Yerevan, 28.April.2026,
00
:
00
BREAKING


«168 ժամ». ՀԷՑ–ի նախորդ աուդիտները և ապագա աուդիտի խորության աստիճանը

SOCIETY

Ներկայացնում ենք ծավալուն հոդվածը հատվածաբար.

«Ինչպես արդեն մամուլում գրվել է, ՀԷՑ-ի ամենամյա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնում է «Ernst & Young» ընկերությունը: Այն հանդիսանում է աուդիտորական մեծ քառյակի անդամ, այսինքն՝ շատ լուրջ ընկերություն է: Այս ընկերությունը ՀԷՑ-ի ֆինանսական հաշվետվությունների դրական եզրակացություն է տվել վերապահումով: Իսկ ֆինանսների ոլորտին առնչվող մարդիկ գիտեն, որ «վերապահում» բառը նշանակում է բավականին խորը խնդիրներ: EY-ը նշել էր, որ հաշվետվությունների մեջ կան խեղաթյուրումներ: Վերապահումով դրական կարծիքը հիմնված է այն փաստի վրա, որ ընկերությունը 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ խախտել էր վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Վնեշէկոնոմբանկի» հետ համապատասխանաբար 2009թ. ապրիլի 20-ին և 2009թ. հունիսի 17-ին կնքված պայմանագրերի վարկային սահմանափակող պայմանները, ինչը հանդիսանում է պարտավորությունների չկատարում: Հետևաբար, բանկերը կարող էին պահանջել պայմանագրով նախատեսված վարկի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարում՝ հաշվեգրված կամ վճարման ենթակա տոկոսների հետ միասին: Ելնելով վերոնշյալից՝ 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ տվյալ վարկերը պետք է դասակարգվեին՝ որպես ընթացիկ, քանի որ ընկերությունը չուներ անվերապահելի իրավունք՝ հետաձգել դրանց մարումը մինչև հաշվետու ամսաթվից հետո 1 տարի և ավել ժամկետը: 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ընկերությունը 18,045,165 հազար ՀՀ դրամի վարկերը դասակարգել է որպես ոչ ընթացիկ պարտավորություններ, որն իրենից ներկայացնում է ՀՀՄՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտից հրաժարում»,-նշված է Ernst & Young-ի աուդիտորական եզրակացության մեջ (2015թ. փետրվարի 13):

 Աուդիտորն այսքանից ավելի չէր խորացել և փակագծերը չէր բացել: Ոչ թե այն պատճառով, որ չի կարող կամ չի ուզում, այլ պարզապես՝ ի սկզբանե աուդիտի սահմանները եղել են այդքանը: Իսկ հետագա աուդիտի սահմանները պետք է որոշել ինքնուրույն։

 Հունիսի 27-ին տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսելով ՀԷՑ-ի աուդիտի մասին ասաց. «Առաջարկում եմ՝ ընտրել աշխարհում էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, հարկ կա. այդ ընտրության ժամանակ ներգրավենք նաև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, և այդ ընկերությանը հանձնարարենք աուդիտորական ընկերության ներգրավմամբ պատասխանել հետևյալ հարցերին՝

 

  • ինչքանո՞վ էր հիմնավորված սակագնի բարձրացումը, և
  • սակագնի չբարծրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին»:

Եթե աուդիտորի առջև դրվելու են միայն այս երկու հարցերը, ապա համոզված եղեք, որ ոչինչ չի պարզվի: Առավելևս, որ Ս.Սարգսյանն արդեն անուղղակիորեն ուղղորդում է՝ նշելով. «Ես խորապես համոզված եմ, որ սակագնի բարձրացումն արդարացված է»:

 Մեզ պետք չէ աուդիտ, որը կպատասխանի միայն այս երկու հարցին: Ամենայն հավանականությամբ, անկախ աուդիտորական եզրակացությունը կհաստատի, որ սնանկացման եզրին կանգնած ՀԷՑ-ի փրկությունը սակագնի բարձրացումն է: Սակայն շատ ավելի կարևոր հարց է՝ ինչի՞ պատճառով է ՀԷՑ-ը կանգնել նման խնդիրների առաջ: Արդյո՞ք նշված պատճառներից բացի (էներգմատակարարման սխեմայի խախտում, փոխարժեք և այլն), այլ պատճառներ չկան:

Մեզ պետք է աուդիտ, որը, նախագահի նշած 2 հարցերից բացի, կպատասխանի նաև հետևյալ հարցերին՝

1. Որքանո՞վ է արդյունավետ եղել ՀԷՑ-ի մենեջմենթը:

2. Ինչի՞ պատճառով է մոնոպոլիստ ընկերությունը հայտնվել սնանկության շեմին:

3. Եղե՞լ են արդյոք ֆինանսական խարդախություններ, և ի՞նչ դեր են դրանք ունեցել այս ամենի մեջ:

 Այսինքն՝ մեզ պետք է շատ խորը ու լայնածավալ ուսումնասիրություն: Ոչ միայն մեզ, այլև ՀԷՑ-ի ներկա ու, ինչո՞ւ ոչ, ապագա հնարավոր սեփանակատերերին»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work