«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման երիտասարդական թևի ներկայացուցիչներն արգելափակել էին Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհը. Ռուբեն Վարդանյան
BLOG«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման երիտասարդական թևի ներկայացուցիչներն ու բազմաթիվ արցախցիներ այսօր արգելափակել էին Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհը՝ ցույց տալով, որ իրենց համար անընդունելի է որևէ կարմիր գծի խախտում և որ իրենք պատրաստ են դիմակայել ցանկացած մարտահրավերի՝ հանուն ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախի:
Այդ ճանապարհի օգտագործման մասին հայտարարություն անողներն ակնհայտ է, որ սպասարկում են Ադրբեջանի շահերը: Եթե նրանց իսկապես հետաքրքրեր արցախահայության ճակատագիրը՝ այս ճանապարհի փոխարեն նրանք օր առաջ կպահանջեին հումանիտար օդային միջանցք բացել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լաչինի միջանցը արգելափակելու և 120 հազար մարդու հումանիտար աղետի մեջ պահելու համար:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



