ՃՏՊ Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 30-ին, ժամը 15:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Հ․ Ո․) և «Chevrolet» (վարորդ` Կ. Բ.) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս գլխիվայր շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի և ավտոյուղի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Ո․-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն՝ մինչ «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան ուղղելու համար համապատասխան տեխնիկայի մոտենալը:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



