Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Իշխանավորների համար կյանքը գունեղ է ու հիասքանչ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը շատ փխրուն է ու ցանկացած պահի կարող է փլուզվել։ Ավելին, փխրուն ասվածը մեղմ բնորոշում է, քանի որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարն ու նոր սադրանքներ հրահրում։ Այսինքն՝ մենք գործ ունենք շարունակվող ագրեսիայի հետ, որին դիմագրավելու համար պետք է պատրաստվել։ Բայց ՀՀ իշխանությունները ոչ միայն համապատասխան աշխատանքներ չեն տանում հանրության իմունիտետը բարձրացնելու ուղղությամբ, այլև ամեն ջանք գործադրում են հասարակության ուշադրությունը իրական անվտանգային թեմաներից ու ահագնացող սպառնալիքներից շեղելու նպատակով։ Բնական կլիներ, եթե հասարակությունը պատրաստվեր երկարատև պայքարի, բայց, որքան էլ ցավալի է, փաստացի տեղի է ունենում հակառակը՝ մարդկանց զգոնությունը բթացնելուն ուղղված կոնկրետ քայլեր են ձեռնարկվում։

Իշխանությունները տպավորություն են ստեղծում, թե խաղաղություն են կառուցում, որն ավարտվելու է պայմանագրի կնքմամբ, ինչի արդյունքում էլ Հայաստանը զարգանալու է, իսկ տնտեսությունը սրընթաց աճ է ապահովելու։ Եվ քանի դեռ հայկական կողմը կորցնում է թանկագին ժամանակը, հակառակորդն այն իր օգտին է կիրառում, ամրացնում է իր դիրքերը, սպառազինություններ է ձեռք բերում, զորամասեր է բացում ու նախապատրաստվում նոր ագրեսիայի։ Դրանով է պայմանավորված, որ Ալիևը հայտարարում է, թե իրենց բանակը ավելի հզոր է, քան պատերազմի ժամանակ էր, և ադրբեջանական զինված ուժերը վերահսկում են այն կարևոր բարձունքները սահմանների երկայնքով, ինչն իրենց ռազմավարական առումով հատուկ առավելություն է տալիս։ Իսկ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար ի՞նչ են ձեռնարկում ՀՀ իշխանությունները։ Տպավորություն է, որ նրանք միայն արձագանքողի դերում են։

Ադրբեջանը ամեն անգամ ոտնահարում է Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ Փաշինյանն ու ԱԳՆ-ն միայն դատապարտում են Ադրբեջանի գործողությունները և կոչ են անում միջազգային հանրությանը աչք չփակել տեղի ունեցողի առաջ։ Ադրբեջանին զսպելու ուղղությամբ իրական ձեռնարկումներ չկան։ Միայն դատարկ խոսքեր ու բարձրագոչ հայտարարություններ են հնչում։ Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանը պրոֆեսիոնալ բանակ է ստեղծելու, սակայն վարժական հավաքների անցկացումից այն կողմ չկարողացան անցնել։ Մյուս կողմից էլ՝ Արցախում ստեղծված իրավիճակն իսկապես կրիտիկական է, ինչը կոնկրետ գործողություններ է պահանջում, բայց ՀՀ իշխանությունները, հումանիտար օգնություն տեղափոխող մի քանի բեռնատար կանգնեցնելով Լաչինի միջանցքի մոտ, համարում են, թե իրենց գործը կատարել են։ Դրան զուգահեռ նրանք ամեն ինչով զբաղված են, բացի բուն գործառույթներից։

Մեծ աժիոտաժ է բարձրանում՝ կապված նրա հետ, որ Հայաստան է ժամանելու ամերիկացի երգիչ Սնուփ Դոգը, որի համերգի կազմակերպման համար, պարզվում է, ահռելի գումարներ են տրամադրվել։ Չնայած իշխանությունները հերքում են, թե կառավարությունը կոնկրետ 23 մլն դոլար է հատկացրել, բայց չեն էլ նշում, թե որքան են նախատեսում ծախսել. գուցե ոչ թե 23 մլն, այլ, ասենք, 21 կամ 22... Այս ամենին զուգահեռ իշխանական տարբեր ներկայացուցիչներ իրենց առօրյայից սոցցանցերում լուսանկարներ ու տեսանյութեր են տարածում՝ ցույց տալու համար, թե կյանքն ինչքան գունեղ է ու հիասքանչ։ Ու ոչինչ չանելով պետության անվտանգային բաղադրիչը բարձրացնելու ուղղությամբ՝ Փաշինյանն իրեն իրավունք է վերապահում մեղադրել արցախցիներին, թե պատերազմի ժամանակ փախել են, չեն կռվել, կանայք Ստեփանակերտում չեն մնացել, իսկ հիմա էլ սմբուկ ու այլ բանջարեղեն չեն ցանում, ամեն ինչում իրենց հույսը Հայաստանն է, բայց թող հանկարծ չհամարձակվեն ՀՀ ինքնիշխանությունը վտանգի տակ դնել։ Ու այդպիսով մարդկանց մոտ կարող է այնպիսի մտայնություն ստեղծվել, որ եթե արցախցիներն իրենց հողի համար չեն պայքարում, մենք ինչո՞ւ պետք է պայքարենք։

Բացի այդ, Փաշինյանը խորացնում է հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը, ատելություն սերմանում արցախցիների նկատմամբ։ Իսկ ներքին թշնամանքի հրահրման ու զգոնության բթացման պարագայում մարդիկ չեն ընկալում, որ մի օր իրենցից յուրաքանչյուրը կարող է անվտանգային սպառնալիքի տակ հայտնվել։ Շատերը նույնիսկ մտքի ծայրով չեն պատկերացնում, թե գերիներն ինչ կարգի կտտանքների են ենթարկվում։ Ինչպես որ առևանգել էին հայ զինվորականներին, այնպես էլ ցանկացած քաղաքացու կրող են գողանալ, գերի վերցնել, իսկ հետո խոշտանգել։ Ոչ ոք ապահովագրված չէ Ադրբեջանի կողմից թիրախավորումից՝ մանավանդ որ Ադրբեջանը հավակնություններ ունի Հայաստանի տարածքի նկատմամբ։ Անկախ ՀՀ իշխանությունների վարած ապազգային քաղաքականությունից, ազգային զարթոնքի խնդիր կա, ինչքան շուտ լինի այն, այնքան շուտ հնարավոր կլինի կանխել վերահաս աղետը ու ՀՀ ինքնիշխանության կորուստը։ Ինչ որ հիմա տեղի է ունենում Արցախում, մի՞թե բացառված է, որ կարող է տեղի ունենալ Սյունիքում, Գեղարքունիքում ու Երևանում՝ մանավանդ Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների ու ներխուժումների համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation