը տեսնում է խաղաղության հասնելու ձգտում, իսկ հիմա նոր է հասկացել, որ այս վիճակում Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ ագրեսիան։ Եվ կառավարության նիստի ընթացքում նա նկատում է, թե Բաքուն ուզում է սահմանը վիճարկող տեղ թողնող դրույթներով պայմանագիր ստորագրել, ապա տարածքային պահանջներ առաջադրել։ Լո՞ւրջ. ու ո՞նց հանկարծ հասկացավ: Իսկ շատերն այդ մասին վաղուց էին բարձրաձայնում, այսինքն՝ բոլոր նրանք, որոնք գոնե «քթածակ» ունեն, առավել ևս ծանոթ են պատմությանն ու Ադրբեջանի հանցագործ, ահաբեկչական էությանը: Բնականաբար, ադրբեջանական այս գործելակերպը խրախուսվում է Թուրքիայի կողմից։ Բայց եթե Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ նոր ագրեսիայի, ապա հարցն այն է, թե ինչու ՀՀ իշխանությունները չեն գործում այս իրողությանը համապատասխան։

Թվում է, թե երկու տարվա ընթացքում ամեն ինչ պետք է արվեր Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Բայց, մեծ հաշվով, տեղի է ունենում հակառակը։ Չկրկնենք օրինակները, տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, այդ թվում՝ նշանակումները, դրան են տարել: Թերևս այս հանգամանքով են պայմանավորված այն մեկնաբանությունները, թե իշխանությունները, ավելի թուլացնելով հայկական բանակն ու պաշտպանունակությունը, կոնկրետ ադրբեջանական հրահանգներն են կատարում՝ ակնկալելով չգրգռել հակառակորդին ու ցույց տալ, թե խաղաղության դարաշրջանի բացումը հնարավոր է։

Իրականում, եթե հայկական պետականությունը պահպանելու մտադրություն կա, ապա այլ տարբերակ չկա, քան պայքարն է, քանի որ առկա իրավիճակում խաղաղությունն ուղղակի իլ յուզիա է, խաղաղությունը պետք է նվաճել, այլ ոչ թե մուրալ ու չստանալ։ Այսքանը հասկանալու դեպքում նախ Փաշինյանը պետք է հեռանար՝ մանավանդ որ հակառակորդը յուրաքանչյուր առիթ օգտագործում է անձամբ իրեն ու մեր երկրին միջազգայնորեն ստորացնելու համար։ Նա լավագույն կերպով համակերպվում է հակառակորդի ստեղծած միջավայրին, այլ ոչ թե փորձում է սեփական օրակարգն առաջ տանել։ Եթե պատերազմից առաջ Բաքուն հրաժարվում էր որևէ զիջում անել հայկական կողմին, ապա հիմա ինչո՞ւ պետք է անի, երբ իր դիրքերն ավելի ուժեղ են։ Ադրբեջանը չի կանգնելու։ Միակ ելքը Ադրբեջանին կանգնեցնելն է, որը կարող է լինել կա՛մ դիվանագիտական ճանապարհով, կա՛մ ռազմական։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded