Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Ամենակամակոր եւ վնասակար կանայք՝ ըստ Կենդանակերպի նշանների

LIFE

Այծեղջյուր

Այծեղջյուր-կնոջ նվիրական կարգախոսն է՝ ինքնատիրապետում։ Նա միշտ փորձում է վերահսկել ինքն իրեն, սակայն իր ներսում բոցավառվող կրքերի հուր է բռնկվում։ Երազում է հանդիպել իսկական տղամարդու և վախենում է սիրահարվել։ Այս չափազանց զգուշավորության պատճառով հաճախ սխալ ընտրություն է կատարում, իսկ հետո, բնականաբար՝ տառապում։ Մի սպասեք նրանից զգացմունքների բուռն զեղումների՝ նույնիսկ եթե սիրում է, միևնույն է, ամեն բան կանի, որպեսզի ցույց տա իր անտարբերությունը։ Իր սառցե կաղապարը հալեցնել կարող են միայն արհեստավարժ հոգեբանը կամ կուրորեն սիրարհաված, հույսերով լի մեկը։ Ու եթե դու ակնկալում ես կրակոտ, ռոմանտիկ հարաբերություններ, քնքուշ սիրո խոստովանություններ, ապա սխալ հասցեով ես դիմել։ Սակայն նրան կարելի վստահել։

Ջրհոս

Ջրհոս-կինը ազդակային է, դյուրագրգիռ, սակայն հեշտությամբ հանդարտվող։ Տղամարդկանց վերաբերվում է թեթև և նրանց ավելի շատ ընկալում է որպես ընկեր, քան ամուսին։ Ջրհոս-կնոջից լավ ընկեր չեք գտնի։ Բուռն կրքերից նա խուսափում է, այդ պատճառով, զգացմունքերի ակտիվ արտհայտումով և նույնիսկ սեփականատիրական դրսևորումներ ակնարկներով, կարող ես հասնել միայն նրան, որ Ջրհոսը կվախենա և կփախչի անհայտ ուղղությամբ։

Ձկներ

Ձուկ-կինը ապրում է իր պատրանքների աշխարհում։ Նա շատ զգայուն  է, լացկան և միշտ տառապում է այն զգացումով, որ նրան դավաճանել են։ Նա միշտ ձեր զգացմունքի ապացույցին է սպասում, այլապես նա կասկածներով հոգեհան կանի ինքն իրեն, ապա՝ ձեզ։ Սակայն նույնիսկ օրական մի քանի անգամ այս խոստովանությունները լսելուց հետո, նրա համար դա սովորական է դառնում, և ամեն բան սկսվում է նորից։ Մի խոսքով՝ փակուղի։

Խոյ

Եսասեր և անկախ կին-Խոյը սիրում է իշխել։ Պաշտում է, երբ նրան աստվածացնում են և կատարում են նրա բոլոր ցանկությունները։ Նա չափազանց քմահաճ է։ Վեճի ժամանակ Խոյը երեխայի պես կարող է լաց լինել, մինչև որ իր ուզածով կլինի։ Սակայն եթե նույնիսկ ձեզ հաջողվի գոհացնել նրան այնքան, որ նա կխոստովանի իր սերը, մի հավատացեք և հավատարմություն մի սպասեք նրանից․ հորիզոնում հայտնված նոր երկրպագու տեսնելով՝  մեկ ակնթարթում կմոռանա ձեզ։

Ցուլ

Ձեզ բա՞խտ է վիճակվել հանդիպել Ծուլ-կնոջը։ Օ՜․․․ուրեմն անպայման սպասեք լաց ու կոցի, դրամատիկ տեսարանների և պատրաստ եղեք, որ նա ափսեներ կկոտրի, հնարավոր է, որ հենց ձեր գլխին․․․Հույս չունենաք, որ կարող եք վիճել նրա հետ, իսկ ներում հայցելը՝ անշնորհակալ և անարդյունք գործ է։ Ավելի լավ է ընդունեք անխուսափելին և համաձայնվեք, որ նա իրավացի է։ Երբ կրքերը հանդարտվեն, նրա հետ կկարողանաք լեզու գտնել։

Երկվորյակ

Նրանք տանել չեն կարողանում միապաղաղությունը և ունակ են հաճախ փոխել տղամարդկանց։ Եթե դու նրա բոյֆրենդն ես, ապա պատրաստ եղիր, որ նա հենց քո աչքի առաջ քո ընկերոջ հետ սիրախաղ կսկսի։ Եթե նույնիսկ նա երդվի, որ սիրում է քեզ, վաղ թե ուշ ազատություն կպահանջի, սակայն մեծ ուրախաությամբ այն կտրամադրի նաև քեզ։ Եթե չես ուզում կորցնել նրան, ստիպված ես ընդունել այս պայմանները։ Իմիջիայլոց նա միշտ կարիերան կգերադասի տնային տնտեսությանը։

Խեցգետին

Չկա ավելի ձանձրալի և լացկան էակ, քան Խեցգետին-կինը։ Նրան, ում սիրում է, հավատարիմ է մինչև հոգու խորքը և կգնա նրա հետևից նույնիսկ աշխարհի ծայրը։ Նույնն էլ պահանջում է սիրելիից։ Սակայն ոչ բոլորին դուր կգա, որ ամեն տեղ նրան մի ստվեր է հետևում ՝ նույնիսկ եթե դա աշխարհի ծայրն է։ Եթե Խեցգետնին թվա, որ զգացմունքը նրա հանդեպ մի փոքր նվազել է, նա կթաքնվի խորը դեպրեսիայի մեջ։ Վեճերով նրանից ոչինչ չեք ստանա․ այստեղ կօգնի միայն քնքշությունը․ քնքշություն և սեր։ Եվ կստանաք ինչ ուզում եք։

Առյուծ

Առյուծը փառամոլ է և իշխող, նա զգացմունք չի վատնի մեկի վրա, ով  չի համապատասխանում նրա չափանիշներին, որոնք,  օրինակ, Էվերեստի մակարդակի պետք է լինեն։ Կինն իրեն համարում է Տիեզերքի տիրուհին, այդ պատճառով  իր կողքին պետք է արժանի տղամարդ լինի։ Երբ խոցված է իր ինքնասիրությունը, նա իր մեջ չի գծագրի վրեժ լուծելու պլան, այլ ամեն բան իրեն նեղացնողի երեսին կասի։ Եվ նրա ելույթից հետո փոթորիկը կամ ցունամին ուղղակի մանկական նոթատետրում նկարած ծաղիկներ կթվան։ Այս կատաղի կնոջը նվաճելու համար պետք է մի թանկարժեք նվեր գնել (ցանկալի է ադամանդե զարդ) և համոզել, որ նա քեզ հանդիպած կանացից ամենալավն է, և, ընդհանրապես, Աստվածուհի է․․․Սակայն մի մոռացիր արիությանդ մասին, այլապես նա կանցնի քո վրայով ու չի էլ նկատի։

Կույս

Կարծում ես, որ միայն Առյուծների՞ մոտ են բարձր չափանիշներ։ Կույսերի մոտ ոչ պակաս բարձր են։ Հետևաբար, նրան դժվար է ընտրություն կատարել։ Սակայն ընտրության չափանիշները մի փոքր այլ են, քան Առյուծի մոտ։ Օրինակ՝ Կույսը կարող է շփվել ծույլիկների և անհաջողակների հետ, որոնց կողմ Առյուծը երբեք չի նայի։ Կույսը, որպես կանոն, թեթևամիտ է։ Սիրած պատասխանը՝ առարկությունն է, սիրած գործը՝ քննադատությունը։ Մի խոսքով, հոգ տարեք ձեր նյարդային համակարգի մասին և ձեռքի տակ միշտ հանգստացնող կաթիլներ պահեք։

Կշեռք

Կշեռք-կանայք համոզված են, որ նրանք հմայիչ ու գերող են։ Պաշտում են հավաքույթները և ուշադրությունը։ Իմիջիայլոց, նրանց հետաքրքիր են ոչ թե տղամարդիկ, այլ հիացած երկրպագուներն ու ծափահարությունների ալիքը։ Կյանքը Կշեռքների համար խաղ է, ոչ թե կենցաղ, և նրանք խաղում են ամբողջ կյանքում։ Պաշտում են ճոխությունն ու տանել չեն կարողանում տհաճ պարտականությունները։

Կարիճ

Եթե դուք որոշել եք Կարիճ ընկերուհի ունենալ, ապա համարեք, որ գնացել եք պատերազմի։ Նրա հետ կամ շատ լավ է, կամ շատ վատ, կամ երկուսն էլ միասին, հերթով․․․առանց ոսկե միջինի։ Այսպիսով, եթե դուք քարե նյարդերի և երկաթե քաջության տեր չեք, ապա այս հազվագյուտ նմուշահատը ձեզ համար չէ։ Խորամանկ Կարիճը երկար չի կարող իրեն հակասող հեզ և քնքուշ էակի տպավորությունը պահել. վաղ թե ուշ նրա էությունը կգերակայի։ Եվ եթե նրա կարծիքով ձեզ հետ ինչ-որ բան այն չէ, ապա ոչինչ նրան չի կանգնեցնի։ Տանել չի կարող ժլատությունը և շատ, հիշեք՝ շատ խանդոտ է։ Եթե ձեր հեռախոսի մեջ մեկ այլ աղջկա հաղորդագրություն հայտնաբերի, հավատացեք, դուք կցանկանաք ոչնչացնել այդ հեռախոսը։ Իսկ թե ի՞նչ կլինի, եթե նա կասկածի ձեզ դավաճանության մեջ․․․ավելի լավ է չասենք։

Աղեղնավոր

Աղեղնավոր-կինը ավելի շատ տղամարդ է, քան կին։ Դուք նրանից քնքշություն և հանգստությու՞ն եք ակնկալում։ Ո՜չ։ Դուք ստիպված կլինեք ընդունել նրան այնպիսին, ինչպիսին որ նա կա, և չբողոքել։ Չնայած, ամեն դեպքում դուք բողոքելու եք։ Նա սիրում է լինել տղամարդկանց շրջապատում և հենց ձեր աչքի առաջ, որովհետև սիրում է ուշադրությունը։ Այնպես որ, կարող եք նախապես շատ խորը պահել ձեր խանդը, այլապես նա կփախչի՝ ձեր բուռն կրքերից վախեցած։ Բայց նաև ուշադիր եղեք՝ երեկույթին Կարիճը անկյունում խելոք չի նստի, այնպես որ հետևեք նրան, քանի դեռ շրջազգեստով այս գեղեցկուհին մեկ ուրիշին չի գտել:

Ըստ՝ dictat.net

NEWS.am STYLE

 

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”