Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Ռուսաստանի ու Թուրքիայի հակադիր բևեռները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

ԽՍՀՄ փլուզումից ի վեր Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները ներկայում գտնվում են ամենացածր մակարդակի վրա։ Ավելին ասենք՝ ամենաթշնամական մակարդակի վրա: Ուկրաինական պատերազմին զուգահեռ խորանում է նաև տնտեսական դիմակայությունը, Արևմուտքը ժամանակի ընթացքում նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ։ Ճիշտ է՝ Թուրքիան փորձում է Արևմուտքից որոշակի անկախ քաղաքականություն վարել, ու դեռևս Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր հարցերի շուրջ կարողանում են պայմանավորվել, այնուամենայնիվ, այս երկու երկրների շահերը երկարաժամկետ առումով բախվում են միմյանց։ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի ամենաառանցքային երկրներից մեկը, իսկ Հյուսիսատլանտյան դաշինքը Ռուսաստանին հակադիր ռազմաքաղաքական միավորում է։ Եվ դժվար է պատկերացնել, թե երբևէ հնարավոր է, որ Թուրքիան ու Ռուսաստանը հայտնվեն մեկ ռազմաքաղաքական բլոկում։

Սա նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն է բարձրաձայնում՝ նշելով, թե իրենք երբեք չեն մոռանում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Ինչքան էլ Անկարան փորձի իր ինքնուրույն խաղը տանել, միևնույնն է, մնալու է որպես Արևմուտքի ռազմաքաղաքական կցորդը։ Այլ հարց է, որ Թուրքիան շատ լուրջ հավակնություններ ունի՝ առաջին հերթին կապված Հարավային Կովկասի, ապա նաև Միջին Ասիայի հետ։ Թուրքիան, առաջնորդվելով պանթուրքական ծրագրերով, փորձում է իր հարկի տակ հավաքել բոլոր թյուրքալեզու երկրներին ու ժողովուրդներին և այդպիսով միջազգային հարաբերություններում դառնալ խոշոր խաղացող՝ թելադրելով իր խաղի կանոնները։ Իսկ այսպիսի հավակնությունները հակադրվում են հետխորհրդային պետություններն իր շուրջը համախմբելու Մոսկվայի օրակարգին։ Բնական է, որ այս պարագայում Թուրքիան ու Ռուսաստանը միայն մրցակիցներ կարող են լինել։

Իսկ այն, որ թուրքական բանակի անվտանգային մոդելը ներդրվում է Ադրբեջանում, փաստացի նշանակում է ՆԱՏՕ-ի անվտանգային համակարգի մուտք դեպի Ադրբեջան։ Թուրքիայի հիմնական խնդիրն է տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելը։ Դրա համար էլ Էրդողանը հայտարարում է, թե 2025 թվականին ռուս խաղաղապահները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից այն դեպքում, երբ Թուրքիան այդ հարցում ձայնի որևէ իրավունք չունի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան խորացնում է ռազմատեխնիկական համագործակցությունն Արևմուտքի ու Ուկրաինայի հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե Ռուսաստանն անհաջողություններ ունենա Ուկրաինայում կամ թուլանա, ապա դրանից առաջին օգտվողն ինքն է լինելու։ Ինչպես ժամանակին Ստալինգրադի ճակատամարտի ելքին էր Թուրքիան սպասում Հարավային Կովկաս ներխուժելու համար, այնպես էլ հիմա ատամները սրած սպասում է ուկրաինական ճակատում Ռուսաստանի անհաջողություններին։

Հարմար իրավիճակի դեպքում Թուրքիան Ադրբեջանի միջոցով նոր ագրեսիա կսկսի Հայաստանի դեմ՝ փորձելով Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացել, ապա նաև վերջ դնել ՀԱՊԿ-ին՝ որպես առանձին անվտանգային համակարգի։ Սակայն ամենավատն այն է, որ իրադարձությունների այսպիսի զարգացման հնարավորությունը մեծապես թերագնահատվում է։ Հայաստանը տարբեր զիջումների ու հատկապես Թուրքիային սիրաշահելու արդյունքում կարող է ինչ-որ ձևով մի կերպ գոյատևել, բայց եթե Թուրքիան վերջնականապես հաստատվեց Հարավային Կովկասում, ապա շուտով սողոսկելու է նաև Հյուսիսային Կովկաս ու Միջին Ասիա, ու մահմեդական ժողովուրդների հուզումներ հրահրելու միջոցով Ռուսաստանի քայքայման գործընթաց է սկսվելու։ Չեչենական պատերազմները նրա վկայությունն են, որ չպետք է բացառել նման գործընթացների կրկնությունը նաև մեր օրերում։ Պատահական չէ, որ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Էրդողանին նվիրել էր «Թուրքական աշխարհի քարտեզը», որտեղ ներառված են մի շարք ռուսական շրջաններ՝ Դաղստանից ու Օրենբուրգի մարզից մինչև Ալթայ ու Յակուտիա: Այդ քարտեզը լիովին արտացոլում է ժամանակակից Թուրքիայի արտաքին քաղաքական իդեա-ֆիքսերը։

Որոշ իմաստով ուկրաինական ճակատում անհաջողության դեպքում Ռուսաստանի համար այնպիսի մեծ սպառնալիք չկա, ինչպիսին ներսից Ռուսաստանի քայքայում ենթադրող թուրքական հավակնություններն են։ Եվ միայն Հայաստանն է, որ կարող է զսպել Թուրքիայի առաջխաղացումը, քանի որ եթե Հայաստանի հարցում Անկարան լուրջ դիմադրության հանդիպի, ապա ստիպված կլինի հետ քաշվել՝ հրաժարվելով իր մեծազդու ծրագրերից։ Ուստի ռուսական կողմը, իր կենսական ու ռազմավարական շահերից ելնելով, պետք է անհապաղ աջակցի իր դաշնակցին, որպեսզի Հայաստանը կուլ չգնա թուրքական պահանջներին, ու թույլ չտա, որ Թուրքիան իր ոտքը պնդացնի Հարավային Կովկասում։

Ճիշտ է՝ ներկա պահին Արևմուտքի կողմից ճնշումների ենթարկվելով՝ ՌԴ-ն տարբեր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ համագործակցության կարիքն ունի, բայց պետք է իրադարձություններին նայել երկարաժամկետ հեռանկարների ու ռազմավարական դասավորության տեսանկյունից, այլ ոչ թե առաջնորդվել պահի թելադրանքով։ Այս ամենը հաշվի առնելով՝ ռուսական վերնախավը պետք է շտապ գործի, քանի որ վաղն արդեն կարող է ուշ լինել, երբ Ռուսաստանը կկանգնի այնպիսի փաստի առաջ, որ Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում ավելի ուժեղ կլինի, քան Ռուսաստանինը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board