Չինաստանից օժանդակել են ուզում. Բաղրամյանի նոր կազմակերպիչն է ասում
SOCIETYԲաղրամյանում սկսել են համակարգող նոր խմբեր կազմվել: Կազմված վերջին խմբի համակարգող անդամ Դավիթ Սանասարյանը նշում է.
- Ես չգիտեմ , թե ինչ կլինի առաջիկայում, բայց մի բան կարող եմ ասել, որ ցույցը օրինական է, և քաղաքացիները օժտված են սահմանադրական իրավունքով:Ոստիկանությունը նշում է, որ պիտի լինի սկիզբ և վերջ, և այո, կա վերջ, և այդ վերջը լինելու է ժողովրդի հաղթանակով: Մենք ժողովրդի կողմից լիազորություն չունենք՝ ցույցը տեղափոխելու:
Ասեմ, որ դեռևս հայտարարներ չունենք, բայց կարևոր քննարկումներ են գնում, թե ինչպես տանել կազմակերպչական աշխատանքները, ինչպես գեներացնել մտքերը: Ներքևում քննարկումներ են իրականացվում և վերջում ամփոփվելու է բոլոր խմբերի մասնակցությամբ:
Նախ ոստիկանության հայտարարությանը հստակ պատասխան կլինի իրավական հարցերով զբաղվող խմբի կողմից, բայց անպայման ժողովրդի կողմից, որովհետև որևէ մեկը չի կարող ժողովրդի անունից որոշում կայացնել:
Դավիթ Սանասարյանը կոնկրետ չնշեց առաջիկա քայլերը՝ ասելով, որ այս պահին դրանք քննարկման փուլում են:
-Մեր քաղաքացիները թող ներողամիտ լինեն, որովհետև ոչ մեկը 10 տարվա ծրագիր չուներ, որպեսզի գար, էստեղ իրականացներ: Էստեղ քաղաքացիների առաջարկներն են հավաքվում ու գեներացվում: Մենք կամաց-կամաց կասենք քայլերի հաջորդականությունը: Բայց այդ քայլերը հաստատ լինելու են: Սա նստացույց չէ, սա շարժուն իրավիճակ է: Չեմ բացառում, որ քաղաքացիները կլինեն վաղը գուցե ուրիշ փողոցներում՝ ոչ պակաս կարևոր փողոցներ, որոնք լուրջ ձևով խաթարելու են քաղաքի երթևեկությունը:
Ես երեկվանից եմ այստեղ և նկատում եմ, որ սադրանքների միջոցով, մարդկանց ՙՙփնթիներ, ալկոհոլ օգտագործածներ, հանցագործներ՚՚ անվանելով շարժման վրա բիծ քաշել, բայց չեն կարող դա անել, բոլորն էլ տեսնում են, թե ինչ առողջ մթնոլորտ է հավաքված:
Նոր թափը, քաղաքացիներ, նոր ոգևորությամբ, նոր պահանջներով հաղթանակի հասնելն է: Երեկվա վրա այստեղ լուրջ փոփոխություն կա, քաղաքացիները գալիս են, ուզում են օգնած լինեն: Չինաստանից մարդիկ ուզում են օժանդակել սննդով և այլնով, բայց չեմ կարծում, որ մենք նման խնդիր ունեն: Ես ամեն դեպքում ուզում եմ իմ շնորհակալությունը նրանց հայտնել:
Արուսիկ Տիգրանյան



