Yerevan, 01.February.2026,
00
:
00
BREAKING


H1N1 վիրուսը շարունակում է տարածվել Հայաստանում. Ծանր հիվանդները 11-ն են

SOCIETY

Past.am-ի այն հարցին, թե արդյոք անհրաժեշտություն կա շրջել դիմակներով, թե ոչ, ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուները նշեցին, որ դա էլ պաշտպանական մի միջոց է, բայց պետք է դիմակները մի քանի ժամը մեկ փոխել, քանի որ երկար մնալուց դիմակները խոնավանում են` դառնալով վարակի պոտենցյալ աղբյուր:

Ներկա դրությամբ հանրապետության բժշկական կենտրոններում սուր շնչառական վարակներով պայմանավորված 855 հիվանդ է բուժում ստանում: ՀՀ առողջապահության նախարարության արագ արձագանքման խմբի վերլուծության արդյունքներով այս պահի դրությամբ ծանր դեպքերի թիվը գրեթե նույնն է։

Նրանց բոլորի առողջական վիճակը և բուժման ընթացքը մասնագետների և անձամբ նախարարի խիստ ուշադրության ներքո է։ Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ արձագանքման խմբի անդամները Երևանի և մարզային հիվանդանոցներում ծանոթանում են հիվանդների բուժման ընթացքին:

ՀՀ ԱՆ պետական առողջապահական տեսչության մասնագետները ևս լայնածավալ ուսումնասիրություններ են կատարում։ Ինչպես Past.am-ին փոխանցեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, այս պահին 855 հիվանդների թվում կան նաեւ հղիներ եւ երեխաներ: Հղիների թիվը 101 է, երեխաներինը` 672: 855 հիվանդից 177-ի մոտ հաստատվել է H1N1տիպի վարակ:

Ծանր հիվանդների թիվը 11 է, որոնք այս պահին վերակենդանացման բաժանմունքում են` նրանց միացված են շնչառական ապարատներ: Նրանցից 4-ի մոտ հաստատվել է H1N1տիպի վարակ: Վարակի տարածումից խուսափելու համար բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ են տարվում, որոնք մոտակա օրերին ավելի ինտենսիվ կդառնան` կոչ անելով ոչ թե խուճապի մատնվել, այլ պարզապես ավելի զգույշ լինել:

Past.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին նաև, որ այսօր տեղի ունեցած մարզերի առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված հերթական խորհրդակցության առանցքում եղել է գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ իրավիճակի գնահատումը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դեպքերը, դիմելիությունը, անդրադարձ կատարվեց նաև ծանր հիվանդների վարման և բուժման գործընթացին:

Բարդ դեպքերի վերլուծության և բուժման ընթացքը քննարկելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խորհրդակցությանը ներկա առաջատար ռեանիմատոլոգներին հանձնարարեց մշտապես պահպանել կապը մարզային գործընկերների հետ:

ՀՀ ԱՆ գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանը, ներկայացնելով իրավիճակի վերլուծությունը, նշեց, որ հանրապետությունում համաճարակ չկա, առկա է սեզոնային գործոնով պայմանավորված գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվություն, ինչը համահունչ է եվրոպական տարածաշրջանում տիրող իրավիճակին: Եվս մեկ անգամ շեշտադրվեց հանրության շրջանում զգոնության բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը` նախարարը մարզի առողջապահության պատասխանատուներին հանձնարարեց շարունակել մշտադիտարկումները, իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել համապատասխան կառույցներին՝ ըստ պահանջվող ձևերի, միաժամանակ ապահովելով վերահսկողություն: 2015 թվականի վերջում գրանցվել է H1N1վիրուսով պամանավորված մահվան 3 դեպք, եւս 3 դեպք գրանցվել է այս տարվա սկզբին:

Նարեկ Միրզոյան 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025