Ձյունաշող գյուղում այրվել են շինության տանիքն ու ներսում կուտակած մոտ 120 հակ անասնակեր
SOCIETYKaf5T7gGQPA
Հուլիսի 18-ին, ժամը 17։12-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձյունաշող գյուղում այրվում է տուն։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող շինությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։02-ին, մարվել՝ հուլիսի 19-ին, ժամը 03։15-ին։ Այրվել են շինության տանիքը (մոտ 70 քմ) և ներսում կուտակած անասնակեր (մոտ 120 հակ)»,- ասված է հաղորդագրության մեջ։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



