Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ կա­րող են տալ սոսկ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակի ընթացքում Ադրբեջանն ավելի ու ավելի է սեղմում Արցախի շուրջ ստեղծված խեղդող օղակը։ Անցած տարվա դեկտեմբերին Բաքվին հաջողվեց, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստների» միջոցով փակել Լաչինի միջանցքը և խոչընդոտել երթևեկությունը։ Եվ երբ Ադրբեջանը հասկացավ, որ այդ հարցում որևէ լուրջ դիմադրության չի հանդիպելու, իր համար կանաչ լույս է վառված, մի քանի ամիս հետո Լաչինի միջանցքում պաշտոնապես անցակետ տեղադրեց։ Դրանով հանցագործ երկիրն առոչինչ է հայտարարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ դրանում հստակ նշվում է, թե այդ միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Արցախի միջև անխափան կապն այդ ուղիով։

Բայց քանի որ Լաչինի միջանցքը բացելու շուրջ կոչերից բացի այլ քայլեր չձեռնարկվեցին, ապա Ադրբեջանն անցավ հաջորդ քայլին ու ընդհանրապես փակեց միջանցքը նույնիսկ Կարմիր խաչի ներկայացուցիչների առաջ, թե իբր նրանց միջոցով մաքսանենգ ապրանքներ են տեղափոխվում։ Արդյունքում արդեն տևական ժամանակ Արցախը տոտալ շրջափակման մեջ է՝ զրկվելով արտաքին աշխարհի հետ որևէ կապից, ինչի արդյունքում էլ արցախահայության շրջանում խորանում է հումանիտար աղետը։ Ադրբեջանն առաջարկում է Լաչինի միջանցքի փոխարեն Արցախի համար նախատեսված բեռներն ուղարկել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով։ Հասկանալի է, որ այդպիսով Բաքուն ցանկանում է մի կողմից՝ ընդհանրապես փակել Լաչինի միջանցքի թեման ու այն օրակարգից հանել, իսկ մյուս կողմից էլ՝ Արցախին Ադրբեջանից մեծ կախվածության մեջ գցել։

Դրանով Ադրբեջանը պայմաններ կստեղծի, որպեսզի Արցախը ստիպված լինի երկխոսել իր հետ, այսպես կոչված, «վերաինտեգրման» հարցի շուրջ։ Նոր երթուղին Ադրբեջանին տալիս է նաև ռուս խաղաղապահներից ազատվելու հնարավորություն, քանի որ չկա որևէ փաստաթուղթ, որով ֆիքսված կլինի դրա նկատմամբ խաղաղապահների վերահսկողությունը, ինչպես որ Լաչինի միջանցքի դեպքում է։ Լաչինի միջանցքի թեմայից շուտափույթ ազատվելու Ալիևի ցանկությունն արտահայտվում է նաև նրանով, որ Ադրբեջանը մեծ ռեսուրսներ է ներդնում, որ առաջին հերթին Լաչին քաղաքն ադրբեջանցիներով բնակեցնի։ Պարզ է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքը չի բացելու՝ մինչև Բաքվի վրա հուժկու ճնշում չլինի։ Բայց այդ ճնշումն այդպես էլ չկա, բացառությամբ մի քանի անատամ հայտարարությունների։ Եթե հանկարծ ինչ-որ մի պահի էլ բացվի միջանցքը, օրինակ՝ հիվանդների տեղափոխման համար, ապա այն Բաքուն օգտագործելու է քարոզչական նպատակներով՝ ցույց տալու համար, թե այն փակ չէ։

Բայց ի սկզբանե պարզ էր, որ Բաքուն չի թույլ տա, որ Լաչինի միջանցքով Հայաստանը բեռներ տեղափոխի՝ թեկուզ դա լինի հումանիտար օգնության տեսքով, ի սկզբանե պարզ էր նաև, որ եթե ինչ-որ մի անգամ թույլ էլ տար, դա կլիներ առաջին ու վերջին անգամ։ Այդուհանդերձ, այս ամենը գիտակցելով՝ Հայաստանը որոշեց մոտ 370 տոննա հումանիտար օգնություն ուղարկել դեպի Արցախ։ Փաստացի, այդպիսով ՀՀ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրենք Արցախին մենակ չեն թողել, որի վկայությունն է այն, որ ամեն ձևով փորձեցին հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին, բայց Ադրբեջանը չթույլատրեց։ Ուրիշ ի՞նչ կարող են անել, որ չեն արել։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ դա, ըստ էության, նախապես չի համաձայնեցվել ռուս խաղաղապահների հետ՝ անվտանգ անցումն ապահովելու համար։

Ինչ վերաբերում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում միջազգային հանրության և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների տրամադրություններին, ապա այստեղ էլ բազմաթիվ հարցեր կան: Ի մասնավորի, ԵՄ դիտորդներն ընդհանրապես հարց չեն լուծում, քանի որ նրանց ներկայությունը Հայաստանի սահմաններին որևէ կերպ չի զսպում Ադրբեջանին։ Նրանք ոչ միայն չեն կանխում ադրբեջանական սադրանքները, այլև ի վիճակի չեն մուտք գործել Լաչինի միջանցք։ Տպավորություն է, որ Հայաստանում ԵՄ դիտորդների ներկայությունն ընդամենը Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է։ Դրա համար էլ Մոսկվան խանդով է վերաբերվում այս հարցին։ Բայց, ինչ վերաբերում է Արցախի շուրջ ստեղծված հումանիտար աղետին, ապա Ռուսաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի փաստաթղթով իր ստանձնած պարտավորությունները և հետամուտ չի լինում Լաչինի միջանցքի բացմանը։

Դրա փոխարեն ռուսական կողմը խոսում է այն մասին, թե Արցախը պետք է երկխոսի Ադրբեջանի հետ, բայց պարզ է, որ այդ երկխոսությունը տանելու է նրան, որ Արցախը տարրալուծվի Ադրբեջանի կազմում, իսկ ռուս խաղաղապահները և Ռուսաստանն ընդհանրապես դուրս գան Ադրբեջանից՝ ճանապարհ բացելով թուրքական ազդեցության ավելի ուժգին ներթափանցման համար։ Մյուս համանախագահող երկրները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, չնայած Լաչինի միջանցքը բացելու կոչերով են հանդես գալիս, սակայն կոչերից այն կողմ ոչինչ չեն անում։ Ընդհանրապես, Արևմուտքում մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները ստորադասվում են էներգետիկ շահերին։ Միայն պատժամիջոցների սահմանման մասին տեղեկությունը բավական կլիներ, որ Ալիևն իսկույն ընկրկեր, էլ չենք խոսում այն մասին, որ միջազգային հանրությունը պետք է հետամուտ լիներ օդային միջանցքի բացմանը, որի արդյունքում հնարավոր կլիներ կանխել Արցախում աղետի հասունացումը։ Բայց հայտարարություններից այն կողմ նույն միջազգային հանրությունը դեռ չի անցնում...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy