Yerevan, 01.September.2026,
00
:
00
BREAKING


Յոթ երեւույթ, որոնք ակնհայտորեն պակասում են կանանց

LIFE

Կանայք իրենք են դառնում այնպիսին, ինչպիսին ուզում են լինել: «Շիկահեր» կնոջ կերպարը այնքան հարմար ու անվտանգ է, որ չեն ուզում հրաժարվել դրանից եւ մշտապես զարգանալու ու կատարելագործվելու համար պետք է իսկապես ուժեղ ու իմաստուն կին լինել: 

1. Կանանց մեծ մասը հետաքրքրությունների պակաս ունի

Խոսքն այն հետաքրքրության մասին չէ, որը ստիպում է նրանց ամուսնանալ փողով քսակի հետ: Այս հարցում նրանք հետաքրքրության պակաս չունեն: Խոսքն այն հետաքրքրության մասին, որն ինչ-որ ձեւով բնութագրում է կնոջը որպես անհատի: Կարելի է հետաքրքրվել ասեղնագործությամբ, նկարչությամբ, կամավորական աշխատանքով, կարդալ գրքեր (շեշտում եմ՝ լավ գրքեր) ու դրանք քննարկել ընկերների հետ: Կարելի է ինչ-որ մարզաձեւով զբաղվել կամ էլ պարզապես որեւէ թիմի երկրպագու լինել: Կամ ասենք բացիկների եւ նշանների հավաքածու ունենալ: Մի խոսքով, քո անձից բացի ուրիշ մի բանի էլ ուշադրություն հատկացնել: Զարգանալ գոնե որեւէ մեկ կամ գուցե երկու, երեք ուղղությամբ, չնայած ես կարծես շատ հրապուրվեցի: Ավաղ, կանանց մեծամասնությունը գովազդում է իր հետաքրքրությունը միայն տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար: Այդ հարցում նրանք շատ բանի են պատրաստ: Ե՛վ ֆուտբոլ նայել, եւ՛ բռնցքամարտի մասին խոսել, եւ՛ ձկնորսության գնալ: Բայց մինչեւ որոշակի պահ: Հենց արդեն միամիտ որսը հայտնվում է նրանց թակարդում ու անձնագրի մեջ հայտնվում է «զագսի» կնիքը, այդ հետաքրքրությունն իսպառ անհետանում է, ու դժբախտ ամուսինը, որը դեռ երեկ իր հարսնացուի հետ ֆուտբոլ նայելու էր գնում ու ոգեւորված ապացուցում, որ Ֆիլիպե Ինդզագին իտալական հավաքականի լավագույն խաղացողն է, իսկ սիրելի կինն էլ առարկում էր նրան՝ վստահեցնելով, որ Ռոբերտո Բաջոն է լավագույնը, այսօր հանկարծ լսում է, որ ֆուտբոլը ձանձրալի է, ու պետք չէ հեռուստացույցի առջեւի բազկաթոռը զբաղեցնել այն ժամերին, երբ միատեսակ, հուզիչ սերիալներ են ցուցադրում: 
Ես սերիալներին ամենեւին դեմ չեմ: Ավելին, փորձը ցույց է տալիս, որ տղամարդիկ ամուսնությունից հետո հանգիստ են վերաբերվում կանանց հետաքրքրություններին ու կանանց հետ միասին դիտում են սերիալներ կամ էլ ձանձրալի ռոմանտիկ կատակերգություններ, քննարկում են հերոսներին ու ոչ մի կերպ չեն ցուցադրում իրենց ատելությունը Ջերադ Լետոյի կամ Բեն Աֆլեքի նմանների նկատմամբ: Իսկ ահա տիկնայք չգիտես ինչու, համարում են, որ ամուսնանալուց հետո ամուսինը բոլոր նախասիրություններից պետք է հրաժարվի, քանի որ հիմա նրա միակ հետաքրքրությունը պետք է նրա սիրելի կինը լինի:

2. Աղջիկները թեթեւության պակաս ունեն

Որեւէ մեկն ուշադրություն դարձրե՞լ է, թե ինչպես են իրար հետ շփվում տղամարդիկ ու կանայք: Տղամարդիկ կարող են վիճել, իսկ մի ժամ հետո հաշտվել, ասես ոչինչ չի պատահել: Կանայք յուրաքանչյուր շեղ հայացքը սրտին մոտ են ընդունում ու տարիներով չեն մոռանում: Կանանց նեղացկոտությունը կարելի է ֆենոմենալ համարել: Եվ ինձ թվում է, որ դա պարզապես ձանձրույթից է: Եթե նրանք որեւէ հետաքրքրություն ունենային, նրանց գլուխը այլ մտքերով զբաղված կլիներ: Այլապես այսպես ստիպված են ուղեղը լցնել տարատեսակ հիմարություններով, երբ պարապ են՝ այսինքն երբ սերիալներ չեն դիտում: Իհարկե, աղջիկների շրջանում էլ կան ադամանդներ, որոնց հետ հաճելի է շփվել ու ընկերություն անել, բայց ավաղ՝ ինչպես ցույց է տալիս փորձը, մեծամասամբ հենց ընկերությունն ավարտվում է ու սկսվում են հարաբերությունները՝ լավ աղջիկը անհետանում է ու նրա փոխարեն հայտնվում է սովորական ձանձրալի կինը: Չնայած բացառություններ, այնուամենայնիվ, լինում են դրա համար էլ պետք է փնտրել ու չհանձնվել:

3. Աղջիկները ինքնուրույնության պակաս ունեն

Եվ դա իմ կարծիքով զուտ կանացի թերություն է: Նրանք առհասարակ անհրաժեշտ չեն համարում պատասխանատու լինել իրենց խոսքերի համար, ընդ որում՝ անկեղծորեն արդարանում են՝ ասելով ես կին եմ, իսկ դու ի՞նչ էիր ակնկալում: Մի բան անելուց առաջ մտածելը նույնպես կանանց բնորոշ չէ, նրանց մեծ մասին թվում է, թե ուղեղն առհասարակ մտածելու համար չէ: Ընդ որում աստված գիտի ինչեր կանեն, իսկ մեղավորը դարձյալ տղամարդը կլինի, որը ժամանակին չի մտածել, հետ չի պահել, չի արել եւ այլն: Դե իսկ սեփական խնդիրները ինքնուրույն լուծելու ցանկություն կանայք առհասարակ չունեն: Չէ՞ որ կա տղամարդը , որը պետք է քարե պատի դեր կատարի: Բայց ցանկացած քարե պատ ժամանակի ընթացքում քանդվում է, այնպես որ պետք չէ դրա վրա այդքան մեծ բեռ դնել, թե չէ շատ արագ կփլուզվի ու ստիպված կլինեք ամուսնությունից անմիջապես հետո ապահարզան պահանջել:

4. Շատ կանայք զուրկ են այնպիսի զգացումից, ինչպիսին է խորությունը

Այստեղ նորից տեղին է հիշել այն հետաքրքրությունների մասին, որոնց պակասը կանայք ունեն: Ամեն ինչում մակերեսային լինելը՝ սարսափելի է: Ոչ մի համակրանք, նախասիրություն եւ այլն: Տեսքից ասես ողջամիտ մարդիկ են, ինչ -որ բանի մասին են փորձում խոսել, մտքեր արտահայտել, բայց հենց փորձում ես խորանալ ընտրված թեմայի շուրջ՝ հասկանում ես, որ նա լողում է մակերեսին:Եվ այդ ժամանակ տխրությամբ գիտակցում ես, որ նորից խաբվել ես ու նորից հանդիպել ես «շիկահեր» կնոջ...

5. Կանայք պարզապես ունակ չեն ապրել իրենք իրենց համար

Նրանց չգիտես ինչու թվում է, որ իրենց կողքին գտնվող տղամարդու համար ապրելն է իսկական կյանքը, որի համար տղամարդը նրան պետք է անսահման շնորհակալ լինի: Սկսվում է չափազանցված հովանավորությունը, որը պարզապես սպանում է՝ տղամարդուն վերադաստիարակելու,նրա նախասիրություններն ու ճաշակն անտեսելու, իրենց հարմարեցնելու փորձերը: Այսինքն լսում ես կնոջն ու հասկանում, որ դու առհասարակ նման չես նրա երազանքների տղամարդուն: Իսկ այդ դեպքում առհասարակ հասկանալի չէ, թե նա քո կողքին ինչ գործ ունի: Գնա, փնտրիր քո իդեալին, ով ամեն ինչ ճիշտ է անում: Եվ հետո, կանայք իրենք չեն հանդուրժում, եթե տղամարդը փորձում է գոնե մի քիչ վերադսստիարակել նրանց կամ էլ պարզապես դիտողություն անել: Սկվում են բղավոցներ, «փաստորեն, ես քեզ դուր չեմ գալիս, դե եթե այդպես է, ուրեմն ես ուրիշներին եմ դուր գալիս, իսկ  քո կարծիքի վրա թքած ունեմ» եւ այն: Եվ այդ դեպքում ո՞րն է տրամաբանությունը, ասացեք խնդրում եմ: Ամենավիրավորականն այն է, որ կանայք ձգտում են վերադաստիարակել ոչ այնքան իրենց համար, որքան իրենց ընկերուհիների համար: Չէ՞ որ ընկերուհիների տղամարդիկ հնազանդ են, մեղմ, ու անում են այն ամենն, ինչ նրանց ասում են: Իսկ ես ինչո՞վ եմ վատը: Թող ինձ էլ նախանձեն, որ իմ ամուսինն ամենահնազանդն ու իդեալականն է: Իսկ երբ այդ ոչ իդեալական տղամարդը չի դիմանում ու հավաքում է իր իրերը, սկսվում է նոր բղավոց այն մասին, որ առանց նրա կյանքն անհնար է եւ այլն: Եվ ադ ամենի պատճառն այն է, որ նա մտահոգվում է, թե ինչպես պատմի ընկերուհիներին, որ իր տղամարդը իրենից հեռացել է: Ինձ առհասարակ թվում է, որ կանայք ամուսնանում են միայն նրա համար, որ ամբողջովին համապատասխանեն նրանց մասին իրենց ընկերուհիների կարծիքին ու աստված մի արասցե՝ հանկարծ առանց ուղեկցի մարդամեջ դուրս չգան:

6. Կանայք հումորի պակաս չունեն

Ոչ մի ինքնահեգնանքի կամ էլ ի պատասխան կատակելու ունակության մասին խոսք անգամ լինել չի կարող: Նրանք չափից հրապուրված են իրենց գահին հաստատվելու ցանկությունով, որպեսզի իջնեն դրանից: Եվ հետո, այդ դեպքում ստիպված կլինեն մի կողմ դնել նաեւ իրենց ստանձնած բարոյախրատական գործառույթը: Իսկ տղամարդկանց համար անընդհատ բարոյական խրատներ լսելը բարդ է: Ժամանակին կատակելու կամ էլ կատակով պատասխանելու ունակությունը կարող է շտկել շփման նույնիսկ ամենատհաճ պահերը:

7. Անմիջականություն, ահա թե ինչ է պետք յուրաքանչյուր աղջկա

Թե չէ նրանց անընդհատ թվում է, որ իրենք ինչ-որ սեւեռուն ուշադրության կենտրոնում են ու ձգտում են համապատասխանել իդեալական կնոջ կերպարին: Իսկ դա ձանձրալի է: Տղամարդկանց բնական կանայք են դուր գալիս: Ձգտեք լինել այնպիսին, ինչպիսին կաք ու մի փորձեք ավելի լավը թվալ: Թե չէ՝ ավելի վատ կստացվի: 

 

Աղբյուրը՝ Creu

NEWS.am STYLE

 

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity