Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Արտաքին քաղաքականությունը՝ անդամալույծի կարգավիճակում. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեծապես կաղում է։ Փաշինյանն ու իր թիմը այդպես էլ չհասկացան, թե ինչ են դիվանագիտությունն ու արտաքին հարաբերությունները։ Նրանք միշտ էլ գործունեության այս ուղղություններից կիլոմետրերով հեռու են եղել։ Նույնիսկ ընդդիմադիր եղած ժամանակ Փաշինյանը երբեք խորհրդարանական դիվանագիտության մեջ ներգրավված չի եղել։ Այսօր արտաքին ճակատում Հայաստանի մի պարտությունը հետևում է մյուսին։ Ի վիճակի չենք մեր շահերն առաջ տանել ինչպես գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային հարթակներում։ Միակ գործը, որ իշխանություններն անթերի կատարում են, հակառակորդի պահանջները լեգիտիմացնելն է։

Այդ է պատճառը, որ ադրբեջանական ՀԿ-ներն արդեն նամակ են գրում ՀՀ վարչապետին՝ պահանջելով դադարեցնել ՀՀ-ում հանքարդյունաբերությունը, քանի որ այն վնասում է շրջակա միջավայրին։ Իսկ մինչ այդ Ադրբեջանը հաջողացնում է իրագործել իր հանցագործությունները, ապա միջազգային արենայում արդարացնել այդ քայլերը։ Ու եթե այսպես շարունակվի, ապա հակառակորդի միջամտությունը մեր ներքին գործերին այնքան կխորանա, որ մի օր էլ Բաքվից կթելադրեն, թե հայությունն ընդհանրապես ինչպես ապրի, իսկ Փաշինյանն էլ կրկին կգա խորհրդարան ու կարդարացնի ադրբեջանական նկրտումներն՝ ասելով, թե մինչև իր իշխանության գալը նախկիններն ամեն ինչ արդեն իսկ հանձնել էին և այլն։

Բաքուն բոլոր հնարավոր հարթակներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ իր հավակնությունները հարթելու համար՝ սկսած թյուրքախոս պետությունների կազմակերպությունից, վերջացրած Չմիավորման երկրների շարժումով։ Չմիավորման երկրների շարժման հարթակն Ադրբեջանը նույնիսկ օգտագործեց ինչպես հակահայկական, այնպես էլ հակաֆրանսիական քարոզչություն իրականացնելու համար։ Հիմա էլ Ադրբեջանը հավակնություններ է ներկայացնում լիովին նոր միջազգային ակումբ՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպություն (ՕՊԵԿ) մուտք գործելու համար։ Փաստացի լինելով հանցագործ ու բռնապետական երկիր՝ Ադրբեջանն ինչքան հնարավոր միջազգային հարթակ կա, բոլորից օգտվում է, իսկ Հայաստանը նույնիսկ ի վիճակի չէ իր շահերն առաջ տանել այն միջազգային հարթակներում, որոնց անդամակցում է։

Օրինակ՝ Հայաստանը, ենթարկվելով ռազմական ագրեսիայի, ոչ մի կերպ չկարողացավ օգտագործել ՀԱՊԿ-ի հարթակը Ադրբեջանին զսպելու համար։ Իսկ ԵՄ-ն դիտորդներ է ուղարկել Հայաստան, սակայն դրա համար չկա պայմանագրային հիմք, ու անհասկանալի է, թե ընդհանրապես ինչ է ներառում այդ դիտորդների լիազորությունների շրջանակը։ Հարցական է՝ իրենք եկել են ՀՀ անվտանգության համար կոնկրետ խնդիր լուծելո՞ւ, թե՞ իրականում ռուսական զորքերի տեղաշարժին հետևելու։ Հայաստանը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում նաև հարևան Իրանի հետ համագործակցությունը անվտանգային ոլորտում խորացնելու համար այն դեպքում, երբ իրանական կողմը հստակ ուղերձներ է հղում, որ իրենք կտրականապես դեմ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը ու կողմ են Հայաստանի հետ համագործակցության խորացմանը։

Շատ է խոսվում նաև Հյուսիս-Հարավ միջանցքի ու դրա շրջանակներում Իրանի և Հնդկաստանի հետ փոխգործակցությունը խորացնելու մասին։ Բայց այդ գործընթացը ինչպես խորհրդակցություններով սկսվում է, այնպես էլ խորհրդակցություններով ավարտվում է։ Գործակցության անհրաժեշտ միջազգային ձևաչափ չի գործում նաև Կիպրոսի ու Հունաստանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ՝ մանավանդ այն դեպքում, երբ այդ երկրներին սպառնում է Թուրքիան։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանն ունի հաղթաթղթեր, որոնք չի կիրառում։ Օրինակ՝ Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումից հետո հարցը կարող էր դրվել ՄԱԿ ԱԽ-ի քննարկմանը, որպեսզի համապատասխան բանաձև ընդունվեր, բայց ՀՀ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում այդ ուղղությամբ, քանի որ վստահ չեն, թե իրենք կարող են հաջողության հասնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչ իրենք ձեռնարկում են, Ադրբեջանն է օգտվում։

Շատերը կարող են նշել, թե Ալիևն արտաքին աշխարհում Ադրբեջանի շահերն առաջ մղելու համար օգտագործում է արտահանվող էներգակիրների գործոնը և ահռելի գումարներ է ծախսում, բայց այդ դեպքում էլ Հայաստանը կարող է օգտագործել հայկական սփյուռքի ներուժը, ինչը շատ դեպքերում կարող է անգամ առավելություն տալ հայկական կողմին։ Սփյուռքի հետ անհրաժեշտ աշխատանքներ չեն տարվում, իսկ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակն էլ վերածվել է տուրիստական գործակալության։ Մեծ հաշվով, տպավորություն է, թե իշխանությունների հոգը չէ, որ Հայաստանը կորցրել է իր միջազգային հեղինակությունը, կարևորն այն է, որ իրենք դեռևս իշխանության են:

Կարճ ասած՝ Փաշինյանն ու իր թիմակիցները եկել են միայն պաշտոնները վայելելու, այլ ոչ թե պետության շահերի համար աշխատելու։ Նրանց ամենից շատ հետաքրքրում է այն, որ պարգևավճարները և գործուղումներն անպակաս լինեն, իրենք էլ հանգիստ քամուն տան հանրային միջոցները։ Իսկ պետության թուլացումն ու քայքայումը նրանց քիչ է հուզում, քանի որ այդ երևույթները միշտ էլ կարելի է գցել նախկինների գրպանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board