Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Եկեղեցու և Հայաստանի գործող իշխանությունների պառակտումը խորանում է. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

eurasianet.org-ը «Հայաստան. Եկեղեցու և իշխանությունների պառակտումը խորանում է» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայ առաքելական եկեղեցին և Հայաստանի իշխանությունները իրար հետ լեզու չեն գտնում: Նրանք նույնիսկ գրեթե չեն խոսում միմյանց հետ։ Երկրի հիմնական ինստիտուտների միջև խզումը սրվել է 2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո։ Եվ քանի որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում կնքել համապարփակ խաղաղության պայմանագիր հարևան և հակառակորդ Ադրբեջանի հետ, եկեղեցին հետ է կանգնել իր անցյալի ավանդույթներից և համարձակ քաղաքական պահանջներ է ներկայացրել, այդ թվում՝ վարչապետի հրաժարականը։

«Ներկայում եկեղեցու և իշխանությունների միջև հարաբերություններ, որպես այդպիսին, չկան։ Դրանք պարզապես գոյություն չունեն։ Եկեղեցին անընդունելի է համարում հակամարտության կարգավորման իշխանությունների մոտեցումը, որը հանգում է Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն»,Eurasianet-ին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Նույն խոսքերն է պարունակում Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը, որը հրապարակվել էր մայիսի 23-ին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հաջորդ օրը, երբ նա հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս՝ հայ բնակչության անվտանգության երաշխիքների դիմաց։ Ապրիլին եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ասել էր, որ իշխանությունները և հոգևորականները որոշ ժամանակ պահպանել են միայն «արձանագրային հարաբերություններ»։

Եվ շատերն են նկատել, որ առնվազն 2021 թվականից սկսած վարչապետն ու նրա կառավարության բարձրաստիճան անդամները չեն մասնակցում այնպիսի եկեղեցական խոշոր միջոցառումներին, ինչպես, օրինակ՝ Սուրբ Ծննդյան պատարագը։ Նախկինում նման արարողություններին պարտադիր ներկա էր լինում քաղաքական վերնախավը։ Եկեղեցու և իշխանությունների միջև հակամարտությունը ծագել էր անմիջապես այն բանից հետո, երբ Փաշինյանն ու նրա դաշնակիցները իշխանության էին եկել 2018 թվականին փողոցային բողոքի ալիքի հետևանքով։ «Թավշյա հեղափոխությունը» հանգեցրեց հին գվարդիայի հեռացմանը, որը երկու տասնամյակ ղեկավարում էր երկիրը և լավ հարաբերություններ էր պահպանում եկեղեցու հետ։ Այն ժամանակ ինչ-որ պահի անգամ թվում էր, թե ապստամբները հեղափոխության թեժ պահին ի վիճակի են իշխանությունից զրկել եկեղեցական վերնախավին։

Մի խումբ դժգոհ քահանաներ «Նոր Հայաստան՝ նոր Հայրապետ» կարգախոսով քարոզարշավ էին սկսել և պահանջում էին իշխանությունից հեռացնել եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին և մի շարք եպիսկոպոսների՝ իբր նախկին իշխանությունների կոռուպցիոն սխեմաներին մասնակցության համար։ Սակայն նոր իշխանությունները հեռու մնացին այդ ընդվզումից, և այն, ի վերջո, ձախողվեց։ Այդուհանդերձ, շատ ականավոր հոգևորականներ համոզված էին, որ Փաշինյանն իրենց դեմ ինչ-որ բան է պատրաստում։ Այդ պնդման հետ համաձայն է քաղաքագետ Հրանտ Միքայել յանը։ «Հակաեկեղեցական շարժումը տեղավորվում է նախկին իշխող վերնախավի դեմ հեղափոխական առաջնորդների պայքարի համատեքստում,- ասել է նա Eurasianet.orgին,- նա (Փաշինյանը-խմբ.) հետևողականորեն իրեն ենթարկեց կառավարությանը, հետո խորհրդարանը, հետո դատարանները և ուզում էր նաև եկեղեցում հեղափոխություն անել, բայց չստացվեց»: Միքայել յանը որպես ապացույց է ներկայացնում այն, որ եկեղեցական ապստամբության առաջնորդներից մեկը հետագայում նշանակվել է Գյումրու համալսարանի ռեկտոր:

2020 թվականին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի և Փաշինյանի՝ որպես գլխավոր հրամանատար, կրած պարտությունից հետո եկեղեցին միացավ ընդդիմության՝ Փաշինյանի հրաժարականի կոչին։ Հատկապես վերջին մի քանի ամսվա ընթացքում եկեղեցին և իշխանությունները սուր փոխհրաձգություններ են ունեցել։ Գարեգին Բ կաթողիկոսը ապրիլին վիրավորվել էր Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարությունից, թե «մեր երկրում կան Աստծուն չհավատացող հոգևորականներ»։ «Աստծուն չհավատացող մարդը չի կարող հոգևորական լինել»,- հակադարձել է Հայ եկեղեցու առաջնորդը։ Հետո Փաշինյանը ավելի հեռուն է գնացել՝ ասելով. «Եթե եկեղեցին վատ հարաբերություններ ունի իշխանության հետ, ուրեմն վատ հարաբերություններ ունի Աստծո հետ»։ Վարչապետը եկեղեցուն հրավիրել է պաշտոնապես մտնել քաղաքական պայքարի մեջ: «Եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, ապա Հայաստանը ժողովրդավարական երկիր է, հնարավոր է քաղաքական գործունեություն ծավալել»,- դպրոցականների հետ հանդիպման ժամանակ ասել է նա։

Նա նաև առաջարկել է, որ եկեղեցու կողմից մոմ պատրաստելու համար ներկրվող պարաֆինը մաքսատուրքի ենթարկվի, որից ներկայում ազատված է, քանի որ մոմերը ներառված են բարեգործական նպատակներով նախատեսված ապրանքների ցանկում։ Մայիսին իշխանությունները, հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից որպես առանձին առարկա հանել են Հայ եկեղեցու պատմությունը։ Գարեգին Բ-ն այդ որոշումը անվանել է «անհեռատես»։ Նա իշխանություններին հրավիրել է այս հարցը քննարկել եկեղեցու ներկայացուցիչների հետ, սակայն մերժում է ստացել։ Քաղաքագետ Հրանտ Միքայել յանը կարծում է, որ ներկա դիմակայությունում առավելությունը եկեղեցու կողմն է։ Նա մեջբերել է վերջերս անցկացված մի հարցում, որը ցույց է տալիս, որ հայերի մեծամասնությունը դրական է վերաբերվում եկեղեցուն, մինչդեռ հարցվածների միայն 14 տոկոսն է հավանություն տալիս Փաշինյանի գործունեությանը:

«Այս իրավիճակում Փաշինյանը չի կարող ապալեգիտիմացնել եկեղեցին»,- ասել է Միքայել յանը։ Նրա հետ համամիտ է վերլուծաբան և գիտնական Ստեփան Դանիել յանը, որն ուսումնասիրում է կրոնական և աշխարհիկ իշխանությունների փոխհարաբերությունները: «Մինչև 2018 թվականը ես եկեղեցուն քննադատողներից էի՝ պետական ապարատի հետ միաձուլվելու պատճառով։ Այժմ եկեղեցու և իշխանությունների ճանապարհները շեղվել են, ինչը կարելի է միայն ողջունել։ Բայց դա հանգեցրել է եկեղեցու հեղինակության աճին։ Այժմ եկեղեցին ընկալվում է որպես բացարձակ ինքնիշխան ինստիտուտ, որն արտահայտում է ժողովրդի իղձերը և չի կիսում պատասխանատվությունը իշխանությունների սխալների համար»,- Eurasianet. org-ի հետ զրույցում ասել է Դանիել յանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board