«Ժամանակ». «Տաշիր» ընկերությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են, որ Սամվել Կարապետյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևի հետ
SOCIETY««Տաշիր» ընկերությունից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում են, որ Սամվել Կարապետյանը նախօրեին հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ ու քննարկել ՀԷՑ-ի շուրջ ստեղծված խնդիրները: «Տաշիր» ընկերության կորպորատիվ հաղորդակցման և մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանը ի պատասխան մեր հարցի՝ ասաց. «Ես չեմ կարող հաստատել այդ ինֆորմացիան»:
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ Սամվել Կարապետյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը, որի շուրջ բանակցություններն արդեն իսկ սկսված են: Ըստ մամուլի տեղեկությունների՝ Կարապետյանը ՀԷՑ-ի գնման հարցը քննարկել է նաև Սերժ Սարգսյանի հետ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management Program
2
Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank
3
Unibank issues USD bonds with a 5.6% yield
4
International Mother Earth Day. Idram&IDBank
5
A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with Oracle



