Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Ոսկերչական գործարանի շուրջ «ոդիսականը» շարունակվում է. ի՞նչ «առևտուր» է առաջարկվել․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ բավականին ուշագրավ և, միևնույն ժամանակ, շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Երևանի ոսկերչական գործարանի շուրջ՝ քրեական գործեր, ապրանքի առգրավում, տարաբնույթ ճնշումներ և այլն: Նշել էինք նաև, որ առնվազն առաջին հայացքից տպավորություն է, որ գլխավոր նպատակն է հասնել նրան, որ սեփականատերերը «զզվեն» այս ամենից ու պարզապես ձեռք քաշեն գործարանից: Հաշվի առնելով գործարանի «աշխարհագրական դիրքը»՝ շատ հավանական է, որ ինչ-որ շրջանակներ աչք ունեն գործարանի վրա, բայց ոչ թե որպես աշխատող կառույց, այլ շենք-շինություն: Իսկ թե ինչի կարող է վերածվել այդ տարածքը նման պարագայում, դժվար չէ պատկերացնել: Այս հրապարակումից հետո միանգամից «ակտիվացել» էին իրավապահները, մասնավորաբար Քննչական կոմիտեն ու դատախազությունը՝ դատական հերթական նիստի մեկնարկին «նվիրված» հատուկ հաղորդում պատրաստելով Հանրային հեռուստաընկերությամբ, ինչպես նաև հաղորդագրություն տարածելով... տևական ժամանակ առաջվա գործի հետ կապված:

Ի դեպ, մասնավորաբար դատախազության ներկայացուցչի խոսքը Հ1-ով իրավաբանները գնահատում են որպես անմեղության կանխավարկածի անտեսում և դատարանի որոշման վրա ազդելու փորձ: Հաշվի առնելով գործի առնվազն տարօրինակությունը՝ փորձել ենք առավել մանրամասներ իմանալ այս ամենի մասին: Եվ այսպես... Ամեն ինչ սկսվել է նախորդ տարի, երբ գործարան են ներխուժել իրավապահ համակարգի ներկայացուցիչները և «մասկի շոուի», «բռնեմ, փռեմ ասֆալտին» ոճի բոլոր «կանոններով» բերման ենթարկել գործարանի 83-ամյա տնօրենին: Խոսքը Հայաստանի ոսկերչության «ակսակալներից» մեկի՝ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող, ողջ կյանքը բնագավառի զարգացմանը նվիրած Էմիլ Գրիգորյանի մասին է: Նա եղել է Հայաստանի ոսկեգործների և ադամանդ արտադրողների միության հիմնադիրը և նախագահը, «Անանիա Շիրակացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի» մեդալակիր:

Խոսքը մարդու մասին է, որը միշտ ու ամեն ինչ արել է պետության ու հայրենիքի բարեկեցության համար, նպաստել նրան, որ հատկապես սահմանամերձ համայնքներում աշխատատեղեր ստեղծվեն: Դեռ չենք խոսում նրա բազմաթիվ բարերարությունների մասին, այն մասին, որ նրա շնորհիվ գործարանը եղել է խոշոր հարկատուների լավագույն հարյուրյակում, իսկ հիմա՝ ինչ-ինչ հեռահար նպատակներով ստեղծված այս ողջ «բոլոլայի» արդյունքում, դուրս է մնացել հարյուրյակից: Բայց ամեն ինչ՝ հերթով: Նախ՝ մի առանձին պատմություն է, թե ինչպես են սեփական գործարանից բերման ենթարկել 83-ամյա Գրիգորյանին՝ շոուի բոլոր «կանոններով»: Մասնավորաբար, 2022 թ. մարտի 30-ին իրավապահ համակարգի ներկայացուցիչները ներխուժում են գործարանի տարածք, Գրիգորյանի ձեռքերը ոլորում մեջքի վրա, ձեռնաշղթաներ ամրացնում, 83-ամյա քաղաքացուն քարշ տալով իջեցնում աստիճաններով դեպի բակ՝ առանց ուշադրություն դարձնելու այն հանգամանքին, որ նա բողոքում է դաստակների ու թևատակերի սուր ցավերից, մոտ 300 մետր շարունակում ընթացքը դեպի Արշակունյաց փողոց, այնուհետև բավականին կոպտորեն նստեցնում մեքենան և տանում ոստիկանական բաժանմունք:

Դե, նորից շոուի «կանոններով» ողջ ընթացքը տեսանկարահանում են: Էմիլ Գրիգորյանը բոլոր ղեկավար մարմիններին, այդ թվում՝ ՀՀ նախագահին ուղղված իր նամակում գրել է. «Այս ամենը, ինչպես նաև ձերբակալման ամբողջ պրոցեսը կազմակերպված է օլիգարխիկ հափշտակման նպատակով և տեսագրվում էր հենց իրենց կողմից՝ պատվիրատուին ցուցադրելու համար: ...Իրենց վարքով, խոշտանգման տեսարաններով վախեցնում էին կոլեկտիվին և այս ամենը կարող են իրագործել ցանկացած, կրկնում եմ ցանկացած գործարարի հանդեպ, նրան և նրա կոլեկտիվին վախեցնելու համար»: Էմիլ Գրիգորյանը նույն վերաբերմունքին է արժանանում նաև ոստիկանության բաժնում: Այդ մասին ևս հիշատակում է իր նամակում. «Հասնելով ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ նույն կերպ ինձ ցավեր պատճառելով և կոշտ ու բիրտ ուժ կիրառելով, ձեռնաշղթաներով կապված թևերիցս քարշ տալով ու դիտավորությամբ ցավեցնելով՝ բարձրացրին 4-րդ կամ 5-րդ հարկ, որտեղ նույնիսկ ոստիկանների աշխատասենյակում արդեն ուռած ձեռքերս չէին ազատում ձեռնաշղթաներից: Հետո իջեցրեցին 3-րդ հարկ և այստեղ միայն ներկայացան, թե ով են»:

Նույն օրը Գրիգորյանը ձերբակալվում է, ուղարկվում մեկուսարան, իսկ 2022 թ. ապրիլի 1-ին ներկայացվում որպես մեղադրյալ Երևան քաղաքի դատարան՝ «կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննելու վերաբերյալ»: Այդ ժամանակ միջնորդությունը մերժվում է, սակայն դատախազի կողմից որոշումը բողոքարկվում է, և Գրիգորյանը կալանավորվում է մեկ ամսով, կալանքն անցկացնում «Արմավիր» ՔԿՀ-ում: Ի դեպ, այստեղ որպես հավելում նշենք, որ Հայաստանում երբևէ չի եղել նախադեպ, որ 80-անց քաղաքացին «հայտնվի» ՁՊՎ-ում կամ ՔԿՀ-ում: Նախորդ հրապարակման մեջ գրել էինք, որ ողջ ընթացքում Գրիգորյանին գործարանի հետ կապված ակնարկներ էին արվել իրավապահների կողմից: Եվս մեկ հատված նրա նամակից. «Սկսվեցին աննախադեպ ապօրինություններն ու անօրինականությունները: Ստանալով կալանքի մասին դատավորի որոշումը՝ ինձ տեղափոխեցին Կենտրոնի քննչական բաժին, ու սկսվեց «առևտուրը»:

Սկզբից ինձ առաջարկվեց «նվիրաբերել» Մարտունի քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով ինձ պատկանող արտադրամասը, որի դիմաց խոստացվեց փոխել իմ նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը: Հաշվի առնելով առողջական ծանր վիճակս և մտածելով, որ կալանքը կարող է անհամատեղելի լինել իմ կյանքի և առողջության հետ, ես համաձայնեցի՝ նաև հաշվի առնելով կնոջս առողջական ծանր վիճակը: Քննիչը, հեռախոսով խոսելով ինչոր մեկի հետ (ենթադրում եմ՝ դատախազի), հայտնեց, որ համաձայն չեն այդ պայմանին: Ինձ առաջարկվեց ամբողջությամբ ընդունել գոյություն չունեցող մեղքը և նորից ընդունել գործարանի ունեցած նախկին պարտքը, որի մասին առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, բացի այդ «նվիրաբերել», բացի Մարտունի քաղաքում գտնվող արտադրամասը, գործարանին և ընտանիքին պատկանող ավտոմեքենաները, որին, երկար մտածելուց հետո և իմ կյանքն ու առողջությունը գույքից թանկ համարելով, համաձայնեցի:

Դրանից հետո քննիչը խոսեց հեռախոսով և հայտնեց, որ դրան նույնպես համաձայն չեն, չնայած նրան, որ արդեն իսկ կալանավորման սպառնալիքի տակ քննիչն ինձանից կորզել էր մեղքս ընդունելու և վերը նշված գույքը «նվիրաբերելու» ցուցմունք: Հայտնվեց, որ անհրաժեշտ է «նվիրաբերել» Մարտունու արտադրամասը, նշված ավտոմեքենաները, 200 մլն դրամ և «մի քանի կիլո ոսկի», նոր միայն կքննարկվի իմ խափանման միջոցը փոխելու և ինձ ազատ արձակելու հարցը: Առաջարկվեց նաև նվիրաբերել ոսկերչական գործարանը, ինչին կտրականապես դեմ եղա, նույնիսկ իմ կյանքի գնով էլ չհամաձայնեցի, քանի որ ես եմ այն ստեղծել, կայացրել, միջազգային ճանաչման արժանացրել, դա իմ ամբողջ կյանքի իմաստն է, և թեկուզև կյանքիս նկատմամբ սպառնալիքով, ես չեմ կարող այն ոչ մեկին նվիրաբերել»: Ազատության մեջ հայտնվելով՝ Գրիգորյանի մոտ առաջ են գալիս առողջական մի շարք խնդիրներ, եղածներն էլ սրվում են, իսկ բժիշկները միաբերան պնդում են, թե դրանք տարած սթրեսի հետևանք են:

Հիմա ընթերցողն ինքն իրեն ու նաև մեզ հարց կուղղի՝ իսկ այդ ի՞նչ հանցանք էր գործել հայկական ոսկերչության մեջ անգնահատելի ավանդ ունեցող մարդը, որ իրավապահները նման կերպ նրան բերման էին ենթարկում: Այդ ի՞նչ պետք է արած լիներ Էմիլ Գրիգորյանը, որ արժանանար նման զազրելի վերաբերմունքի: Արդյո՞ք ոլորտում նման ավանդ ունեցող մարդն արժանի էր նման վերաբերմունքի: Անդրադառնանք հարուցված քրեական գործին, որն արդեն իսկ բազմաթիվ իրավաբանների կողմից որակվել է պարզապես շինծու, սարքովի: Այս պատմության ակունքները հասնում են դեռևս 2016 թվական, երբ հարուցվել է քաղաքացիական գործ. իբր Երևանի Ոսկերչական Գործարան-1 «Գնոմոն» ԲԲ ընկերությունը 1 մլրդ 90 մլն դրամի չափով գումար է պարտք պետական բաժնեմաս ունեցող «Երևանի Ոսկերչական գործարան» ԲԲ ընկերությանը: Երկու ատյանի դատարանները մերժել են հայցերը՝ դրանք անհիմն որակելով: Վերջին ատյանի դատարանի՝ ուժի մեջ մտած որոշմամբ արձանագրվել է, որ գործարանը որևէ մեկին ոչինչ պարտք չէ:

Սակայն ամեն ինչ «փոխվել» է 2021 թ.-ին, երբ իբր ի հայտ են եկել նոր հանգամանքներ, և գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանի դեմ քրեական նոր գործ է հարուցվել: Համաձայն ՀՀ գործող օրենսդրության, օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռը կարող է վերանայվել միայն ի հայտ եկած նոր հանգամանքների հիման վրա: Եվ, ինչպես ասում են, սկսվել է իսկական կինոն: Կալանք է դրվել գործարանի բանկային հաշիվների վրա, երեք խանութներից առգրավվել է շուրջ 350 մլն դրամի ապրանք: Այս ընթացքում գործարանը մոտ 30 աշխատակից է կորցրել, հաճախորդներ ու գործընկերներ, ինչպես նշեցինք՝ դուրս է մնացել լավագույն 100 հարկատուների ցանկից և հիմա սպասում է դատական հերթական նիստերին: Քրեական գործը հարուցվել է 2021 թ. մարտի 10-ին: Այդ ընթացքում Գրիգորյանը չի ստացել գեթ մեկ ծանուցում նախաքննական մարմին ներկայանալու նպատակով: Այս պարագայում կա՞ որևէ խելամիտ մեկնաբանություն, թե ինչու են մարդուն նման ձևով բերման ենթարկում: Էմիլ Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Թևանյանը մեզ հետ զրույցում նշում է, որ քրեական գործը հարուցվել է Քրեական նախկին օրենսգրքի 179-րդ՝ առանձնապես խոշոր չափերի յուրացում հոդվածով, որը դատարանի որոշմամբ հանվել է միանգամից:

«Իմ սուբյեկտիվ կարծիքով, նման քրեական գործ հարուցելու իրավունք չկար: Եթե Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն, գործարանների միջև պարտք ու պահանջ չկա, ինչպե՞ս կարող է քրեական գործով այդտեղ յուրացում լինել: Այստեղ արդեն չենք կարող խոսել հարուցված գործի որևէ հիմնավորվածության մասին: Այստեղ չկա իրավական գործընթաց, այլ կա բոլորիս հասկանալի գործընթաց»,«Փաստի» հետ զրույցում ասում է Թևանյանը: Փաստաբանն անդրադարձավ նաև գործարանի երեք խանութներից առգրավված շուրջ 350 մլն դրամի ապրանքին:

«Կա դատական հինգ որոշում, ընդհուպ՝ Վճռաբեկ դատարանի, որոնց համաձայն, ապրանքը պետք է վերադարձվի գործարանին: Մոտ ութ ամիս ապրանքի վրա կալանք դնելուց հետո մեկ էլ պարզվում է, որ այն քրգործում իրեղեն ապացույց է դարձել: Իրավաբանորեն իրեղեն ապացույցն այն է, որը հանցագործության ինչ-որ հետք ունի և այլն, գործարանի շարքային արտադրանքը ինչպե՞ս կարող է ինչ-որ հանցագործություն հիմնավորի: Դատարանն ինձ այս մասով հիանալի որոշում է տալիս՝ դուք սահմանափակված չեք դատաքննության ընթացքում այս հարցերը քննարկելու իրավունքից»,-եզրափակում է Թևանյանը:

Դե ինչ, ստացվում է՝ ոչ թե տարօրինակ և ուշագրավ, այլ, մեղմ ասած, բավական կասկածելի երևույթներ են կատարվում ոսկերչական գործարանի շուրջ, ընդ որում՝ կա հիմնավոր կասկած, որ այդ ամենը կատարվում է որոշ շրջանակների շահագրգռությունների «սահմաններում»՝ գործարանը սննկացնելու, գուցե նաև դրան «էժանով» տիրանալու, հնարվոր է նաև 70 տարվա պատմություն ունեցող, գործող ձեռնարկությունը քանդելու, աշխատատեղերը վերացնելու հեռանկարային պլաններով ու այդ ամենից բխող պատկերացնելի շարունակությամբ: Մենք կփորձենք հետևել դատական գործընթացին և ներկայացնել նոր մանրամասներ, թեպետ կան հիմնավոր կասկածներ, որ սեփականատերերին «զզվեցնելու» համար դատավարությունն էլ կարող է բավական ձգձգվել:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference