Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Oրենքն ուժի մեջ է մտել. փոփոխություններ են կատարվել մանկապարտեզներին վերաբերող օրենքում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում։

Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքը՝ լրացված տարբերակով, ուժի մեջ է մտել հուլիսի 21-ին։

Փոփոխության համաձայն, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմնաված են օգտագործվող հիմնական հասկացությունները, մի շարք խմբագրումներ են կատարվել, որոնց համաձայն․

8-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«8) նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր` նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող նախադպրոցական հիմնական, այդ թվում` այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական կրթական ծրագրերից դուրս ուսուցման ծրագիր, որը նպատակաուղղված է երեխաների նախասիրությունների, զարգացման լրացուցիչ պահանջմունքների բավարարմանը և նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով սահմանված վերջնարդյունքների լրացմանն ու կատարելագործմանը.».

14-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

 «14) նախադպրոցական ուսումնական հաստատություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է նախադպրոցական հիմնական, այդ թվում` այլընտրանքային, հեղինակային և միջազգային կրթական ծրագիր` նախադպրոցական կրթության առնվազն մեկ տեսակով.».

15-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«15) նախադպրոցական ծառայություն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ դրա ստորաբաժանման կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանը և զարգացմանը միտված ծառայություն, որն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած ծրագրի հիման վրա.».

17-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.

«17) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա` խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտուալ (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված` ուսումնադաստիարակչական գործընթացի հետ կապված դժվարություններ ունեցող, ինչպես նաև բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) սան, որին նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ` խելամիտ հարմարեցումներ.».

Հոդվածը նաև լրացվել է նոր՝ 17.1-ին և 17.2-րդ կետերով.

«17.1) մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն` երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող, ուսումնադաստիարակչական գործընթացներին աջակցող մանկավարժահոգեբանական և այլ օժանդակող ծառայություններ մատուցող կազմակերպություն.

17.2) բացառիկ ընդունակություններ ունեցող (օժտված) սան` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա, որի ինտելեկտուալ, ստեղծագործական, սոցիալական և ֆիզիկական ներուժը կամ դրանցից մի քանիսը ակնհայտորեն միջինից բարձր են, որի հետևանքով երեխան իր ներուժը լիարժեք զարգացնելու համար անհրաժեշտ խելամիտ հարմարեցումների (ծառայությունների, գործողությունների, միջոցների) կարիք ունի.»։

Փոփոխություններ են կատարվել օրենքի 7-րդ հոդվածում, որով սահմանված է երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, տարիքային խմբերի համալրումը։

Մասնավորապես, սահմանվել է, որ տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 5-ը: Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Նախկինում ժամկետ էր սահմանված օգոստոսի 20-ից մինչև 30-ը։

Սահմանվել է նաև, որ նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից, ըստ հերթագրման ամսաթվի, համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի, օգտվում են՝

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի (ծնողների) երեխաները.

2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողի (ծնողների) երեխաները.

3) զոհված զինծառայողի երեխան, քույրը, եղբայրը.

4) երկկողմանի ծնողազուրկ երեխաները.

5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայող ծնողի երեխաները.

6) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները.

7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաները.

8) տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) աշխատակիցների երեխաները:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California