Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա եռանկյունին Բերմուդյան է դառնում Հայաստանի համար. Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանիը հոդված է հարապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․

«NATO-ի վերջին՝ վիլնյուսյան գագաթնաժողովը գլոբալ քաղաքական իրադարձություն էր, որի հիմքում հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացող հակամարտությունն էր: Հասկանալի է, որ այդ համատեքստում լրահոսի գլխագրերում և վերլուծական-քաղաքական դաշտում մի կողմից՝ Ուկրաինայի նկատմամբ Հյուսիսատլանտյան կազմակերպության դիրքավորումներն էին, մյուս կողմից՝ Շվեդիայի ազդարարված անդամակցության գործընթացի շուրջ աժիոտաժը:

Ինձ հասանելի տեղեկատվական հոսքերը վկայում են, որ հայկական մեդիան և քաղաքական քննարկումները հիմնականում վերաբերում էին նույնաբովանդակ թեմաներին, որոշակի մասնավոր շեշտադրումներով՝ ռուս-թուրքական հարաբերությունների լույսի ներքո Էրդողանի գեոպոլիտիկ տրյուկների վրա:

Այնինչ, վիլնյուսյան գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագիրը պարունակում է մեզ հետ թեպետ անուղղակի, բայց կարևոր առնչություններ ունեցող մի շարք արձանագրումներ, գնահատականներ և առաջնահերթություններ: Մանրամասն ուսումնասիրելով Հայաստանի և Հարավային Կովկասի տեսանկյունից սույն փաստաթուղթը՝ ձեզ եմ ներկայացնում մի շարք դիտարկումներ:

1. Հռչակագիրը, որը բաղկացած է 90 կետից և անդրադառնում է բազմաթիվ աշխարհագրական և քաղաքական տարածաշրջաններին, որոնց մի մասին կանդրադառնամ ստորև, ընդհանրապես չի պարունակում որևէ հիշատակում Հարավային Կովկասի մասին, առավել ևս՝ հայ-ադրբեջանական հակամարտության: Այս հանգամանքը կրկին արձանագրում է մեր տարածաշրջանի նկատմամբ արևմտյան բլոկի իրական վերաբերմունքը, որն ածանցվում է բացառապես Թուրքիայի դերակատարությունից, Իրանի նկատմամբ մտադրություններից և Վրաստանի հետ հարաբերություններից: Բացի թվարկված պետություններից, հռչակագիրը համապատասխան կոնտեքստում անդրադառնում է Աբխազիային և Հարավային Օսիային: Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին՝ 0 հիշատակում:

2. NATO-ն առնվազն հռչակում է միջազգային իրավունքին, հատկապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությանն իր հավատարմությունը (կետ 1): Սա հատկանշական է մեզ համար այն առումով, որ այդ նույն փաստաթուղթը՝ UN Charter, ամրագրում է նաև ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

3. Հռչակագրի 4-րդ կետով կազմակերպությունը հռչակում է, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ընտրել սեփական անվտանգային նախաձեռնումները, ինչը կարևոր փաստարկ է NATO-ից դուրս, այլ անվտանգային համակարգերում գտնվող պետությունների տեսակետից, օրինակ՝ Հայաստան-ՀԱՊԿ տիրույթում:

4. Փաստաթղթի մի շարք կետեր մանրամասն նկարագրում են ուկրաինական պատերազմում ալյանսի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ մեղադրանքներ ագրեսիայում, հարևանի տարածքային ամբողջականությունը խախտելու, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների և ռազմական հանցագործությունների մեջ, այնինչ, ինչպես արդեն փաստել եմ, չկա որևէ գնահատական Ադրբեջանի վերաբերյալ (կետեր 7, 8):

5. Հայ-ադրբեջանական հարաբերություններում մեզ ինտենսիվորեն պարտադրվող և արևմտյան երկու կենտրոններից՝ Բրյուսել և Վաշինգտոն, ակտիվորեն միջնորդվող, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» ֆոնին, կրկնակի ստանդարտների և բացառապես սեփական շահերի արտացոլում է 180 աստիճանով տարբեր մոտեցումն ուկրաինական պատերազմին, որի դեպքում խաղաղության հասնելու նախապայմանները կտրուկ տարբերվում են մեզ հրամցվող փաստացի վերջնական կապիտուլյացիայից (կետեր 9, 10):

6. Դեկլարացիայի 15-րդ կետում կազմակերպությունը կոչ է անում Բելառուսին հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, սակայն, ինչպես արդեն կռահում եք, Եվրոպայի խորհրդի ամենաավտորիտար պետություններից մեկի՝ Ադրբեջանի մասին խոսք այս համատեքստում կրկին չկա:

7. Եթե մեր մասին խոսելիս, արևմտյան էլիտաները սիրում են բազմակի օգտագործման մաստակ դարձնել «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» թեզը, ապա սեփական հասարակությունների դեպքում նրանք իրավացիորեն ընդգծում են նրանց տոկունության, դիմացկունության, դիմադրողականության, էլաստիկության կարևորությունը՝ սրվող աշխարհաքաղաքական միջավայրի պայմաններում (կետ 61):

8. Կանխատեսելի էր էներգետիկ անվտանգության նկատմամբ NATO-ի ռազմավարական ուշադրությունը, հատկապես էներգետիկ ռեսուրսների աղբյուրների, մատակարարների և ուղիների նկատմամբ, որտեղ Ադրբեջանի մասին հիշատակման բացակայությունը չպետք է մեզ թյուրիմացության մեջ գցի, քանզի այս կետում Ռուսաստանին այլընտրանք հանդիսացող և ոչ մի երկիր հիշատակված չէ (կետ 68):

9. Հռչակագրի 76-րդ կետով դաշինքն անդրադառնում է Բոսնիային և Հերցեգովինային: Հիշեցնեմ, որ Արևմուտքի ուժային պարտադրանքով մոտ 30 տարի առաջ բոսնիական սերբերին թելադրված խիստ արհեստական «Խաղաղության բանաձևն» այսօր հսկայական ճաքեր է տալիս՝ ի հեճուկս հյուսիսատլանտյան մտրակի և ԵՄ-ական ֆինանսական բլիթների: 30 տարի անց չլուծվող էթնիկ խնդիրների գոյությունը և NATO-EU զույգի անհանգստությունը Բոսնիայի և Հերցեգովինայի ապագայի նկատմամբ մեզ համար արհեստական, պարտադրված խաղաղությունների անփառունակության տեսանելի դաս են: Եվ սա դեռ այն դեպքում, երբ Բոսնիայի և Հերցեգովինայի կազմում սերբերը հավասարապես և ազդեցիկ սուբյեկտ են:

10. Փաստաթղթի հաջորդ կետն անդրադառնում է Սերբիային, որով կրկին արձանագրվում է ճնշումը Բելգրադի վրա՝ կարգավորման և հավասար երկխոսության մեջ մտնել Կոսովոյի հետ: Հիշեցման կարգով. Ստեփանակերտի դեպքում Արցախն ամեն գնով բրթում են Բաքվի տակ, իսկ Պրիշտինայի պարագայում՝ ճնշում Սերբիային հավասարազոր երկխոսության՝ Կոսովոյի հետ:

Ամփոփելով ասելիքս՝ շեշտեմ, որ գլոբալ գեոպոլիտիկ ցունամիի դեպքում, ինչի մասին է վկայում նաև NATO-ի Վիլնյուսյան հռչակագիրը, հայերին ուզում են դարձնել «ունիկալ» ժողովուրդ, որը պիտի դառնա իր ազգային շահերից հրաժարվող առաջին և միակ «միամիտը» երկրագնդի վրա:

Փաշինյանի դավաճանական քաղաքականության պատճառով Մոսկվա-Վաշինգտոն-Բրյուսել եռանկյունին կարող է Բերմուդյան դառնալ Հայաստանի համար»:

You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities