Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Արժե՞ ինչ-որ բան սպասել բրյուսելյան հերթական հանդիպումից. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր՝ հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և ԵԽ նախագահ Շառլ Միշելի հերթական հանդիպումը: Մոլդովայում հունիսի 1-ին տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը նախատեսել էին հուլիսի 21-ին կրկին հանդիպել, բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ մի փոքր «առաջ են բերել» այդ հանդիպումը: Հարցը, թե արժե՞ ինչ-որ բան սպասել Փաշինյան-Ալիև հերթական հանդիպումից, ինչ խոսք, առկա պայմաններում առավել քան հռետորական է: Ակնհայտ է, որ ոչ մի դրական բան Հայաստանի ու հայության համար չի սպասվում, եթե Հայաստանի անունից հանդես է գալիս Արցախի վերաբերյալ թշնամու հետ նույն բանն ասող Նիկոլ Փաշինյանը:

Հատկանշական են ոչ միայն հանդիպման վայրը, ոչ միայն հանդիպման միջնորդը, եթե կուզեք՝ «քավորը», այլև այն, թե ինչ պայմաններում, ինչ հանգամանքների ուղեկցությամբ է այդ հանդիպումը տեղի ունենալու: Տեսեք. ադրբեջանական կողմը, որ արդեն իսկ բացահայտորեն ոտնահարել է բոլոր հնարավոր պայմանավորվածությունները և, թևավորված Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը ադրբեջանական է» հայտարարությունից, է՛լ ավելի է խստացրել շրջափակումը, ակտիվացրել է ռազմական բնույթի սադրանքների թիվը, չի թաքցնում Արցախի հայությանը կոտորածի, սովամահության և զրկանքների մատնելու իր նպատակներն ու գործելակերպը: Նման պայմաններում Նիկոլ Փաշինյանը, որ ինքզինքը հռչակել է «ամենահայրենասեր անձ», ծպտուն իսկ չի հանում Արցախի մասին, չի դնում որևէ նախապայման Ալիևի առաջ:

Ավելին, Փաշինյանը նման նախապայման չի դնում Շառլ Միշելի առաջ: Եթե Եվրոպային այդքան խիստ անհրաժեշտ է նման հանդիպումը, ապա թող բարի լինեն, իրենց ձկնկիթի ու նավթադոլարների և իրենց համար այդքան անհրաժեշտ գազի մատակարարի վրա բավարար ճնշում գործադրեն՝ առնվազն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացելու, ազատ, առանց ադրբեջանական ելուզակների «բլոկպոստերին» առնչվելու տեղաշարժ ապահովելու համար: Կանե՞ն: Այդ ժամանակ էլ թող Փաշինյանն էլի վազեվազ գնար Բրյուսել՝ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ հանդիպման: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման պահանջներ կամ պայմաններ չի դնում, այլև, ասես ընդհանրապես ոչինչ չի պատահել, ընդառաջում է հանդիպումն արագացնելուն, ձեռքի հետ էլ՝ սահմանազատման հանձնաժողովի հանդիպումներին են նրա ներկայացուցիչները մասնակցում:

Էհ, եթե Հայաստանը ներկայացնողը որևէ խնդիր չի տեսնում, Արցախն Ադրբեջանի կողմից բլոկադայի ենթարկելու պայմաններում Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպելու և նրա հետ ինչ-որ «խաղաղության պայմանագիր» քննարկելու հարցում, ապա ինչո՞ւ պիտի անհանգստանան նույն Շառլ Միշելը կամ որևէ այլ օտարերկրացի գործիչ: Իսկ Նիկոլ Փաշինյանը երևի շատ է ուզում ոչ միայն կատարել, այլև գերակատարել իր «խաղաղության պլանը»: Դա նշանակում է միայն նոր կորուստներ, նոր անընկալելի զիջումներ թշնամուն, նույն այդ թշնամու կողմից Հայաստանի մնացորդների վրա հարձակվելու և հայությանը բնաջնջելու պատերազմական ծրագրերի խթանում: Ուզո՞ւմ եք, 1000 հատ «խաղաղության պայմանագիր» ստորագրեք, միևնույնն է, խաղաղություն չի լինելու:

Թշնամու ծրագրերը անփոփոխ են՝ վերացնել Հայաստանը, բնաջնջել, կոտորել, սպանել, մորթել հայերին: Եթե որևէ մեկը խելքը հացի հետ է կերել և ինչ-ինչ պատրանքներ ունի, ապա նրան ոչնչով չենք օգնի: Իսկ ով նման բան չի արել, իհարկե, հասկանում է, որ նման պայմաններում, նման իրավիճակում ոչ մի խաղաղություն էլ չի կարող լինել, այլ լինելու է Հայաստանի աստիճանական, սողացող թրքացում՝ մի կողմից, և Հայաստանի ադրբեջանականացում, փաստացի զավթում՝ մյուս կողմից: Սա է, ուրիշ «խաղաղություն» Հայաստանի, ընդգծենք՝ բացառապես Նիկոլ Փաշինյանի ներկայացրած Հայաստանի համար նախատեսված չէ:

Ի դեպ, բավականին հետաքրքիր է և այն, թե ինչու հանկարծ որոշվեց առնվազն մեկ շաբաթով արագացնել Ալիև-Փաշինյան հանդիպումը: Դա նշանակում է՝ կա՛մ կողմերը արդեն հիմնական համաձայնությունները կայացրել են և այժմ զուտ տեխնիկական հարցեր պիտի ճշտեն, կա՛մ էլ եղել է մի բան, որն ստիպել է մի փոքր արագանալ ու, քանի դեռ Հայաստանում ղեկավարի պաշտոնին Փաշինյանն է, ստորագրել տալ Հայաստանի ոչնչացման պարտավորագիր, որին «խաղաղության պայմանագիր» են կոչում, որպեսզի դյուրահավատ հայերը վատ բան չկասկածեն, մինչ այն վայրկյանը, երբ արդեն ուշ կլինի ընդհանրապես որևէ բան կասկածելու համար: Իսկ ի՞նչ է եղել վերջին օրերին, ի՞նչը կարող էր, օրինակ՝ Շառլ Միշելին դրդել, որ արագացնի ամսի 21-ին նախատեսված հանդիպումը:

Դժվար է միարժեքորեն պնդել, բայց եղել է այն, որ, օրինակ՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում «շաքարլոխում»-ին կրկին փոխարինելու է գալիս «կծու-թթու»-ն: Համենայն դեպս, վերջին օրերին որոշակի սառեցում և փոխադարձ կոշտ հայտարարություններ դիտարկվում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Իսկ դա նշանակում է, որ կարող է կրկին «իրավիճակ փոխվել», դրանից բխող հետևանքներով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման արտաքին ինչ-ինչ երաշխիքների հետ կապված: Ի դեպ, պատահական չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն բրյուսել յան հանդիպմանն ընդառաջ հնարավորինս զուսպ էր արտահայտվել, մոտավորապես՝ թող հանդիպումը լինի, ըստ արդյունքների կտեսնենք:

Միգուցե Կրեմլում կարծում են, թե արդյունքներ, որպես այդպիսին, չեն լինի, կամ դրանք չեն լինի իրենց ազդեցության տիրույթից դուրս արդյունքներ: Չնայած, չի կարելի բացառել նաև այն տարբերակը, որ զուտ սպասողական կեցվածք են վերցրել: Հիմնականը. թե տերություններից որ մեկը ինչ շահ ունի այս ամենից, կարելի է ենթադրություններ անել: Միակը, որի շահերը այս ամենի մեջ ոչ մի կերպ արտահայտված չեն, Հայաստանն է, Արցախը, հայությունը: Հնարավոր բան չէ, որ մեկը և՛ հայտարարի, թե՝ Արցախը ադրբեջանական է, և՛ Հայաստանի շահերը ներկայացնի, առավել ևս՝ դրանց հետամուտ լինի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement