Այն դժվարությունները, փորձությունները, որոնց միջով անցնում է արցախցին, ոչ միայն անմարդկային են, այլև անհավանական են թվում 21֊րդ դարում. Ռուբեն Վարդանյան
BLOG«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Այն դժվարությունները, փորձությունները, որոնց միջով անցնում է արցախցին, ոչ միայն անմարդկային են, այլև անհավանական են թվում 21֊րդ դարում։
Բայց եթե գիտես հանուն ինչի ես դիմակայում, դա ուժ է տալիս։ Մենք ամեն ինչ անում ենք, որ անկումային տրամադրությունները գլուխ չբարձրացնեն Արցախում: Դրա համար We Are Our Mountains գործակալության միջոցով տարբեր ծրագրեր ենք իրականացնում։ Հունիսի 15֊ից հետո, երբ Արցախը հայտնվեց ադրբեջանական պաշարման մեջ, մեր որոշ ենթակառուցվածքային ծրագրեր ավելի պասիվ փուլում են գտնվում, բայց փոխարենը շարունակում ենք կրթական ծրագրերը օգտագործելով առցանց հնարավորությունները։ Շարունակվում է ագրոճամբարի ծրագիրը մեր գործընկեր Climate Uturn-ի հետ, CaseKey-ի հետ իրականացվում է Բիզնես քեյսերի լուծման առցանց դասընթացը, հուլիսի 28֊ին Matena International School of Leadership and Professional Development կսկսի 4֊րդ կրթական ծրագիրը Արցախում։
Հպարտություն եմ զգում, երբ արցախցի հարյուրավոր երեխաներ, պատանիներ և երիտասարդներ, անտեսելով կյանքի ու կենցաղի դժվարությունը, կիսաքաղց վիճակը, պարտաճանաչ մասնակցում են առցանց պարապմունքներին մրցունակ գիտելիք ստանալու համար։ Սա վկայում է այն մասին, որ անհնարին է կոտրել արցախցու ոգին ու կամքը՝ թե մեծի, թե փոքրի:
Տեսանյութը` Ժամը լրատվական
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



