Աբովյան քաղաքի հիվանդանոցի հարևանությամբ բախվել են Mazda-ն ու սկսնակ վարորդներին ավտոմեքենա վարել սովորեցնողի Toyota-ն. Shamshyan.com
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ժամը 15:25-ին Աբովյան քաղաքի Հատիսի 1/21 հասցեի դիմաց՝ «Աբովյան» հիվանդանոցի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 52-ամյա Արտակ Հ.-ի վարած Toyota մակնիշի և 47-ամյա Հրայր Հ.-ի վարած Mazda մակնիշի ավտմեքենաները: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Հարվածի հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը:
Վթարի փաստով՝ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է «X-Drive» ավտո-մոտոդպրոցում, իսկ վարորդն էլ սկսնակ վարորդներին ավտոմեքենա վարել սովորեցնող է։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



