Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Բաքու-Ստեփանակերտ «ուղիղ երկխոսության» նրբությունները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

44-օրյա պատերազմից հետո Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված միջավայրը կտրուկ փոխվել է։ Եթե նախկինում բանակցային գործընթացը տեղի էր ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հովանու ներքո, ապա արդեն տևական ժամանակ է՝ համանախագահության ինստիտուտը չի գործում։ Դրա փոխարեն գործ ունենք ընդամենը Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի միջնորդական տարանջատ ջանքերի հետ։ Բայց Արցախյան հիմնախնդրի միջազգային տրանսֆորմացումը սրանով չի ավարտվում։ Հարկ է նկատել, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացից դուրս է գալիս նաև Հայաստանը, քանի որ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այդ իսկ պատճառով էլ Հայաստանը դադարել է Արցախի թեմայով գործոն լինելուց, իսկ Ադրբեջանի ու Հայաստանի բանակցությունների թեման թևակոխել է միայն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ու սահմանների ճշգրտման դաշտ։ Փաստացի, Հայաստանը միայնակ է թողել Արցախին Ադրբեջանի գործողություններին դեմ հանդիման։

Եվ Երևանը, չկարողանալով ազդել Ադրբեջանի քայլերի արդյունքում ստեղծված աղետալի իրավիճակի վրա, Արցախը դիտարկում է միայն որպես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Բնական է, որ այս պարագայում Ստեփանակերտի ու Երևանի մոտեցումներում կարող են տարբերություններ ու նույնիսկ տարակարծություններ լինել։ Բայց Արցախին միայնակ թողնելու հետ մեկտեղ Փաշինյանը Արցախին անընդհատ մղում է Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության։ ՀՀ իշխանությունները դա ներկայացնում են այնպես, թե ուղիղ երկխոսության արդյունքում Արցախին վերադարձնում են բանակցությունների սեղան։ Իրականում ուղիղ երկխոսություն ասվածը դեռ չի նշանակում, թե Ադրբեջանը և Արցախը բանակցելու են հավասարը հավասարի կարգավիճակում։ Հատկանշական է, որ այս տարվա ընթացքում Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեղի ունեցան հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին հումանիտար, ենթակառուցվածքային և բնակչության կենսագործունեության հետ կապված այլ հրատապ խնդիրներին առնչվող հարցեր։ Սակայն յուրաքանչյուր հանդիպումից հետո Ադրբեջանը փորձում էր այնպես ներկայացնել, թե բանակցություններ են տեղի ունենում, այսպես կոչված, «վերաինտեգրման» հարցի շուրջ։

Խաղաղապահների հրամանատարական կետում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանը Արցախի ներկայացուցիչներին բանակցությունների հրավիրեց Բաքու, բայց Ստեփանակերտից հրաժարվեցին՝ բացառելով Բաքվում ինտեգրման հարցերի քննարկումը։ Հասկանալի է, որ եթե Բաքվում հանդիպումը տեղի ունենար, ապա Ադրբեջանը ներկայացնելու էր այնպես, թե որպես կենտրոն երկխոսում է իր սուբյեկտին «վերաինտեգրելու» շուրջ։ Իսկ Արցախի կողմից այսպիսի ձևաչափով երկխոսությունից հրաժարվելուց հետո Ալիևը հայտարարեց, թե երկխոսության նոր հրավեր չեն ուղարկելու, ստիպելու են, որ արցախցիները խնդրեն իրենց։ Դրան զուգահեռ Ադրբեջանը շարունակում է սեղմել Արցախի շրջափակման օղակը՝ արցախցիների կենսագործունեության համար ստեղծելով անհամատեղելի պայմաններ ու ճանապարհ բացելով էթնիկ զտումների ու ցեղասպանության իրագործման համար։ Այս ճնշումը նպատակ ունի կոտրել Արցախի դիմադրությունը։ Մի կարևոր հանգամանք ևս պետք է հաշվի առնել, որ Արցախի ու Ադրբեջանի երկխոսությունը կարող է կայանալ միայն այն պարագայում, երբ ստեղծվեն դրա համար անհրաժեշտ միջազգային մեխանիզմներ։

Նույնիսկ խոսակցություններ կան «Մինսկի խումբ-2»-ի ստեղծման մասին, բայց քանի որ համանախագահության ինստիտուտը չի գործում, ապա միջնորդական առաքելությունները կարող են լինել անհատական նախաձեռնությունների տեսքով։ Բնական է, որ միջազգային խոշոր խաղացողները փորձելու են միջնորդել և կազմակերպել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, որպեսզի այն ծառայեցնեն իրենց շահերին։ Պատահական չէ, որ ռուս վերլուծաբանները մտահոգություններ են հայտնում, թե Արևմուտքը փորձում է միջնորդությունն ամբողջովին իր ձեռքը վերցնել, որպեսզի Ռուսաստանին դուրս թողնի տարածաշրջանից։ Բայց քանի որ Հայաստանն Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, ապա պարզ է դառնում, որ նույնիսկ միջնորդների ազդեցության լծակները սահմանափակ են։

Եվ Ադրբեջանը հնարավորություն է ստանում առաջ տանել իր օրակարգը, բայց այստեղ մեկ այլ նրբություն ևս կա։ Եթե թեկուզ ԵՄ-ի կամ ԱՄՆ-ի միջնորդությամբ Ադրբեջանը համաձայնի հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ, ապա դրանով միջազգայնորեն լեգիտիմացվում է Արցախի՝ որպես բանակցությունների կողմ հանդես գալու հանգամանքը։Թերևս դրանով է պայմանավորված, որ հենց Բաքուն է հրաժարվել Բրատիսլավայում նախատեսվող հանդիպումից։ Մյուս կողմից էլ՝ որպեսզի երկխոսությունը տեղի ունենա, ապա միջնորդները ոչ միայն պետք է համաձայնեցնեն բանակցությունների միջազգային մեխանիզմը, այլև դրա համար պետք է ձեռնամուխ լինեն անհրաժեշտ միջավայրի ստեղծմանն ու ճնշում գործադրեն Բաքվի վրա, որպեսզի բացի Լաչինի միջանցքը, այլապես բանակցությունները կվերածվեն Բաքվի հրահանգավորման։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation