Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհաքաղաքական փոփոխությունների շրջապտույտը ․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում միջազգային հարաբերությունները դարձել են անկանխատեսելի ու անկայուն, որոշ առումով նույնիսկ քաոսային, քանի որ չկան աշխարհակարգի երաշխավորներ, ինչպես որ երկբևեռ աշխարհակարգի դեպքում էր։ Դրա փոխարեն ունենք մի իրավիճակ, երբ Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ փորձում է պահպանել ու ամրապնդել իր գերակա դիրքերը միջազգային հարաբերություններում, իսկ այդ ձգտումը հանդիպում է բազմաբևեռ աշխարհակարգի կերտման կողմնակից տերությունների, մասնավորապես Ռուսաստանի ու Չինաստանի դիմադրությանը։ Դիմակայությունը հատկապես սուր է Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում։ Եվ Ռուսաստանի դերը նոր ձևավորվող աշխարհակարգում կախված է նրանից, թե ինչպես կդասավորվեն իրադարձություններն ուկրաինական ճակատում։

Ճիշտ է, հունիսին Ուկրաինայի կողմից սկսված հակահարձակումը, մեծ հաշվով, ձախողվել է, և անգամ արևմտյան երկրներն են ընդունում, որ ուկրաինական կողմը մեծ կորուստներ է կրում, բայց միաժամանակ դեռ վաղ է խոսել նաև Ռուսաստանի վերջնական հաղթանակի մասին։ Մյուս կողմից էլ՝ մեծ է հավանականությունը, որ կարող է բարձրանալ ռազմական գործողությունների ինտենսիվությունն, ու կիրառության մեջ դրվեն այնպիսի սպառազինություններ, որոնք նախկինում չեն կիրառվել։ Օրինակ՝ ԱՄՆ-ը քննարկում է ուկրաինական կողմին F-16 կործանիչների տրամադրման հավանականությունը։ Ռուսաստանն արձագանքում է, որ Կիևին F-16 կործանիչների մատակարարումը կդիտարկի որպես միջուկային ոլորտում սպառնալիք։ Իսկ Կիևը պնդում է, թե Մոսկվան ստիպված կլինի կուլ տալ կործանիչների մատակարարումը։ Այնուամենայնիվ, իրավիճակը այնքան վտանգավոր է, որ կարող է հանգեցնել նույնիսկ տակտիկական միջուկային զենքի կիրառմանը։

Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը տեսանելի է նաև տնտեսական ոլորտում։ Արևմտյան պատժամիջոցները, մեծ հաշվով, չհասան իրենց նպատակին։ Ռուսական կողմին հաջողվեց իր մատակարարման շղթաները վերաուղղել դեպի ասիական շուկաներ, մասնավորապես Հնդկաստան և Չինաստան։ Նոր ձևավորվող աշխարհակարգի պայմաններում հատկապես կարևորվում է Չինաստանի դիրքավորումը, որը շարունակում է պահպանել արտադրական առումով «աշխարհի գործարանի» իր կարգավիճակը, չնայած վերջին շրջանում ներդրումների արտահոսք է նկատվում չինական շուկայից։ Այդուհանդերձ, Արևմուտքին ամենից շատ անհանգստացնում են Չինաստանի տեխնոլոգիական զարգացման տեմպերը։ Այդ նպատակով էլ ԱՄՆ-ը փորձում է սահմանափակել Չինաստանի կողմից հասանելիությունը գերժամանակակից չիպերի ստեղծման տեխնոլոգիաներին։

Իսկ Պեկինը ոչ միայն չի դատապարտում ռուսական կողմի գործողությունները, այլև մի շարք ոլորտներում խորացնում է համագործակցությունը Մոսկվայի հետ։ Չինաստանը էներգետիկ ռեսուրսների մեծ պահանջարկ ունի, որը բավարարում է նաև ռուսական արտահանումից օգտվելու միջոցով։ Չինաստանը ուշադիր հետևում է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ու պատրաստվում է ներխուժել Թայվան, որը չիպերի արտադրության համաշխարհային շղթայում կարևոր դերակատարություն ունի։ Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ այդ ներխուժումը կարող է տեղի ունենալ մինչև 2027 թվականը։ Մյուս կողմից էլ՝ կարծիք կա, որ ուկրաինական ճակատում ռուսական կողմի անհաջողությունը կարող է դաս լինել Չինաստանի համար՝ այդ ներխուժման գաղափարից հրաժարվելու առումով։ Պարզ է, որ Թայվանի հարցում Չինաստանի հաջողությունն էապես կփոխի տարածաշրջանային դասավորությունն Արևել յան Ասիայում։

Դրա համար էլ Արևմուտքը արդեն իսկ սկսել է փորձել իր կողմը գրավել Չինաստանի հետ հակասություններ ունեցող երկրներին, ինչպիսիք են, օրինակ՝ Ճապոնիան, Ֆիլ իպինները, Հնդկաստանը։ Արևմուտք-Ռուսաստան և Արևմուտք-Չինաստան դիմակայության պայմաններում Հնդկաստանը լրացուցիչ առավելություններ է ստացել։ Նյու Դելին ոչ միայն չի միացել հակառուսական պատժամիջոցներին, այլև Ռուսաստանից զեղչված գներով նավթ է ձեռք բերում։ Մյուս կողմից էլ՝ Չինաստանին հակակշռելու նպատակով Արևմուտքը ներդրումներ է կատարում հնդկական տնտեսության մեջ և տրամադրում տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ռազմական։ Այդ է պատճառը, որ հնդկական տնտեսությունը խոշոր տնտեսությունների մեջ անցած տարի ամենաբարձր աճն է գրանցել՝ տնտեսության ծավալով անցնելով նույնիսկ իր նախկին գաղութարար երկրից՝ Մեծ Բրիտանիայից։ Եվ տնտեսապես հզորացումը պայմաններ է ստեղծում, որպեսզի աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող երկիրը՝ Հնդկաստանը, դառնա գլոբալ աշխարհաքաղաքական ծանրության կենտրոններից մեկը։

Ներկա միջազգային տեղաշարժերը պայմաններ են ստեղծել նաև որոշ տարածաշրջանային դերակատարների ակտիվացման համար։ Այդ դերակատարներից է Թուրքիան, որը պանթուրքական ծրագրերի իրականացման ու նախկին Օսմանյան Կայսրության փառքը վերականգնելու հավակնություններ է ներկայացնում։ Սակայն Անկարան ունի շատ լուրջ խնդիրներ՝ կապված տնտեսության ու մասնավորապես լիրայի արժեզրկման հետ։ Իսկ փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած խոշոր երկրաշարժի հետևանքները մնում են չլուծված, քանի որ թուրքական տնտեսությունը չունի դրա համար անհրաժեշտ ռեսուրսներ։ Ուստի, Անկարան առաջին հերթին փորձում է լուծել ներդրումներ ներգրավելու խնդիրը։ Այդ նպատակով Էրդողանի ուշադրությունը սևեռվում է դեպի Պարսից ծոցի արաբական երկրներ ու Արևմուտք։ Թուրքիան արդեն սկսել է քայլեր ձեռնարկել ԱՄԷ-ից և Սաուդյան Արաբիայից խոշոր ծավալի գումարներ բերելու համար։ Բայց Արևմուտքի օգնությունը Թուրքիային կախված է նրանից, թե որքանով պրոարևմտյան կդառնա Անկարայի դիրքորոշումը։ Այդ է պատճառը, որ երկարատև դիմադրությունից հետո Թուրքիան շատ արագ տվեց իր համաձայնությունը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցում։

Մյուս կողմից էլ՝ Անկարան կարող է մեծ ծառայություն մատուցել Արևմուտքին Ռուսաստանին թուլացնելու հարցում։ Ուստի, այս պայմաններում պետք է հասկանալ, թե մեր տարածաշրջանում ինչպես կդասավորվեն իրադարձությունները։ Հաշվարկվում են ՌԴ-ին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս թողնելու հնարավոր տարբերակները՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ուժերի քաշերի փոփոխությունը։ Ու, ընդհանրապես, Մոսկվայի կողմից կովկասյան ուղղությունը չպետք է անտեսվի, քանի որ այնպիսի նոր իրողություն է ձևավորվել, երբ Թուրքիան էապես ամրապնդել է իր դիրքերը մեր տարածաշրջանում։ Հետաքրքրական է, որ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ, որպես կանոն, երկու ճակատ է եղել, մեկը՝ եվրոպական, մյուսը՝ Կովկասյան։ Եվրոպական ճակատում Թուրքիան աջակցում է Ուկրաինային, իսկ Հարավային Կովկասում ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կարձագանքի ՌԴ-ն, արդյոք կհապաղի՞ անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու և թուրքական ախորժակը զսպելու նպատակով Հայաստանին աջակցելու հարցում՝ սկսելով Արցախից, թե՞ ոչ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee