Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Հանձնաժողովը քննիչ չէ, այլ պարտակիչ. Փաշինյանը բոլորին էլ «փուռն է տալու». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ շուրջ 1 տարի ու 10 ամիս կալանավորված է, կարծես պետք է հանդես գար Նիկոլ Փաշինյանի զինակից Անդրանիկ Քոչարյանի գլխավորած ԱԺ «քննիչ հանձնաժողովում»: Բայց ինչ-որ բան այնպես չի ընթացել ու, համենայն դեպս այս պահին եղած տեղեկությունների համաձայն, նախկին նախարարի «աղմկահարույց ելույթ» չի լինի: Առայժմ՝ չի լինի: Հազիվ թե դա որևէ կերպ ազդի արդի հայ հասարակության սրտի աշխատանքի ու ստամոքսաաղիքային համակարգի գործունեության վրա: Արդեն խիստ կասկածելի է, որ մեր հասարակության մի զգակի հատվածի վրա ինչ-որ բան ազգում է առհասարակ: Բայց, ամեն դեպքում, մանրամասնությունները որոշ հետաքրքրություն պարունակում են:

Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել այս առնչությամբ՝ մասնավորապես ընդգծելով, որ «քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու պայմանը եղել է՝ բաց և հրապարակային եղանակով բացատրություններ տալու հնարավորություն ունենալը»: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ, չնայած հրապարակային հանդես գալու վերաբերյալ հստակ և հրապարակային համաձայնությանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ հարցազրույցում ասել էր, որ նիստը փակ է լինելու, ինչին իբրև Դավիթ Տոնոյանը տվել է իր համաձայնությունը:

«Այս կապակցությամբ հստակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը նման համաձայնություն չի տվել, ուստի պատգամավորի կողմից ներկայացված տեղեկությունը ակնհայտ կեղծիք է»,-ընդգծված է հայտարարության մեջ: Դե, իհարկե, «անակնկալ» է, քանի որ ո՜վ կսպասեր, որ ԱԺ պատգամավորը, մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի ՔՊ ներկայացուցիչն ընդունակ է ակնհայտ կեղծիք տարածել կամ, մեղա, մեղա՝ ստել: Ինչևէ: Հայտարարության մեջ նաև նշվում է. «Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը, կարևորում է դրան ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը և չի բացառում, բացի հրապարակային և լուսաբանվող ձևաչափից, նաև փակ քննարկման հնարավորությունը և անհրաժեշտությունը»: Ինչ կարելի է ասել այս առնչությամբ: Նախ՝ ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ապա նա գուցե միանգամայն տեղին է արդեն 1 տարի ու 10 ամիս բանտում նստած, որքան էլ ինքը հայտարարի, որ իր կալանքը բացարձակապես անհիմն է և ունի բացառապես պատժիչ բնույթ:

Իրավական մասը թողնում ենք դատարանին, իսկ ընդհանուր առմամբ, այո, կրում է «պատժիչ բնույթ», և վերջում անպայման կնշենք, թե, մեր ընկալմամբ, դա ինչ պատիժ է: Կոնկրետ Դավիթ Տոնոյանը ճամբարափոխ է եղել. բարձր պաշտոններ է զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մերժած իշխանության կազմում, իսկ իշխանափոխությունից հետո անցել է Նիկոլ Փաշինյանի «թիմ»՝ նրան ու նրա թիմակիցներին իր ծառայությունները մատուցելու: Ու մատուցել է: Լիուբոլ, ինչպես ասվում է:

Երկրորդ. Դավիթ Տոնոյանը, երբ դեռ գտնվում էր ազատության մեջ, բազմաթիվ հնարավորություններ է ունեցել իր իմացածը, իր տիրապետած տեղեկությունները ինչպես հանրությանը, այնպես էլ ընդդիմադիր գործիչներին ներկայացնելու համար: Հազիվ թե նա, բանտում նստած, հիմա ավելի շատ բան գիտի, քան, ենթադրենք, կալանավորման պահին գիտեր՝ կոնկրետ պատերազմի ու բանակի վիճակի վերաբերյալ:

Երրորդ. այդ հանձնաժողովը, որը պատվում են «քննիչ» բառով, ամենևին էլ քննիչ չէ: Դա միանգամայն պարտակի՛չ հանձնաժողով է, որի ամբողջ «գործունեության» նպատակը մեկն է՝ լղոզել, «ջրել» ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ նրա գլխավորած իշխանության պատասխանատվությունն ու մեղքը՝ պատերազմի ու խայտառակության, իրենց գլուխ բերած ողբերգության ու աղետի համար, մեղքը հնարավորինս բարդել այլոց վրա, ընդհուպ մինչև Տիգրան Մեծ (կատակ չենք անում, կարկառուն քպականներից մեկի ասածի հիման վրա ենք նշում): Մի խոսքով, ինչպես քրեական իրավունքի մասին դասագրքերում, պարտակել հանցանքը, մեղքը, լղոզել պատասխանատվությունը ու պլստալ, հասկանալի է՝ պարգևավճարներով ու թանկարժեք «անշարժ գույքով» հանդերձ:

Չորրորդ. վերը նշվածով հանդերձ, հիշյալ, կներեք արտահայտության համար, հանձնաժողովում հրապարակային ելույթ ունենալու վերաբերյալ Դավիթ Տոնոյանի պահանջը կամ պայմանը միանգամայն օրինաչափ է և հիմնավորված: Մենք չգիտենք, թե նա ինքն ինչի հիման վրա է հրապարակային հանդես գալու ցանկություն արտահայտում, բայց, կրկնենք, դա օրինավոր պահանջ է: Բանն այն է, որ տվյալ «հանձնաժողովում» պատերազմի ու այս կոյաճահճային վիճակի հիմնական պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանը, ժամեր շարունակ հրապարակային, ուղիղ եթերում է ելույթ ունեցել նշված հանձնաժողովում: Դա նշանակում է, որ նախ՝ հանձնաժողովը պիտի հրապարակի, հրապարակայնացնի մինչև այդ նշված հանձնաժողովում բոլորի ունեցած ելույթները, երկրորդ՝ պետք է ապահովի, որ մյուս բոլորն էլ հրապարակային արտահայտվեն: Եթե մեկին կարելի է, ապա կարելի է բոլորին:

Իսկ ի՞նչ է, կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը «վերին արտի ցոր...», կներեք, մրիկն է: Այժմ՝ «պատժիչ բնույթի» կալանքի մասին, որը կրում է Դավիթ Տոնոյանը: Ժողովրդական բառուբանով ասած՝ լիովին հասնում է: Ու ոչ միայն Դավիթ Տոնոյանին: Մի առիթով նշել ենք, չզլանանք կրկնել. բոլորը, ովքեր համագործակցել են Նիկոլ Փաշինյանի հետ, ովքեր նրա հետ ձեռք ձեռքի տված մասնակցել են պետականության քայքայմանը, բանակի ու մեր պաշտպանունակության խարխլմանը (2018-2020թթ. միջակայքում ու դրանից հետո), կամ առնվազն գլուխները քաշել են պատյանի մեջ, նույն վիճակում են լինելու:

Նիկոլ Փաշինյանը շատ-շատերին, այդ թվում՝ իր, այսպես կոչված, թիմակիցներին, տեղն եկած տեղն այդպես՝ գուցե և առանց դատի ու քննության, բանտն է մտցնելու կամ ավելի վատ է վարվելու: Նա կբանտի, կհալածի, կմատնի, «կքցի» ցանկացածին, եթե դա պետք է անձամբ իր շահերի համար, իրեն փրկելու համար: Սա թող լավ իմանան բոլորը, ովքեր կարծում են, թե հնարավոր է Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցել, նրա հետ աշխատել, այս-այն... Նիկոլ Փաշինյանին, բացի իր անձնական շահից, ուրիշ ոչինչ ու ոչ ոք չի հետաքրքրում: Ու երբեք էլ չի հետաքրքրել, ի դեպ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee