Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ է աշխարհը աչք փակում Ադրբեջանի հանցագործությունների առաջ. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում ստեղծված հումանիտար աղետը խորանում է։ Անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանը սեղմում է Արցախի շրջափակումը, որպեսզի էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրագործի։ Եթե սկզբից բնապահպանական խնդիրների անվան տակ ադրբեջանական իշխանությունների կողմից գործուղված կեղծ «էկոակտիվիստներն» էին փակել Լաչինի միջանցքը, ապա դրան հետևեց միջանցքում անցակետի տեղադրումը, որի գոյության պայմաններում նույնիսկ Կարմիր խաչի ծառայությանը թույլ չի տրվում օգնություն ցուցաբերել արցախահայությանը։

Արդյունքում արցախցիների ամենատարրական իրավունքները ոտնահարված են, իսկ այսպես շարունակման դեպքում վտանգ է սպառնում նաև նրանց ֆիզիկական գոյությանը, քանի որ համապատասխան մատակարարումների ու սննդի բացակայության պայմաններում սպառնում է նույնիսկ սովամահության դեպքերի հեռանկարը։ 21-րդ դարի պայմաններում անգամ դեղորայքը հասանելի չէ 120 հազար բնակչությանը։ Բայց միջազգային հանրությունը ոչ միայն լուռ է այս հարցով, այլև կանաչ լույս է վառում Ադրբեջանի առաջ, չնայած որոշ ձևական դատապարտող հայտարարություններ հնչում են։ Այդ է պատճառը, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը, այլև համարձակվում է ընդհանրապես փակել Լաչինի թեման՝ առաջարկելով օգտագործել Ակնայով Ստեփանակերտ գնացող ճանապարհը։

Պարզ է, որ այդ ճանապարհով Ադրբեջանը Արցախը Հայաստանից վերջնականապես կտրելու խնդիր է լուծում։ Բացի դրանից, երբ ցանկանա, Ադրբեջանը այդ նոր ճանապարհն էլ կարող է փակել, առավել ևս, որ դրա համար որևէ միջազգային փաստաթղթով հատուկ կարգավիճակ սահմանված չէ, ինչպես որ Լաչինի միջանցքի դեպքում է։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված է, որ Լաչինի միջանցքի վերահսկողությունը դրվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ, որոնք էլ պետք է ապահովեն Արցախի ու Հայաստանի միջև անխափան կապը, բայց ռուս խաղաղապահները ներկա իրավիճակում վերածվել են ընդամենը դիտորդի և ի վիճակի չեն ազդել իրավիճակի վրա։ Ադրբեջանը միջազգայնորեն նսեմացնում է ռուսական կողմին՝ ոչ միայն անտեսելով Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Ռուսաստանից հնչող կոչերը, այլև երկրի ներսում զարկ է տալիս հակառուսական տրամադրությունների խորացմանը։ Այս ամենին զուգահեռ Էրդողանն էլ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ շտապում է նշել 2025 թվականին ռուս խաղաղապահների դուրս գալու մասին։

Թուրքիան ձգտում է, որ մի կողմից՝ Արցախը հայաթափվի, ու ռուս խաղաղապահները դուրս գան, իսկ մյուս կողմից էլ՝ բացվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի միջոցով իրականություն կդառնան պանթուրքական ծրագրերը։ Թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերի իրականացման արդյունքում փաստացի իրականացվում է Ռուսաստանին տարածաշրջանից վերջնականապես դուրս հանելու՝ Արևմուտքի ծրագիրը, իսկ ռուսական ղեկավարությունը մինչև հիմա կանաչ լույս է վառում Ադրբեջանի հանցագործությունների առաջ։ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսեց՝ պատճառաբանելով, թե Դոնբասի ու Լուգանսկի բնակչության իրավունքները ոտնահարվում են, սակայն երբ Արցախի բնակչությունը կանգնած է կոնկրետ ցեղասպանության վտանգի առաջ, ապա ռուսական կողմը ենթարկվում է ադրբեջանական պահանջներին։

Ռուսաստանը երկյուղում է անգամ խաղաղապահների ուղղաթիռների օգտագործման թեման քննարկել Արցախին օգնություն տրամադրելու համար։ Տարօրինակ է նաև Եվրոպայի դիրքորոշումը Արցախի հետ կապված։ ԵՄ-ն, որը միշտ հանդես է գալիս մարդու իրավունքների օրակարգի առաջ մղման դիրքերից, շարունակում է աչք փակել Ադրբեջանի գործողությունների առաջ։ ԵՄ-ից շարունակաբար կարևորում են Ադրբեջանից մատակարարվող էներգակիրների նշանակությունը՝ Ալիևին համարելով «վստահելի գործընկեր»։ Բրյուսելը նույնիսկ հայտնվել է բռնապետական Ադրբեջանից խնդրողի դերում, որպեսզի Բաքուն ավելացնի դեպի Եվրոպա գազի մատակարարումները։ Ադրբեջանը 120 հազար մարդու սովամահության է մատնել, սակայն Շառլ Միշելը դեռևս խոսում է Արցախի ու Ադրբեջանի երկխոսության մասին։

Իսկ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը լեգիտիմացնում է Ադրբեջանի հանցագործ քայլերը՝ նշելով, թե հումանիտար բեռների առաքումն Ակնայից Ստեփանակերտ կլինի Հայաստանից մատակարարումների փոխլրացումը։ Ստացվում է, որ գազի դիմաց ԵՄ-ն զոհասեղանին է դնում իր կողմից հռչակված ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները և շարժվում է մարդու իրավունքների վրա թքած ունեցող բռնատիրական Ադրբեջանի օրակարգով։ ԱՄՆ-ը նույնպես բավարար ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա։ Մի շարք դեպքերում Վաշինգտոնը ռազմական և այլ միջամտություններ է նախաձեռնել աշխարհի տարբեր վայրերում բնակչությանը օգնելու կամ բռնապետական ռեժիմներից ազատելու պատրվակով, սակայն Ադրբեջանի դեպքում կոչերից բացի ոչինչ չի ձեռնարկում։

Եթե, օրինակ՝ նման գործողություններ ձեռնարկեր մեկ այլ երկիր, հիմա Վաշինգտոնից այդ պետությանը ծածկել էին պատժամիջոցներով։ Բայց ԱՄՆ վարչակազմը չտեսնելու է տալիս Ադրբեջանի գործողությունները և նույնիսկ սատարում Բաքվին՝ հրաժարվելով 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և այդպիսով ճանապարհ բացելով Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ռազմական օգնության տրամադրման համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement