Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ անել` ազգ մնալու համար. (Մաս երկրորդ). Արմեն Աշոտյան

ANALYSIS

Նախորդ հոդվածում հիմնավորել էի, թե ինչու «ի՞նչ անել» հարցից առաջ հարկ է պատասխանել «ո՞վ ենք մենք» և «ի՞նչ ենք ուզում» հարցերին:

Այսօր կփորձեմ անդրադառնալ դրանցից առաջինին:

Կարող է թվալ, որ այն շատ պարզ հարց է, և, վստահաբար, ձեզնից յուրաքանչյուրը սահուն կշարադրի իր պատկերացումները: Իրոք որ, տարբերակների պակաս չի լինի` անկեղծ-զգացմունքայիններից մինչև մեր պատմությունը ռաբիսության աստիճանի պարզունակացնող կենցաղային, մեծամիտ պոռոտախոսությունից՝ մինչև հռչակագրային-իրավական:

Սակայն նման ձևակերպումներն ընդամենն ընդգծելու են հարցադրման արդիականությունը և մնալու են հաջորդ տրամաբանական հարցի տակ. բա եթե գիտենք` ով ենք, և այդքան լավն ենք, ինչո՞ւ ենք այս օրին:

Ակնհայտ է, որ վերջին 30 տարիներին ձուլվող գաղափարական հիմքը նպատակային քայքայման է ենթարկվում: Վարկաբեկվում են, վերացվում, մղվում երկրորդ պլան, էրոզիայի ենթարկվում, անգամ վնասակար են հռչակվում մեր ազգային-քաղաքական ինքնուրույն բազմաթիվ հենասյուներ` Արցախյան շարժում, Առաքելական եկեղեցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, ավանդական ընտանիք, ազգային մշակույթ, ուժեղ բանակ և այլն:

Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո բազմիցս հայտարարել է, որ իր հիմնական ձեռքբերումն է համարում հայության գաղափարական քայքայումը, ինչը իրականացրել և իրականացնում է Հայաստանի գործող վարչախմբի անմիջական մասնակցությամբ:

Այո, Հայաստանում ստեղծված ճգնաժամը քաղաքական չէ, այլ արժեհամակարգային է, բարոյահոգեբանական է, քաղաքակրթական է: Ցանկացած կենդանի մատերիային բնորոշ «դեպի լույս» ձգտումն ու շարժումը մեզ մոտ խախտվել է, քանզի իրական լույսն անջատել են և արհեստականորեն ստեղծված խավարում փորձում են վառել կեղծ լույսեր, ֆեյք ուղենիշներ, որոնք իրականում թակարդ են, որոգայթներ, այլ ոչ թե ազգին հույս, ջերմություն և ապրելու էներգիա տվող աղբյուրներ:

Վերջերս աղմուկ էր հանել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի այն գնահատականը, ըստ որի՝ Ուկրաինան արևմտյան զենքի համար մարտական փորձադաշտ է: Մեզ հետ կատարվողը էլ ավելի սարսափելի է. մենք վերածվել ենք ճագարների` սոցիալական ճարտարագետների համար: Կարծես մի հսկայական փորձարկում է արվում, թե ինչպես կարելի է մի ամբողջ ազգի հավաքական ինքնությունը ենթարկել դեկոնստրուկցիայի և այն փոխարինել նոր վարքականոնային և արժեհամակարգային օպերացիոն համակարգով: Իհարկե, հայերը միակը չեն, ում վրա կիրառվում են սոցիալական ինժեներիայի սխեմաները, որոնց նպատակն է զանգվածային գիտակցության փոփոխությունը: Սակայն, եթե հետսոցիալիստական տարածքի էթնոսների վերաֆորմատավորումն իրականացվել է «ազգայնականացման» մոդելով, ապա հայերի (գուցե նաև՝ սերբերի) պարագայում կիրառվում է ապազգայնացման տարբերակը` իր բոլոր դրսևորումներով:

Հայ ազգի դեմ իրականացվող այս լայնածավալ սողացող պատերազմում կարևոր տեղ է զբաղեցնում նաև ազգի կենցաղավարությունից դարերի ընթացքում ծնված չգրված օրենքների, վարքականոնների, ավանդույթների վերացումը: Ավելին, մեզ համառորեն փորձում են համոզել, որ մենք ազգովի սխալ են ապրել, և ոչ միայն՝ վերջին 30 տարիներին, այլ ընդհանրապես:

Սխալ էր ամեն ինչ. Քրիստոնեություն ընդունելը, էպոս ստեղծելը, ազատության համար կռիվ տալը, մշակույթն ազգային պահելը, մեծին հարգելը, Շուշին ազատագրելը, Արարատը սրտում պահելը, ցեղասպան ոճրագործներին պատժելը, և այլն:

Մանիպուլյացիոն սխեման պարզ է: Մեզ փորձում են «սխալ հանել», որ մեղքի զգացում առաջացնեն, հետո «մեղքերի» տակ տվայտվող ազգին ցույց տան «փրկության ճանապարհը», ու այդպես ոչխարացնելով` տանեն մեզ դեպի պատմության ձորը ու վերջնականապես գլորեն անդունդը: Որովհետև այս սատանեական ծրագրի իրական տերերը մտահոգված են ոչ թե նրանով, որ մենք «սխալ ենք ապրում», այլ նրանով, որ սխալ է այն փաստը, որ մենք մինչև հիմա ապրում ենք:

Հայ ժողովրդի պատմությունն ունի օրինակներ, երբ իր համար դաժան օրերին նա գտել է ներուժ բանաձևելու «ով ենք մենք» հարցի պատասխանը: Օրինակ, հայ-պարսկական պատերազմների ժամանակ այն գտել է հավատքի մեջ, իսկ ցեղասպանությունից հետո Գարեգին Նժդեհը մշակել և հղկել է Ցեղակրոնության ուսմունքը: Հիշատակված երկու օրինակներն էլ կարող են խիստ արժեքավոր նյութ հանդիսանալ մեր խարխլված ինքնության վերանորոգման համար, սակայն նրանցից ոչ մեկը, ցավոք, սպառիչ դեղատոմս չէ այս իրավիճակում:

Քրիստոնեությունը, անշուշտ, հայկական ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկն է եղել մշտապես և պետք է շարունակի կատարել այդ առաքելությունը ազգի հոգևոր բարոյագիտական նորմերը պահպանելու և վերականգնելու հարցում: Բայց հարկ է խոստովանել, որ քրիստոնեությունը՝ որպես ՈՒՍՄՈՒՆՔ, քաղաքական չէ` ի տարբերություն աբրահամիկ մյուս երկու կրոնների` հուդայականության և իսլամի: Հուդայականության մեջ կարմիր թելով անցնում է «Ավետյաց երկրի», այն է` Հայրենիքի սյուժեն, իսկ իսլամը հոգևորի միջոցով աշխարհիկ իշխանության ցայտուն էլեմենտներ ունի: Ուստի քրիստոնեությունը «ով ենք մենք»-ի անհրաժեշտ, բայց ոչ բավարար բաղադրիչն է: Ինչ վերաբերում է Նժդեհին, ապա, իմ կարծիքով, իր ժամանակների համեմատ մենք էլ ավելի վատ վիճակում ենք, որքան էլ պարադոքսալ դա հնչի: Երբ Նժդեհն աշխատում էր իր ուսմունքի վրա, Հայաստանը, թեպետ անդամահատված, դեֆորմացված, կրճատված, այնուհանդերձ ֆիզիկական գոյության վտանգի տակ չէր, քանզի գտնվում էր Սովետական Միության ներսում, յուրահատուկ գեոպոլիտիկ կյուվետում (բժշկական սարք, որի մեջ պահպանում են թերհաս, հյուծված, թուլացած երեխաներին, որոնք ունակ չեն ինքնուրույն պահպանել սեփական կենսագործունեությունը): Այնինչ արդի վիճակը մեզ մի կողմից՝ ստիպում է դիմակայել ահագնացող գոյութենական սպառնալիքներին, մյուս կողմից` վերագտնել սեփական ազգային «ես»-ը:

Որքան էլ հեգնական հնչի այսօրվա իրականության ֆոնին, սակայն գրեթե աքսիոմատիկ է, որ քաղաքականությունն անհնար է տարանջատել բարոյականությունից: Մարդկության պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես է բարոյականից զուրկ քաղաքականությունը կործանել պետություններ և ազգեր: Բայց մենք պատմական էքսկուրսների կարիք չունենք, որովհետև ապրում ենք հենց այդպիսի իրականության մեջ. Փաշինյանի կողմից իրականացվող, ամբողջությամբ բարոյական օրենքներից զուրկ քաղաքականությունը մեզ հասցրել է այս աղետին:

2018-ի էյֆորիան և 2020-ի ցավը կարծես կոնտրաստային ցնցուղ լինեին հայ ժողովրդի համար` տաք և սառը: Հայտնի է, որ միջավայրի նման ծայրահեղ տարբեր ազդեցությունների պարագայում մարմինները կամ ճաքում են ու փշրվում, կամ կոփվում են և ավելի ամուր դառնում: Մեզ փորձում են տանել առաջին տարբերակով,  բայց մենք ունենք շանս այս կոնտրաստային ցնցուղի տակից դուրս գալ ոչ թե փշրված, այլ առավել պինդ և կարծրացած: Եվ այդ ճանապարհով գնալու համար մենք պարտավոր ենք սովորել նորից վստահել իրար` անկախ բոլոր տարաձայնություններից, նախընթաց զարգացումներից և այլ երկրորդական բաժանարար գործոններից:

Մարդը, ի թիվս այլ բնութագրիչների, կենդանի օրգանիզմներից տարբերվում է ևս մեկ առանձնահատկությամբ. Նա բնազդային կախյալություն ունի իր բնակության վայրից, բնակման արեալից: Եվ այդ բնազդային կախյալությունը՝ փաթեթավորված պատմության, մշակույթի, հավատքի և կենցաղավարության սավանների մեջ, ստանում է սեր առ Հայրենիք` հայրենասիրություն ձևակերպումը ու գալիս է լրացնելու այլ սերերի շարքը` սեր սեփական անձի նկատմամբ, եղբայրական սեր, մայրական սեր, ռոմանտիկ սեր, սեր առ Աստված:

Հնարավոր չէ այս սերերի շարքից հանել հայրենասիրությունը և կարծել, որ ունակ ես սիրո մնացած դրսևորումներին: Կարող ես չսիրել Հայրենիքդ, բայց դա նշանակում է, որ ոչինչ և ոչ մեկին սիրելու ունակ չես: Սերը Հայրենիքի նկատմամբ ամենաունիվերսալն է ցանկացած հասարակության համար, քանզի բոլոր մյուս սերերի օբյեկտը տարբեր է, անգամ աստվածները հասարակության ընկալումների մեջ կարող են տարբեր լինել, բայց Հայրենիքը նույնն է, միակն է, բոլորինն է: Կարող ես չսիրել Հայրենիքդ, բայց ուրիշի Հայրենիքը սիրել չես կարող:

Մեզ հրամցված պարտվողական կոնֆորմիզմը հաղթահարելու միակ ունիվերսալ տարբերակը Հայրենիքի նկատմամբ սիրո շուրջ վերամիավորվելն է և այն պաշտպանելու պատրաստակամությունը:

Հայրենիքի հետ վերամիավորվելու ձախողումն անխուսափելիորեն բերելու է կամ խելագարության, կամ ինքնաոչնչացման:

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall